Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:22
20.12.22
80

Խանութների ապակիներ են կոտրել. լարվածությունը չի թուլանում Սերբիայի ու Կոսովոյի միջև

Երկրորդ շաբաթն է լարվածությունը չի թուլանում Սերբիայի ու Կոսովոյի միջև: Կոսովոյի հյուսիսում գտնվող Կոսովսկա-Միտրովիցա քաղաքում գիշերը կոտրել են սերբերին պատկանող խանութների ապակիները: Կոսովոյի կառավարությունը քաղաքում ուժեղացրել է ոստիկանական հսկողությունը այն բանից հետո, երբ երկու պայթուցիկ սարք են նետել ընտրական հանձնաժողովի շենքի վրա: