Լրահոս
Քաղաքական
17:00
20.12.22
168

Կարճամիտ «контр атака»-ն շարունակում է մնալ Ադրբեջանի իրավաբանների միակ աննպատակ խաղաթուղթը․ իրավաբան

Img default alt hy

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի։ Հայցում նշվում է, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար»։

Հիշեցնեմ, որ այսօր լրանում է Լաչինի միջանցքի փակման մասին Հայաստանի հայցով միջանկայլ միջոց կիրառելու վերաբերյալ Ադրբեջանի ներկայացվելիք պատասխանի ժամկետը, ու կարճամիտ «контр атака»-ն շարունակում է մնալ Ադրբեջանի իրավաբանների միակ աննպատակ խաղաթուղթը»։