Լրահոս

2022-12-20
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տնտեսական անվտանգության անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների և՛ տնտեսական, և՛ անվտանգային, և՛ սոցիալական համակարգերը փոխսերտաճած են, ինչը մեկ օրվա արդյունք չէ: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Արցախի շրջափակման տնտեսական հնարավոր հետևանքներին, այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «30 տարի սերտ ինտեգրմամբ մեկ տնտեսական տարածքի մոդել է զարգացել, և, բնականաբար, այն անվտանգային ու տնտեսական խնդիրները, որոնք առաջանում են Արցախում, ուղղակիորեն իրենց հետևանքներն են թողնում, արդեն թողել են ու թողնելու են նաև ՀՀ տնտեսական համակարգի վրա: Խոսքը տնտեսական անվտանգության լուրջ սպառնալիքների մասին է: Զավթող երկիրը, բացի ռազմական գործողություններից, անվտանգային սպառնալիքներից, ոտնձգություններից թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ ուղղությամբ, նաև տնտեսական սպառնալիքներ է առաջացրել: Տնտեսական անվտանգության տեսանկյունից արդեն իսկ անհաղթահարելի սպառնալիքների առաջ ենք: Դրանք հղի են բոլոր տեսակի բացասական հետևանքներով. օրինակ է ներդրումային ռիսկերի բարձրացումը, սոցիալական հետևանքները, որովհետև Արցախի հանքերը թշնամին ինքնանպատակ չի թիրախավորել: Իրենք շատ լավ գիտեն, որ թիրախավորում են Արցախի տնտեսական համակարգի այն առանցքը, որով այսօր գոյատևում է Արցախի տնտեսությունը»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ հազարավոր մարդիկ հենց այդ հանքերում են աշխատում, և իրենց եկամտի միակ աղբյուրը այդ աշխատանքի վարձատրությունն է: «Արցախի պետական բյուջեն հիմնականում այդ հանքերից է գոյանում: Սա շատ լավ հասկանալով են թիրախավորել Արցախի տնտեսական համակարգի հիմնասյունը: Նույն գործելաոճով նրանք հարվածում են նաև ՀՀ տնտեսական համակարգին: ՀՀ սուվերեն տարածքի զավթումը, սահմաններին ամենօրյա անհանգստությունները շատ չափելի տնտեսական անվտանգության լրացուցիչ ռիսկեր են, ու հատկապես այն տարածքներում, որտեղ տնտեսական կայուն զարգացման ավելի մեծ խնդիրներ ունենք: Խոսքը Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի մասին է, հատկապես այն սահմանամերձ բնակավայրերի, որտեղ առանց այն էլ աղքատության բարձր մակարդակ, տնտեսական զարգացման լրացուցիչ դժվարություններ կային: Հիմա նման վարքածով ոչ միայն անվտանգային ռիսկեր, գոյատևման սպառնալիքներ են առաջացնում, այլև տնտեսական անվտանգության լրջագույն խնդիրներ»,-շեշտեց Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ խնդիրներն ուղիղ հետևանքներ են թողնում ԱՀ և ՀՀ տնտեսության կայուն զարգացման վրա: «Մինչդեռ ՀՀ օրվա իշխանությունները, իրենցից անկախ ձևավորված տնտեսական ակտիվությունից ոգևորված, փորձում են «տոնածառային» խաբկանքներով թմրեցնել հայ մարդուն, պատկերավոր ասած, կտորկտոր կտրելով մեր անվտանգությունը, մեր կայուն գոյատևման հնարավորությունները և հանձնելով թշնամուն»,-ընդգծեց նա: Մեր զրուցակցի խոսքով, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց ցեղասպան գործողությունները: «Այս փուլում գործադրում են ձեռքի տակ եղած «փափուկ ուժի» ողջ գործիքակազմը: Ամենատարբեր պատրվակներով ճնշումներ են գործադրում Արցախի Հանրապետության բնակչության նկատմամբ՝ հոգեբանականից մինչև հումանիտար: Իրենք այդ ամենը ծրագրավորված ժամանակացույցով են իրականացնում և հետևողականորեն իրենց ցեղասպան նպատակն են առաջ մղում: Որոշ մարդիկ, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները, մեկուկես տարի առաջ ոգևորված խոսում էին տարածաշրջանում տնտեսական կապերի զարգացման, տնտեսական ինտեգրման մասին: Մեր հետագա զարգացումը մեզ ցեղասպանության ենթարկող պետությունների հետ տնտեսական ինտեգրման մեջ էին տեսնում: Ասում էինք, որ դա սին, կեղծ նպատակադրում է: Բայց դեռ այդ ժամանակ մեր կողմից կանխատեսվող ռիսկերն այսօր իրականություն են դառնում: Այսինքն, երբ թշնամին մխրճվում է մեր տարածաշրջան, սկզբից փորձում տնտեսական դոմինանտություն և ներգրավվածություն ապահովել, միակ նպատակը ոչ թե տնտեսական շահը, այլ հետագա այնպիսի գործողություններն են, որոնցով կկարողանան պարտադրել իրենց հեռահար աշխարհաքաղաքական նպատակները»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հիմա հենց այդ գործընթացին ենք ականատես լինում: Նա շեշտեց, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Ադրբեջանն այսօր 120 հազար մարդու աքցանի մեջ է վերցրել ու պարզ ցույց է տալիս, որ պատրաստվում է ամեն գնով այդ մարդկանց դուրս բերել իրենց բնօրրանից: «Այնպիսի պայմաններ են փորձում ստեղծել, որ հայրենիքում ապրելն անհնարին դառնա: Ադրբեջանի քայլերը կանխատեսելի են, հետագա քայլերը՝ ևս: Բայց հարց է, թե ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Այն իշխանությունները, որոնք իրենց կառավարության ծրագրում գրել են նման ռիսկերը բացառելու ամբողջական նպատակադրման, Արցախը զարգացնելու մասին: Մինչդեռ այդ ռիսկերի իրացումն իր ամենավատ սցենարով այսօր արդեն ունենք: Իսկ իշխանություններն այսօր մեղադրում են միջազգային դերակատարներին, խաղաղապահ առաքելությանը, ընդդիմությանը: Բացի իրենցից, բոլորին մեղադրում են: Այս իրականության մեջ իշխանությունների նման պասիվությունն ու կրավորական կեցվածքն ամենավտանգավորն է և հղի է ամենաանցանկալի ելքերով»,-եզրափակեց Թ. Ավետիսյանը:
    22:40
    20.12.22
    Ավելին
  • «Օդինոչկա էին խփում». կուտականցին չի խոսում, որ թուրքը «չլռճկվի»
    Կեսգիշերից 5 րոպե անց ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են Գեղարքունիքի Կուտական գյուղը պաշտպանող դիրքերի ուղղությամբ: Կորուստներ չունի հայկական կողմը, վստահեցրել է մեր ռազմական գերատեսչությունը: Գյուղում դիրքերին ամենամոտն ապրող Մարտին Աթանեսյանի հետ է «Հայլուրը» զրուցել:
    22:30
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Աճել է վրացական ապրանքների արտահանումը Հայաստան
    2022 թվականի 11 ամսվա ընթացքում Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17,018 մլրդ դոլար, ինչը 32,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ապրանքների արտահանումից Վրաստանի եկամուտը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 31,8 տոկոսով։ Հաղորդում է Aliq Media-ն։ 2022 թվականի հունվար-նոյեմբերին վրացական ապրանքների արտահանումը Հայաստան և Ղազախստան զգալիորեն աճել է։ Այս տարի Հայաստանը Վրաստանի արտահանողների 4-րդ տեղն է զբաղեցնում։ Վրաստանն ամենաշատ ապրանք արտահանել է Չինաստան (660,7 մլն դոլար), նրան հաջորդում են Ռուսաստանն (597,9 մլն դոլար) ու Ադրբեջանը (595,5 մլն դոլար), այնուհետև Հայաստանն է (495,6 մլն դոլար): Արտահանումն աճել է բոլոր խոշոր գործընկերների հետ, բացառությամբ Ուկրաինայի։ Չնայած դրան, Ուկրաինան շարունակում է մնալ արտահանող երկրների առաջին տասնյակում, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հինգերորդ տեղից տեղափոխվել է ութերորդ տեղ։
    22:20
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շրջափակումից հետո Արցախում ծնվել է 26 երեխա
    Դեկտեմբերի 12-ից Արցախը Ադրբեջանի կողմից շարունակում մնալ շրջափակման մեջ։ Այդ ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 26 երեխա, տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
    22:10
    20.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Ռուսաստա՞նն է ուժեղ, թե՞ Հայաստանը». ՄԱԿ-ի ԱԽ-ում ՔՊ-ականը սպասում է ՌԴ-ի հստակ դիրքորոշմանը
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ կգումարի քննարկելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Ադրբեջանը փորձում է կշեռքի նժարը թեքել իր կողմը: Բաքուն նախորդը լրացրել ու նոր հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով Հայաստանին պատասխանատվության ենթարկել Բերձորում, Սուսում ու Աղավնոյում՝ իբրև թե իրենց սեփականությունը ոչնչացնելու համար:
    22:06
    20.12.22
    Ավելին
  • Արցախ
    Կես-կես եղած ընտանիքներ, դատարկված խանութներ. Արցախում պատրաստվում են բոլոր սցենարներին
    Հնարավոր բոլոր սցենարներին պատրաստ լինելու մասին է այսօր խոսել Արցախի պետնախարարն օպերատիվ շտաբի նիստում: Ալյուրի պաշարները բավարար են, հացի խնդիր դեռևս չկա: Բենզինն է պետք խնայողաբար օգտագործել: Խանութներում վաճառքի են դրել Ամանորի թեժ առևտրի համար պահած ապրանքը:
    22:00
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱՄՆ-ն 60 միլիոն դոլար Հայաստանին և 2 միլիոն դոլար Արցախին աջակցություն կտրամադրի
    ԱՄՆ 2023 ֆինանսական տարվա վերջնական հատկացումների օրինագիծը նախատեսում է 60 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախում ականազերծման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը: «Եզրափակիչ զեկույցում ասվում է, որ համաձայնագիրը ներառում է ոչ պակաս, քան 60 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համար աջակցություն, ներառյալ՝ տնտեսական զարգացման, մասնավոր հատվածի արտադրողականության, էներգետիկ անկախության, ժողովրդավարության և օրենքի գերակայության աջակցության ծրագրեր: Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսում է տրամադրել 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած տարածքներում «մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքների համար», - նշվում է հաղորդագրությունում:
    21:53
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն մտադիր է մասնակցել Մունդիալ-2026–ին
    Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ հեռանալ Պորտուգալիայի հավաքականից, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստը չի նախատեսում ավարտել կարիերան ազգային հավաքականում։ Նրա շրջապատը նշում է, որ Ռոնալդուի հնարավոր նպատակը 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելն է։ Նշվում է, որ հարձակվողի համար Պորտուգալիայի 2022 թվականի Աշխարհի առաջնությունից 1/4 եզրափակիչ փուլից դուրս մնալը Ռոնալդուի համար կարիերայի ամենացավոտ պահերից մեկն է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մոտ է Ալ-Նասր տեղափոխվելուն։ Շուտով նա կմեկնի Սաուդյան Արաբիա՝ պայմանագիր կնքելու։ Սպասվում է, որ հարձակվողն ակումբին կմիանա դեկտեմբերի վերջին:
    21:50
    20.12.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանական տրակտոր է աշխատում Լաչինում. Ստեփանակերտում դժգոհ են Երևանի արձագանքից
    9 օր տևած լռությունից հետո Իրանը հայտարարել է, թե հույս ունի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը արագ կլուծվի: Համացանցում չհաստատված տեղեկություններ կան, որ Իրանն ի պատասխան ադրբեջանական սադրանքի փակել է Բաքու-Նախիջևան մայրուղին, որն անցնում է իր տարածքով:
    21:40
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսական խաղաղապահ զորակազմից հայտնում են միջադեպերի բացակայության մասին
    Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս նմասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում: «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Խաղաղապահ զորակազմից հաղորդում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի խախտման բացակայության մասին:
    21:37
    20.12.22
    Ավելին
  • Հասարակական
    «Մենք ուզում ենք լսելի լինել». հայտնիների ակցիան՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով
    Այսօր երեկոյան մի խումբ հայտնիների նախաձեռնությամբ Օպերայի մոտից ակցիա է սկսվել: Մասնակիցները Լաչինի միջանցքը բացելու պահանջով՝ գնացել են Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Ակցիայի կազմակերպիչները լրագրողների հետ զրույցում նշել են, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական չէ, այդ պատճառով ակցիա չեն անի Հայաստանի կառավարության շենքի դիմաց:
    21:32
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    2022 թ.-ին Ռուսաստանը լքել է ՏՏ ոլորտի շուրջ 100 հազար աշխատակից
    2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունը լքել է ՏՏ ոլորտի մոտ 100 հազար մասնագետ, ինչը կազմում է ոլորտի աշխատողների ընդհանուր թվի մոտավորապես 10%-ը, հայտնել է ՌԴ թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Интерфакс» գործակալությանը։ «Իսկապես, եթե հաշվի առնենք ՏՏ ոլորտի մասնագետների հեռանալու երկու ալիքները, ապա ՏՏ ընկերությունների աշխատակիցների մինչև 10 տոկոսը լքել է երկիրը և չի վերադարձել։ Ընդհանուր առմամբ, մոտ 100 հազար ՏՏ մասնագետ մեր երկրի սահմաններից դուրս է գտնվում», - հայտնել է Շադաևը ՌԴ պետդումայում «կառավարության ժամի» ընթացքում։ Նա միաժամանակ նշել է, որ մեկնածների 80%-ը շարունակում է աշխատել ռուսական ընկերություններում։ Նախարարը հիշեցրել է, որ գերատեսչությունը դեմ է նման մասնագետների հեռահար աշխատանքի նկատմամբ խիստ սահմանափակումներին։ Ըստ նրա՝ «այժմ դեռ վաղ է այդ հարցը բարձրացնելը»։ «Հիմնական միջոցը, որ այժմ մենք առաջարկում ենք քննարկել, նման աշխատողների հեռահար աշխատանքի հնարավորության նկատմամբ խիստ սահմանափակումներ չկիրառելն է, քանի որ դա, անշուշտ, նրանց կդրդի աշխատանքի անցնել արտասահմանյան ընկերություններում», - ասել է Շադաևը՝ հստակեցնելով, որ աշխատանքի նման ձևաչափն անընդունելի է պետական ​​տեղեկատվական համակարգեր մշակողների համար։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Դաշնության խորհրդի անդամ Անդրեյ Կլիշասը հայտարարել էր, որ շուտով պետդումա է ներկայացվելու օրինագիծ, որով սահմանափակվելու է ռուսաստանցիների հեռահար աշխատանքն արտասահմանից։ ՌԴ թվային զարգացման նախարարությունը դեմ էր արտահայտվել այնպիսի օրենքի ընդունմանը, որը կարգելի հեռահար աշխատել ՏՏ ընկերություններում։
    21:30
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է․ Արտակ Զաքարյանը՝ ՔՊ-ին
    Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` դիմելով իշխանություններին: «ԱԺ փոխնախագահի աթոռին հայտնված Ռուբեն Ռուբինյանն այսօրվա նիստում հետևյալ միտքն է ասել. «Կամ թող Սերժ Սարգսյանը չասի՝ մեզ ցույց տվեք, թե ի՞նչ պիտի անեն խաղաղապահները։ Ասում եմ, թե ինչ պիտի անեն՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում գրված է, թե ինչ պիտի անեն, պիտի վերահսկեն Լաչինի միջանցքը»: Տրիվյալության ու պարզունակ տգիտության մեջ խարխափող կապիտուլյանտները կարողանում են իրենց ոչ միայն գժի տեղ դնել, այլ նաև հայտնի կենդանու: Իսկ այդ պարոնը ջանացե՞լ է իրեն նեղություն տալ և հասկանալ, թե իրականում ինչպիսի՞ մանդատով են ռուսական խաղաղարար ուժերը ստանձնել միջանցքը վերահսկելու իրենց առաքելությունը: Իսկ կապիտուլյանտները որևէ բան արե՞լ են, որպեսզի այդ մանդատը միջազգային հաստատում ստանա (ստիպելով Ադրբեջանին` ճանաչել մանդատը) և հստակ շարադրված լինեն բոլոր իրավիճակների համար խաղաղարար ուժերի թույլատրելի գործողությունները: Մի՞թե ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնողի համար դժվար էր հասկանալ, որ ադրբեջանցիներին հազար ու մի շանտաժների, հրահրումների ու ոտնձգությունների հնարավորություններ են տվել հենց իրենք` տգետ կապիտուլյանտները. իրենց անհեռատես, փնթի և դավադիր քաղաքականությամբ: Ամենահեշտ բանը սեփական անգործությունն ու անկարողությունն ուրիշների վրա բարդելն է: Բա եթե այդքան վստահ եք, որ ռուսական խաղաղապահներն են պատասխանատուն` պաշտոնական հայտարարություն արեք ձեր ԱԳՆ-ով ու պաշտոնապես պահանջեք, նույնիսկ ժամկետ սահմանեք Արցախի շրջափակումը վերացնելու պահանջով: Վախենու՞մ եք անել, որովհետև գիտեք, որ ռուսական կողմից կստանաք պաշտոնական արձագանք ու մանրամասն մեկնաբանություն ձեր անսկզբունքայնության ու գործած բազմաթիվ քաղաքական սխալների վերաբերյալ: Մենք ոչ մեկի փաստաբանը չենք, բայց պատերազմը ձախողելուց ու տանուլ տալուց հետո, մինչ այսօր, դուք ո՞նց չեք կարողացել հասկանալ, որ խաղաղար առաքելության մանդատը պետք է միջազգայնորեն հաստատվի և իրավունքների ու պարտավորությունների առումով բացվածք ունենա: Դու՞ք ընդհանրապես մտածե՞լ եք դրա մասին, թե՞ ձեզ հետաքրքրում էր միայն բունկերներից դուրս գալն ու ժողովրդին նորից խաբելը: Ձեր գործը երկրի գլխին աղետալի պրոբլեմներ սարքելն ու մի կողմ քաշվելն է: Հ. Գ. Չմոռանաք նաև, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տակ Նիկոլի ստորագրությունն է դրված: Նա ևս ունի պարտավորություն հայտարարության պայմանների իրագործման համար»:
    21:24
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վուչիչը ՆԱՏՕ-ին խնդրել է պաշտպանել Կոսովո և Մետոքիայի սերբ բնակչությանը
    Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դիմել է Նեապոլում ՆԱՏՕ-ի դաշնակից միացյալ ուժերի հրամանատար Ստյուարտ Մանշին, որպեսզի ՆԱՏՕ-ն պաշտպանի Կոսովո և Մետոքիայի սերբ բնակչությանը: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Ծովակալ Մանշի հետ լավ երկխոսություն ունեցանք: Ես խնդրեցի, որ ՆԱՏՕ-ն պաշտպանի մեր ժողովրդին Կոսովո և Մետոքիայում և շնորհակալություն հայտնեցի Սերբիայի չեզոքության քաղաքականությունն ըմբռնելու համար», - հայտնել է Սերբիայի ղեկավարը ծովակալ Մանշի հետ հանդիպումից հետո: Իրադրությունը Կոսովոյում կտրուկ սրվել Է դեկտեմբերի 6-ին, երբ չճանաչված կազմավորման հատուկ նշանակության ջոկատները Կոսովոյում Եվրամիության առաքելության (EULEX) պարեկների ուղեկցությամբ Կոսովո և Մետոքիայի հյուսիսում սկսել են գրավել ընտրական հանձնաժողովների շենքերը: Սերբ բնակչությունը հակահարված է տվել կոսովացիներին, որոնք փախել են Իբար գետից այն կողմ: Դեկտեմբերի 8-ին Կոսովոյից մոտ 350 ոստիկաններ զրահամեքենաներով ներխուժել են երկրամասի՝ սերբերով բնակեցված հյուսիսային հատվածներ և շրջափակել Կոսովսկա Միտրովիցայի հյուսիսային մասը։ ТАСС-ը հաղորդում է, որ շինծու մեղադրանքով դեկտեմբերի 10-ին Կոսովոյի ոստիկանությունը Կոսովսկա Միտրովիցայում ձերբակալել է սերբ նախկին ոստիկան Դեյան Պանտիչին։ Ի պատասխան՝ սերբ բնակչությունը զանգվածային բողոքների է դուրս եկել և արգելապատնեշներով փակել մայրուղիները մի քանի բնակավայրերում։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, օրեր առաջ Սերբիան դիմել էր ՆԱՏՕ-ի KFOR (խմբ. Kosovo Force, ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ գործող միջազգային ուժեր, որոնք պատասխանատու են Կոսովոյում կայունության ապահովման համար) առաքելության հրամանատարությանը՝ խնդրելով Կոսովո և Մետոքիա մտցնել սերբական բանակի և ոստիկանության սահմանափակ զորակազմ՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի։
    21:20
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ
    Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և կանգնեցրել են հիշյալ «Օպել»-ը, որի մեջ եղել է երեք տղամարդ: Մեքենայում՝ տեսանելի տեղում, եղել է որսորդական հրացան: Տղամարդկանցից մեկը հայտնել է, զենքն իրենն է, ունի այն կրելու և պահելու իրավունք: Նաև հայտնել է, որ շանը կրակել է ինքը: Տղամարդիկ ձերբակալվել և տարվել են ոստիկանության Անիի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին:
    21:10
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում։ Աշտարակի և Նաիրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    21:06
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ուզում են վերականգնել հայերի համար կառուցված Պարտիզակի նշանավոր վարժարանը
    Թուրքիայի Քոջաելի նահանգի Բաշիսքելե շրջանի Բահչեջիք ավանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր Պարտիզակի երբեմնի հռչակավոր վարժարանային համալիրը, փոխանցում է Ermenihaber-ը։ Բազմաթիվ շինություններից բաղկացած այդ համալիրից այսօր կիսավեր վիճակում կանգնած է միայն ուսուցիչների համար նախատեսված կացարանը: Մնացած շենքերից ու հատկապես վարժարանի կենտրոնական մասնաշենքից գրեթե ոչինչ չի մնացել: Օրերս Բաշիսքելե շրջանի Բաշիսքելեի շրջանի ղեկավարության ծրագրերի համակարգման կենտրոնի տնօրեն Էմին Օզթյուրքը տեղական «Kocaeli gazetesi» տեղական լրատվակայքին տված հարցազրույցում հայտնել է համալիրից մնացած միակ շինության վերանորոգման ու արվեստի կենտրոն դարձնելու նախագծի մասին: Ըստ Օզթյուրքի՝ ծրագիրը պետք է իրականացվի Բաշիսքելեի հասարակական կազմակերպությունների ու շրջանի ղեկավարության համատեղ ուժերով: Ցեղասպանությունից հետո լքված վարժարանը 1898-ին արդեն մեծացել ու վերածվել էր 60 դյոնում (6 հեկտար) հողակտոր զբաղեցնող ընդարձակ համալիրի, որն ընդգրկում էր գիշերօթիկ դպրոց, նախակրթարան, մանկատուն և մասնագիտական դպրոց, ինչպես նաև տպարան, գրադարան, լվացքատուն ու ջրի պահեստարան: Կանգուն մնացած կացարանի շենքը, մատուռն ու ջրի ստորգետնյա պահեստարանը հիմա հանդիսանում են մասնավոր սեփականություն և որևէ կերպ չեն օգտագործվում: Շինությունները, որոնք լքված վիճակում էլ բավականին ազդեցիկ տեսք ունեն, տարիներ շարունակ անխնամ մնալու պատճառով քայքայվել են, ինչը կարող է ապագայում դրանց փլուզման պատճառ դառնալ: Ի դեպ՝ Պարտիզակի Ամերիկյան բարձրագույն վարժարանում ուսում են ստացել հայ ազգի մի շարք երախտավորներ, այդ թվում արևմտահայ հատնի բանաստեղծ Ռուբեն Սևակը, ուսուցիչ ու խմբագիր Գևորգ Կառվարենցը (Արաբաջյան), գրող, հրատարակիչ, լրագրող, մարզիչ, «Մարմնամարզ» մարզական թերթի խմբագիր, Շավարշ Քրիսյանը, պրոֆեսոր Միքայել Մինասյանը և ուրիշներ:
    21:00
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շենգավիթի ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը
    Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի մոտ կայանված իր եղբոր «Օպելի» ապակիները կոտրված են, իսկ մեքենայից գողացել են փաստաթղթեր, պայուսակ և անձնական իրեր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 19-ի կեսգիշերին Շահամիրյանների փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու անմիջական ծագած կասկածի հիման վրա ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի: Նա ներկայացվել է քննչական բաժին: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:50
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ իրականացրած աշխատանքները՝ Արցախի դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ
    ՀՅԴ իրականացրած աշխատանքները Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական շարունակական սադրանքների առնչությամբ Դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումից և շուրջ 120000 հայերի արտաքին աշխարհի հետ ցամաքային կապի միակ միջոցից զրկելուց հետո, սփյուռքի ՀՅԴ կառույցները և Հայ Դատի գրասենյակները լծվել են ստեղծված իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելու և Ադրբեջանի հակամարդկային գործողությունները դատապարտող միջազգային արձագանքներ ստանալու գործին։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերը մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու, Բաքվին ռազմաքաղաքական աջակցությունից զրկելու, կյանքի ճանապարհի վերագործարկումն ապահովելու ուղղություններով։ ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի իրականացրած աշխատանքների արդյունքում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ կոնգրեսականները նամակ են հղել Ջո Բայդենին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և գործուն աջակցություն ցուցաբերել Արցախին։ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադրած ջանքերի արդյունքում Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները Արցախում ստեղծված իրավիճակի խնդրով դիմել են Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները հանգամանորեն մատնանշել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրավիճակն ու ագրեսիայի շարունակման դեպքում վերահաս աղետալի հետևանքները։ Նամակով պատգամավորները պահանջել են քայլեր ձեռնարկել ապահովելու «Լեռնային Ղարաբաղում բնիկ հայերի անվտանգությունը»։ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունով է հանդես եկել Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի ամենամեծ քաղաքական կուսակցությունը՝ «The Australian Greens»ը։ Միջանցքն անհապաղ բացելու կոչով է հանդես եկել նաև աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպություն՝ Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY)-ն։ ՀՅԴ կառույցների ջանքերով այս օրերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Բելգիայում։ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են այս ուղղություններով տարվող աշխատանքները։
    20:48
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայտնի է, թե որ երկրում կշարունակի կարիերան Ռոնալդուն
    Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Ալ-Նասր տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն շուտով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ պայմանագիր ստորագրելու։ Ալ-Նասրը ակնկալում է, որ հարձակվողը կժամանի ակումբի գտնվելու վայր դեկտեմբերի վերջին: 37-ամյա հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը և յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 200 միլիոն եվրո։ Պորտուգալացին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» սկանդալային հարցազրույցի պատճառով, որտեղ նա քննադատել էր «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Նախկինում Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգում», «Ռեալում», «Յուվենտուսում»։
    20:40
    20.12.22
    Ավելին