-
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26
Լավագույններն ու գլխավոր բացահայտումները, անակնկալներն ու հիասթափությունները
«Armsport.am»-ը գրում է․
«Դեկտեմբերի 18, 2022 թվական․․․ Լուսաիլ, Կատար։ Այս քաղաքը, որը զրոյից սկսել են կառուցել 2006 թվականից, ընդունեց ԱԱ-ների պատմության ամենադրամատիկ եզրափակիչներից մեկը։
«Լուսաիլ Իկոնիկ» մարզադաշտում ներկա գտնվող ավելի քան 85 հազար հանդիսական սեփական աչքերով վայելեց ֆանտաստիկ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքակնների միջև։ Հանդիպում, որը դեռ շատ կհիշվի, և հետագայում շատերը փորձելու են ամեն եզրափակիչ համեմատել հենց այս դիմակայության հետ։

Ականատես եղանք գրեթե ամեն ինչի՝ 6 գոլ, 11 մետրանոցներ, մարզչական մտահղացումներ․․․ և իհարկե՝ Մեսսիի ու Մբապեի հրաշալի բենեֆիսին․․․ Ասես, մեկ խաղում ականատես եղանք ֆուտբոլային հանճարների էստաֆետայի, սերնդափոխությանը՝ վերջին քսանամյակի մեծագույն ֆուտբոլիստներից նոր սերնդի սուպերհերոսներին։

Արգենտինան երրորդ անգամ իր պատմության մեջ դարձավ Աշխարհի չեմպիոն․ ավելի վաղ դա նրանց հաջողվել էր 1978-ին ու 1986-ին։ Այս ցուցանիշով հարավամերիկացիները զիջում են միայն իրենց հարևան Բրազիլիային (5) և եվրոպական երկու հավաքականի՝ Գերմանիային ու Իտալիային (4-ական հաղթանակ)։
Պատահական չէ, որ այս ԱԱ-ի լավագույնների մի շարք մրցանակները ստացան հենց Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։ Մեսսին, ով իր փառահեղ կարիերայի ընթացքում նվաճել է գրեթե բոլոր հնարավոր տիտղոսները, վերջապես իր հավաքածուն համալրեց նաև Աշխարհի գավաթով։ Լեոն նաև ճանաչվեց այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա թիմակիցներ Էնցո Ֆերնանդեսը և դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ևս առանց մրցանակի չմնացին․ առաջինը ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ մյուսը՝ լավագույն դարպասապահ։
Ֆրանսիայի հավաքականն էլ իր հերոսն ուներ՝ ի դեմս Կիլիան Մբապեի։ Երիտասարդ հարձակվողը նախ դարձավ ռեկորդակիր՝ ԱԱ-ների եզրափակիչներում գոլերի քանակով (3-ը այս մրցաշարում, մեկը՝ նախորդ), ինչպես նաև պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որը հեթ-տրիկ է գրանցում ԱԱ-ի եզրափակչում։ Բայց, ի վերջո, Կիլիանի գլխավոր ձեռքբերումը, դա առաջնության լավագույն ռմբարկու դառնալն է․ նա այս մրցաշարում մրցակիցների դարպասապահներին կարողացավ տխրեցնել 8 անգամ։ Ռմբարկուների մրցավազքում երկրորդը հենց Մեսսին էր, որի ակտիվում այս մրցաշարում 7 գնդակ է։
Հանդիպումից հետո տեղի ունեցավ մեդալների և գավաթի մրցանակաբաշխությունը, որոշ ժամանակ ֆուտբոլիստները տոնում էին իրենց հաջողությունը մարզադաշտում՝ հարազատների ու երկրպագուների հետ միասին, իսկ հետո քիչ-քիչ տրիբունաներն սկսվեցին դատարկվել, աղմուկին մարզադաշտում փոխարինեց լռությունը․․․ Ավարտվեց ԱԱ-2022-ը, մարզական աշխարհի գլխավոր տոնը, մրցաշար, որին սպասել էինք ավելի քան 4 տարի․․․
Եվ այժմ ժամանակն է ամփոփել ինչ-որ տեղ անսովոր, անակնկալներով ու հիասթափություններով լի այս առաջնությունը․․․

Մրցաշարի գլխավոր անակնկալները
ԱԱ-2022-ի գլխավոր անակնկալը միանշանակ Մարոկկոյի հավաքականն է։ Վալիդ Ռեգրագիի թիմը դարձավ պատմության մեջ աֆրիկյան (նաև Արաբական աշխարհի ներկայացուցիչ) առաջին հավաքականը, որը հասավ Աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ։
Այս հավաքականը շատերին զարմացրեց մրցաշարում իր կայուն և կարգապահ խաղով, իսկ թիմի որոշ ֆուտբոլիստներն էլ միանգամից հայտնվեցին թոփ ակումբների դիտատկետում՝ Ամրաբատ, Ունաի, Ամալա, Բուֆալ․․․ Իսկ դարպասպահ Բունուն, ընդհանրապես, թիմի հերոսներից մեկն էր ու մրցաշարի լավագույն դարպասապահներից։ Հատկանշական է, որ Ռեգրագին թիմը գլխավորել է ԱԱ-ի մեկնարկից մի քանի ամիս առաջ և այս կարճ ժամանակահատվածում նա գրանցում է այսպիսի հրաշալի արդյունք։
Սամուել Էտո’O-ն, որն այժմ Կամերունի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, ԱԱ-ից առաջ բավականին արտառոց կանխատեսում էր արել․

Այո, Մարոկկոն դուրս չեկավ եզրափակիչ, բայց Սամուելի անսպասելի կանխատեսումն իսկապես մոտ էր իրականություն դառնալուն․․․ Հետաքրքիր է՝ մյուս ԱԱ-ում ո՞ր հավաքականն այսպիսի սենսացիա կգրանցի։
Բայց վերադառնանք ԱԱ-2022, որտեղ բացի Մարոկկոյից ևս մի քանի հավաքական աչքի ընկան անակնկալներով։
Իհարկե, առաջին հերթին խոսքը Ճապոնիայի մասին է, որի երկրպագուների թիվն այս ԱԱ-ից հետո հաստատ որ կավելանա։ Սամուրայները կարողացան առաջին տեղով դուրս գալ մի խմբից, որում ընդգրկված էին Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները։ Թիմը մոտ էր նաև 1/4 եզրափակիչ դուրս գալուն, բայց Խորվաթիայի հետ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում իր խոսքն ասեց եվրոպական թիմի ավելի փորձառու լինելը։
Շատերը չէին սպասում տեսնել նաև Ավստրալիայի և Հարավային Կորեայի հավաքականներին փլեյ-օֆֆում, բայց երկու թիմերն էլ, այսպես ասած, իրենց գլխից վերև թռչեցին և արդեն այս փուլում հայտնվելն էլ նրանց համար արդեն մեծ հաջողություն էր։
Շատ հաճելի էր դիտել Կանադայի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները, որոնք խաղադաշտում պարզապես ֆուտբոլ էին խաղում, խաղում էին հաճույքով, գեղեցիկ, բոլորովին չվախենալով աստղային մրցակիցներից։ Ճիշտ է, այս թիմը նույնիսկ միավոր չվաստակեց առաջնությունում, բայց թողեց շատ հաճելի տպավորություն։ Թիմի ֆուտբոլիստների մոտ կեսը դեռ բավականին երիտասարդ են և հաջորդ՝ արդեն նրանց համար տնային ԱԱ-ում, կարծում եմ, կտեսնենք Կանադայի էլ ավելի փորձառու ու ուժեղ հավաքական։
Իհարկե չենք մոռանում նաև Սաուդյան Արաբիայի մասին։ Այս թիմը ևս շատ լավ տպավորություն թողեց, և նկատելի էր, թե ինչ ֆանտաստիկ աշխատանք է կատարել այս հավաքականում Էրվե Ռենարը։

⚽ Առաջնության բացահայտումները
ԱԱ-ն միշտ էլ շատ լավ հարթակ է եղել ֆուտբոլիստների համար՝ իրենց տաղանդն ու որակները դրսևորելու առումով, ինչն էլ շատ հաճախ օգնել է առաջընթաց գրանցել ակումբային հետագա կարիերայում։
Այս ԱԱ-ն այդ առումով ևս բացառություն չէր, և մենք ականատես եղանք մի շարք ֆուտբոլիստների վառ ելույթների, որոնցից մի քանիսին ֆուտբոլային լայն լսարանը նույնիսկ ծանոթ էլ չէր։ Միանգամից երկու ֆուտբոլիստի կարող ենք ներառել այս ցուցակում Նիդերլանդների հավաքականից։ Կոդի Գակպոյին շատերը գիտեին, նա պարզապես ֆանտաստիկ արդյունավետություն է ցուցաբերում այս մրցաշրջանում ՊՍՎ-ի կազմում և շարունակեց դա անել արդեն ԱԱ-ում։ Սարերի ետևում չէ նրա՝ թոփ ակումբ տեղափոխությունը։ Իսկ ահա նիդերլանդացիների դարպասապահ Անդրիես Նոպերտին հավանաբար քչերն էին ճանաչում, անկեղծ ասած՝ ես ևս մինչ այս ԱԱ-ն նրա մասին չգիտեի։ 203 սմ հասակ ունեցող դարպասապահը հավաքականում իր նորամուտը նշեց հենց ԱԱ-ում՝ մասնակցելով իր թիմի բոլոր հանդիպումներին։ Կարծում եմ` այս ձմեռ հոլանդական «Հերենվենը» շատ առաջարկներ կստանա նրա տրանսֆերի վերաբերյալ։
ԱՄՆ-ի հավաքականից լավ տպավորություն թողեցին կենտրոնական կիսապաշտպաններ Ադամսն («Լիդս») ու Մուսան («Վալենսիա»), և չի բացառվում, որ հունվարին այս երիտասարդները ևս կփոխեն ակումբային գրանցումը։
Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստների մասին վերևում արդեն խոսեցինք, նրանց առանձին չենք անդրադառնա։
Շատ լավ տպավորություն թողեց նաև Խորվաթիայի հավաքականի դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։ Ժամանակն է, որ նա էլ լքի հայրենի առաջնությունն ու տեղափոխվի թոփ լիգա։ Խորվաթիայի հավաքականի ապագա աստղը կարող է դառնալ Լովրո Մայերը, որը հանդես է գալիս ֆրանսիական «Ռենում»։ Լավ տպավորություն թողեց նաև «Սելթիկի» պաշտպան Յոսիպ Յուրանովիչը։ Այս ֆուտբոլիստներն իրենց լուման ներդրեցին, որպեսզի Խորվաթիայի հավաքականը դառնա ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր։
Ճապոնիայի հավաքականի կազմում տպավորեց «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռիցու Դոանը, ով դուրս գալով խաղադաշտ ամբողջովին փոխում էր խաղի ընթացքն ու նոր շունչ հաղորդում իր թիմին։ Հարավկորեացիներից կնշեմ Չո Գու Սունգին (այն ֆուտբոլիստը, որը բազմաթիվ ամուսնության առաջարկներ էր ստացել) ու Լի Կանգ Ինին։ Լավ տպավորություն թողեց նաև Պորտուգալիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Շվեյցարիայի հետ խաղում։
Իսկ ահա աշխարհի չեմպիոնների կազմում իրենց հրաշալի դրսևորեցին Էնցո Ֆերնանդեսն ու Խուլիան Ալվարեսը, որոնք, իմ կարծիքով, Արգենտինայի հավաքականի ապագան են։
Այս առաջնությունում իրենց շատ լավ դրսևորեցին նաև անգլիացիներ Ջուդ Բելինգհեմն ու Բուկայո Սական, սակայն նրանց դժվար թե կարելի է բացահայտում անվանել, քանի որ իրենց տաղանդին գրեթե բոլորս էլ շատ լավ ծանոթ ենք։

Կարիերայի ռեանիմացիա
Կցանկանայի նաև առանձնացնել այն ֆուտբոլիստներին, որոնց բոլորս շատ լավ ծանոթ ենք, բայց վերջին շրջանում նրանք կամ չէին տպավորում իրենց խաղով, կամ անհաջող էին անցկացնում վերջին մրցաշրջանը, բայց հիանալի հանդես եկան այս ԱԱ-ում։
Խոսքն առաջին հերթին Անտուան Գրիզմանի մասին է, որն այս մրցաշարում դարձավ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր դիրիժորը։ Նա խաղադաշտում պարզապես ամենուր էր՝ կազմակերպում էր իր թիմի գրոհները, օգնում պաշտպանությունում և այլն․․․ եթե մի կողմ դնենք Մեսսիին ու Մբապեին՝ ապա Գրիզմանին կարելի է համարել այս առաջնության լավագույն ֆուտբոլիստը։
Չէի ակնկալում, որ այս տողերը կգրեմ, բայց ԱԱ-2022-ում շատ հուսալի հանդես եկավ Հարի Մագուայրը։ Կան չէ՞ ֆուտբոլիստներ, որոնք ակումբային մակարդակում այլ խաղ են ցուցադրում, իսկ հավաքականում՝ բոլորովին այլ։ Հենց այսպիսի ֆուտբոլիստների շարքին կարելի է դասել նաև Հարիին։ Հուսանք` այս ԱԱ-ից հետո նրա մոտ վերդարձել է վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, և նա կշարունակի այս տեմպով հանդես գալ նաև ՄՅՈւ-ում։
Եվս մեկ ֆուտբոլիստ, որին կցանկանայի անդրադառնալ, դա Վոյցեխ Շեսնին է։ Լեհաստանի հավաքականի դարպասապահը կարելի է ասել միակ լուսավոր կետն էր իր թիմում։ Որքան ինքնավստահ էր խաղում փորձառու Շեսնին, փորձում ոգևորել իր թիմակիցներին։ Նա իսկապես իր թիմի առաջատարն էր հոգեբանական առումով։

⚽ Բրայթոնի էֆեկտը
Անգլիական «Բրայթոնը», ինչպես նախորդ մրցաշրջանում, այս մրցաշրջանում ևս բավականին հաջող է հանդես գալիս ԱՊԼ-ում։ Այժմ արդեն հասկանալի է, թե ինչով են պայմանավորված այս համեստ ակումբի նման հաջողությունները։ Այս ԱԱ-ում անգլիական ակումբն ուներ 6 ներկայացուցիչ։ Էստուպինիանն ու Կաստիլիոն Էկվադորի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողներ էին և լավ տպավորություն թողեցին ԱԱ-ում։ Կիսապաշտպան Միտոման Ճապոնիայի հավաքականի «ջոկերներից» մեկն էր Դոանի (ում մասին խոսեցինք վերևում) հետ միասին։ Իսկ ահա Ալեքսիս Մակալիստերը դարձավ աշխարհի չեմպիոն՝ լինելով Արգենտինայի հավաքականի հիմնական կազմի խաղացող։ Նա ևս դարձավ այս առաջնության գլխավոր բացահայտումներից մեկը։ Դարպասապահ Ռոբերտ Սանչեսը Իսպանիայի հավաքականի, իսկ կիսապաշտպան Տրուսարդը՝ Բելգիայի հավաքականի հայտացուցակում էր։ Առաջինը մրցաշարում խաղաժամանակ չստացավ, իսկ բելգիացին մասնակցեց երեք հանդիպման։

⚽ Առաջնության հիասթափությունները
Կառանձնացնեմ մի քանի հավաքական, որոնք, իմ կարծիքով, կարող էին բոլորովին այլ արդյունքներ գրանցել այս մրցաշարում: Շատերը նրանցից սպասում էին ավելին, իսկ ոմանց էլ համարում էին առաջնության «սև նժույգներ», «թաքնված ֆավորիտներ»։
Բելգիայի և Դանիայի հավաքականներն իմ կարծիքով այս ԱԱ-ի գլխավոր հիսաթափություններն էին։ Բելգիայի դեպքում, կարծում եմ, խնդիրները շատ էին՝ կոնֆլիկտներ հանդերձարանում, մարզչական նոր մտահղացումների պակաս, որոշ ֆուտբոլիստների վատ մարզավիճակ․․․ Խնդիրներն իրոք շատ էին։ Դե Բրույնեն հարցազրույցներից մեկում ասել էր, որ հավաքականի խնդիրները կապված են տարիքի հետ, որ իրենց թիմը «շատ ծեր է այս մրցաշարում խաղալու համար»։ Բա խորվաթներն ի՞նչ ասեն այս դեպքում, որոնց առաջատար Մոդրիչը 37 տարեկան է և մյուս վետերանների հետ իր թիմին պարգևեց բրոնզե մեդալներ։ Միակ լուսավոր կետը Բելգիայի հավաքականում Կուրտուան էր, ում շնորհիվ թիմը կարողացավ գոնե միավորներ վաստակել այս ԱԱ-ում։
Դանիայի դեպքում ամեն ինչ հարցական է․․․ Միթե՞ սա այն թիմն էր, որը փայլում էր նախորդ Եվրոյում, որը պարզապես ֆանտաստիկ էր ԱԱ-ի որակավորման փուլում․․․ Այն տպավորությունն էր, որ դանիացիներին ամեն անգամ ինչ-որ նոր մոտիվացիա է անհրաժեշտ խաղադաշտ դուրս գալուց առաջ, իսկ այս դեպքում, նրանք այդ մոտիվացիան «մոռացել էին տանը»։ Նկատելի է, որ թե Բելգիայի, թե Դանիայի հավաքականներում մեծ աշխատանք է ակնկալվում սերնդափոխության տեսանկյունից, և առաջին հերթին դա վերաբերվում է հենց Բելգիային։
Սպասելիքները շատ էին նաև Ուրուգվայի և Սերբիայի հավաքականներից, որոնց շատերը համարում էին անակնկալ մատուցելու համար առաջին թեկնածուներ։ Անակնկալ մատուցեցին, բայց հակառակ իմաստով։ Լիովին հիասթափեցրեց Կատարի հավաքականը․ այո, նրանցից ոչ ոք չէր սպասում ինչ-որ անհավանական հաջողություններ, բայց որ այս թիմը կզիջի խմբային փուլում իր մրցակիցներին բացարձակապես բոլոր առումներով․․․ Այն տպավորությունն է, որ տասնամյակներ շարունակվող աշխատանքի տված արդյունքները Կատարի հավաքականում (ակադեմիայից, երիտասարդական հավաքականներից սկսած) իր պիկին հասել էր 2019 թվականին, երբ կատարցիները դարձան Ասիայի չեմպիոն, իսկ 2022-ին այդ պիկն արդեն անցյալում էր։
Կարիելի է այս ցուցակում ներառել նաև Գերմանիայի և Իսպանիայի հավաքականներին։ Շատերը սպասում էին, որ Գերմանիան իսպանացիների հետ միասին դուրս կգա խմբից, բայց, ինչպես վերևում արդեն նշեցինք, ճապոնացիները խառնեցին բոլորի խաղաքարտերն իրենց խմբում։ Իսպանացիները, ճիշտ է, դուրս եկան խմբից, բայց կանգ առան 1/8 եզրափակչում։ Ինչպես ասում էր Կապելոն՝ «Տիկի-տակայի դարաշրջանն ավարտվել է»։
Շատերը կասեն, որ Պորտուգալիայի դուրս մնալը 1/4 եզրափակչից և Ռոնալդուի հետ կապված իրավիճակը ևս հիասթափությունների շարքից են․․․ Միգուցե, չեմ բացառում․․․ Միայն կասեմ՝ սա առաջին հերթին հիասթափություն էր հենց Ռոնալդուի համար, որի համար այս ԱԱ-ն թերևս վերջին հնարավորությունն էր չեմպիոն դառնալու․․․

⚽ Առաջնության ամենահիշարժան պահերն ու դրվագները
Սաուդյան Արաբիայի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Արգենտինայի հետ խաղում։ Ի դեպ սա աշխարհի չեմպիոնների միակ պարտությունն էր այս մրցաշարում։
Սաուդյան Արաբիայի հավաքականը տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչ է խոսել թիմի գլխավոր մարզիչ Էրվե Ռենարն իր խաղացողների հետ` ԱԱ-2022-ի Արգենտինայի դեմ խաղի ընդմիջմանը (2:1): Սաուդցիներն առաջին խաղակեսից հետո պարտվում էին 0:1 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում 5 րոպեում երկու գոլ խփեցին։
«Մեսսին ստանում է գնդակը կիսապաշտպանությունում, իսկ դուք կանգնում ու նայում եք։ Այդպես լավ չի, հեռախոսները վերցրեք և նկարվեք նրա հետ»,- հանդերձարանում ասել է Ռենարը։ Տպավորիչ էր նաև արաբ թարգմանչի աշխատանքը՝ որը ևս շատ էմոցիոնալ փոխանցում էր խաղացողներին մարզչի խոսքերը։
Իսկ ահա Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ մյուս խաղում Լեհաստանի հավաքականի առաջատար Լևանդովսկին վերջապես խփում է իր առաջին գոլն Աշխարհի առաջնություններում․․․ և չի կարողանում զսպել արցունքները․․․

Աշխարհի առաջնության կարևոր իրադարձություններից մեկը, հատկապես երբ խոսքը արաբական երկրում անցկացվող մրցաշարի մասին է, կին մրցավարների նշանակումն է առաջնության խաղերին։ Մինչ այս նման խոշոր մրցաշարերի հանդիպումները սպասարկում էին միայն տղամարդիկ։
Ստեֆանի Ֆրապարտին սպասարկեց ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպումը։

Ճապոնիայի հավաքականի երկրպագուները բոլոր հանդիպումների ավարտից հետո մնացել են մարզադաշտում։ Երկրպագուները մաքրել են նույնիսկ Կոստա Ռիկայի հավաքականի երկրպագուների տրիբունաները: Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստներն էլ իրենց հերթին խաղից հետո մաքրել են հանդերձարանը և, ավանդույթի համաձայն, որպես հուշանվեր թողել օրիգամիներ։

ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Մարոկկոյից։ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում, խաղից հետո արտասվել է։ 37-ամյա հարձակվողի համար սա, հավանաբար, աշխարհի վերջին առաջնությունն էր կարիերայում։

Պարեր և արցունքներ․․․ Բրազիլիայի հավաքականից այս մրցաշարում սպասելիքները ևս շատ էին․․․


⚽ Մրցաշարի լավագույն գոլը․․․
Եվ վերջում՝ մրցաշարի լավագույն գոլը։ Մենք տեսանք մի քանի շատ գեղեցիկ գոլեր, բայց, կարծում եմ, շատերդ կհամաձայնվեք, որ այս ԱԱ-ի լավագույն գոլը Ռիշարլիսոնի անչափ գեղեցիկ գոլն էր Սերբիայի հետ խաղում․
Դե ինչ, 2022 թվականը փակում ենք այս հրաշալի մրցաշարով, վերադառնում մեր իրականություն։ Շնորհավորում եմ Արգենտինայի հավաքականի բոլոր երկրպագուներին, իսկ մյուս թիմերի ֆաներին պարզապես կասեմ՝ միգուցե հաջորդ ԱԱ-ն լինի հենց Ձեր սիրելի թիմի բենեֆիսը․․․ Շարունակեք սիրել ֆուտբոլը, որը միշտ մեզ սովորեցնում է՝ երբեք պետք չէ դադարել հավատալ»։
-
16:21
01.07.26
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը
Կարդալ ավելին
-
15:45
01.07.26
Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
Կարդալ ավելին
-
14:29
30.06.26
Հայկ Խլոյանը հաղթեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին (Տեսանյութ)
Կարդալ ավելին
-
23:30
29.06.26
Գուշակիր կիսապաշտպանին. Մխիթարյանը փորձել է գուշակել Ինտերի լեգենդներին
Կարդալ ավելին