Լրահոս
Քաղաքական
15:47
20.12.22
90

Ինչպե՞ս կպատասխանի ՔՊ-ականը, եթե նրան հարցնես հիվանդ ծնողների կամ տատ ու պապի մասին. Ավետիք Իշխանյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ քպ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱԼԵՆ ՎԱՆԻՉԿԱՅԻ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԵՏ

-Պարոն Աղազարյան, ինչպե՞ս են ձեր տատն ու պապը։

-Նրանք արդեն 5 տարի գտնվում են տարեցների խնամքի կենտրոնում, այնպես որ ես նրանցից տեղեկություն չունեմ։ Նրանց համար պատասխանատու են խնամքի կենտրոնի ղեկավարները։

-Իսկ ձեր հայրն ու մայրը՞։

-Նրանք ծանր հիվանդ են և արդեն մի քանի ամիս գտնվում են հիվանդանոցում։ Նրանցից նույնպես տեղեկություն չունեմ։ Ձեր հարցերն ուղղեք բժիշկներին։ Շնորհակալություն, ես շտապում եմ, պետք է մեկնեմ Հունաստան հանգստանալու»։