-
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26 -
Քաղաքական
Ամո՛թ, Ուրսուլա. Երևանում բողոքի ակցիայով են դիմավորել Եվրահանձնաժողովի նախագահին
16:5302.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Էրդողանը սնվում է Հայաստանի իշխանության անտարբերությամբ. ցեղասպանության հրեական ճանաչումը
16:2002.07.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի և սպայի ձերբակալության մասին
16:0802.07.26 -
Հասարակական
Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. մեքենան վերածվել է մոխրակույտի
15:5902.07.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը և Սայմոն Մորդյուն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը
15:4902.07.26 -
Քաղաքական
Ստրուկները ատում են ազատներին․ դասալիքները չնահանջողներին ավելի «կրքոտ» են ատում․ Արա Պողոսյան
15:4502.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ադրբեջանցի հրամանատարին ծեծած հայ գնդապետին ձերբակալել են. ՔԿ-ն հաստատում է
15:3002.07.26 -
Միջազգային
Ե՞րբ կմեկնարկի Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը
14:5302.07.26 -
Քաղաքական
«Եթե Ռուսաստանը փակի իր շուկան, ԵՄ-ն կբացի իր դռները». Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում
14:4502.07.26 -
Քաղաքական
Էդիկ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
14:3602.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
14:1502.07.26 -
Միջազգային
Պուտինն ուշադրություն էր հրավիրել Զելենսկու կասկածելի լեգիտիմության վրա․ Պեսկով
13:5602.07.26 -
Քաղաքական
Արծվիկ Մինասյանը հրապարակել է ՀՀ քաղաքացիների Հայաստան ժամանման ԱԱԾ վիճակագրությունը
13:4502.07.26 -
Քաղաքական
Դուք պարզապես ուզում եք ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից․ Քրիստինե Վարդանյան
13:1802.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Սպառնալիքներ և թեժ կրքեր՝ խորհրդարանում. հրատապ օրինագիծ է բերել ՔՊ-ն
12:3002.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավորը չի կարողանում պատասխանել ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի հարցին
12:2502.07.26 -
Հասարակական
Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ․ ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը
12:1602.07.26 -
Իրավական
Խուզարկել են գնդապետ էդիկ Մալոյանի տունը․ իրավապահները նրան տարել են․ NewDay.am
12:0902.07.26 -
Քաղաքական
Այս նախագիծը կատարյալ իրավական անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
12:0002.07.26 -
Քաղաքական
Կոնկրետ օրինակով ցույց եմ տալիս, որ ձեր նախագիծը բոբիկ է․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
11:5202.07.26 -
Միջազգային
Պենտագոնը մոտ 2000 զինվորական է ներգրավել Վենեսուելային օգնություն ցուցաբերելու համար
11:4502.07.26 -
Հասարակական
Տաշիրում բախվել են կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ
11:3002.07.26 -
Հասարակական
1 զոհ, 1 վիրավոր. ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
10:3702.07.26 -
Հասարակական
«Մերգելյան» ինստիտուտում տանիքը փլուզվել է. 47-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
10:2002.07.26 -
Մամուլի տեսություն
Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
09:5802.07.26 -
Մամուլի տեսություն
«Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»
09:4802.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ»
09:3402.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:2502.07.26 -
Հասարակական
Հայաստանի ամենամեծ գյուղատնտեսական համալիրը. «Երեմյան կաթնամթերքի» ստեղծման պայմանները
09:1002.07.26 -
Քաղաքական
Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք** մեջ անելու մաստեր-կլաս. Տիգրան Քոչարյան
23:1401.07.26 -
Տնտեսական
Լոլիկները կթափվե՞ն կառավարության շենքի առաջ. ջերմոցատերերը անելանելի վիճակում են
22:5801.07.26 -
Քաղաքական
Սկանդալային նախագիծը՝ ԱԺ-ի ճանապարհին. մարդկանց տոտալ վերահսկո՞ւմ, թե՞ մաքսանենգության դեմ պայքար
22:1401.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
22:0001.07.26 -
Տարածաշրջան
ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
21:3001.07.26 -
Քաղաքական
Պուտինի մոտ գնալ չի կարողանում, բայց Մոսկվա զանգում է Փաշինյանը. TRIPP-Ը՝ ԵԱՏՄ կանոններո՞վ
21:1801.07.26 -
Իրավական
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
20:5901.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Լարվածությունն աճում է TRIPP-ի շուրջ. մեծ խաղեր են սկսվում Սյունիքում
20:3001.07.26 -
Միջազգային
Պատերազմի սպառնալիքներ, տեխնիկական բանակցություններ՝ Քաթարում. Իրանը 3 միլիարդ դոլար է ստացել
20:1901.07.26 -
Հասարակական
Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում
19:5201.07.26 -
Իրավական
Վերջին, սուր խոսքերը՝ Սահմանադրական դատարանում. բարձր դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ
19:3401.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ Բաղրամյանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. ժամանել է հրշեջների 4 հաշվարկ
18:5801.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18:4501.07.26 -
Միջազգային
Ռուսներին աստիճանաբար հյուծել, Արևմուտքից նորից փող խնդրել. թեժ մարտեր են ուկրաինական ճակատում
18:3701.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երկար սպասված վճռից առաջ վերջին, սուր խոսքերն են հնչել ՍԴ-ում. ի՞նչ պարզվեց
18:3001.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է
18:2101.07.26 -
Տնտեսական
Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը. «Հետք»
18:0901.07.26 -
Հասարակական
Կադրային փոփոխություններ ՊՆ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ
18:0501.07.26 -
Տարածաշրջան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան
17:3301.07.26 -
Հասարակական
Սաստիկ շոգից խեղդվող Եվրոպայում օդորակիչների դեֆիցիտ է. հրմշտոց՝ խանութի մոտ
17:1801.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանի կողմից որոշ ապակառուցողական հայտարարություններ կան. Մնացական Սաֆարյան
16:3501.07.26 -
Տարածաշրջան
Թեհրան-2026. անսպասելի բացահայտումներ է արել «Հայլուրը» Իրանի մայրաքաղաքում
16:0501.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային հայտարարություն՝ խորհրդարանում և Փաշինյանի զանգը՝ Մոսկվա
15:3001.07.26 -
Հասարակական
21 մլն դրամ եկամուտ, բնակարաններ և կանխիկ դրամ. Սեդա Սաֆարյանի տարեկան հայտարարագիրը
15:0101.07.26 -
Քաղաքական
Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը
14:4901.07.26 -
Իրավական
Եթե մեկ դատավոր լեգիտիմության խնդիր ունի, ապա նա ստվերում է ամբողջ կազմը. Արամ Վարդևանյան
14:2301.07.26 -
Հասարակական
Երկու բնակարան Երևանում, ավտոկայանատեղի, 90 մլն դրամ եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել ՍԴ նախագահը. 24News
14:0401.07.26 -
Իրավական
ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
13:3301.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 ՍԴ-ն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ. սկսվել են ամփոփիչ ելույթները
12:3001.07.26 -
Հասարակական
Հիմնադրամի սահմանաչափը գերազանցվել է, բայց ԿԸՀ-ն չի արձագանքել. Լիպարիտ Դրմեյանը ելույթ է ունենում ՍԴ-ում
12:2301.07.26 -
Հասարակական
Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով
11:2901.07.26 -
Հասարակական
Երկար սպասված Lexus RZ-ն արդեն Հայաստանում է. լրիվ էլեկտրական մեքենաներով՝ դեպի ժամանակակից աշխարհ
11:2101.07.26 -
Իրավական
Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
11:1601.07.26 -
Հասարակական
Ուղիղ I ՍԴ-ն շարունակում է ընդդիմության բողոքների քննությունը. այսօր եզրափակիչ ելույթների փուլն է
10:5601.07.26 -
Հասարակական
Ծեծկռտուք՝ Երևանում․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումար
10:2601.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ»
10:0101.07.26 -
Մամուլի տեսություն
Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»
09:4901.07.26
Արցախի ժողովուրդը գտնվում է բլոկադայի մեջ, հումանիտար աղետի վտանգն օր-օրի մեծանում է․ Վահե Հակոբյան
«Panorama.am»-ը գրում է․
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն ինն օր է՝ փակ է։ Ստեղծված իրավիճակի, անելիքների, հումանիտար ճգնաժամի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքների մասին «Panorama.am»-ը զրուցել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան, շարունակում է փակ մնալ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Աշխարհի կողմից իրավիճակը փոխելու գործուն քայլեր, կարծես, չենք տեսնում։ Ի՞նչ առաջնահերթ քայլեր այսօր կարելի է ակնկալել արտաքին աշխարհից, և ի՞նչ պետք է արվի այդ ուղղությամբ։
-Հիշեցնեմ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այդ մասին հայտարարություն է արել, այդ թվում՝ ուղերձներ հղել միջազգային հանրությանը։ Ինքս էլ առիթ ունեցել եմ բավական մանրամասն անդրադառնալու իրավիճակին ու առաջնային անելիքներին։ Կուզեի շեշտել հատկապես մի քանի դրույթ։
Առաջինը՝ հարկավոր է խոսել ռուսական խաղաղապահ առաքելության նպատակի, ոչ թե հարցի ֆորմալ կողմի, լիազորությունների մասին։
Իսկ առաքելության նպատակն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է։ Հետևաբար, երբ Արցախի ժողովուրդը գտնվում է բլոկադայի մեջ, հումանիտար աղետի վտանգն օր-օրի մեծանում է, և Ադրբեջանը եղանակային այս պայմաններում ունակ է գնալ գազի անջատման, բնականաբար, առաջնային է դառնում օդային միջանցք բացելու հարցը։
ՌԴ անմիջական մասնակցությամբ պետք է փակվի այս հատվածում օդն Ադրբեջանի համար, ապահովվի թռիչքների անվտանգությունն ու կանոնավոր օդային կապ հաստատվի Ստեփանակերտի օդանավակայանի ու Հայաստանի խոշոր քաղաքների միջև։ Դա թույլ կտա լուծել հումանիտար առաջնահերթ հարցերը ու ցույց կտա Ադրբեջանին, որ քաղաքական շանտաժի այս ձեռագիրն արդյունք տալ չի կարող։
Ի դեպ, այս մասին խոսելիս ժամանակավոր լուծումներ նկատի չունենք՝ այդ կանոնավոր թռիչքները պետք է պահպանվեն նաև բլոկադայի վերացումից հետո՝ որպես այլընտրանքային կոմունիկացիա Արցախի և Հայաստանի միջև։ Ադրբեջանն արդեն ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է փակել միջանցքը, ուստի այլընտրանքի առկայությունն անհրաժեշտություն է։
Երկրորդ՝ ակնհայտ է, որ ռուսական զորակազմի թվի մեծացման կարիք կա՝ խաղաղապահների առաջ դրված բոլոր խնդիրները լիարժեք լուծելու համար։
Եվ այդ ավելացումը բոլորովին պարտադիր չէ համաձայնեցնել Ադրբեջանի հետ, քանի որ Բաքուն իր այս քայլերը ոչ միայն չի համաձայնեցրել որևէ մեկի հետ, այլ կոպտորեն խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, իր ստանձնած պարտավորություններն ու միջազգային իրավունքի նորմերը։
Պետք է ավելացվի խաղաղապահ առաքելության քանակը, տեխնիկան և ընդհանրապես պետք է գործընթացները դուրս գան առաքելության ժամկետային սահմանափակումների տրամաբանությունից։ Խաղաղապահ առաքելության հինգ տարվա ժամկետի հարցը պետք է զրոյացված համարել՝ հաշվի առնելով ադրբեջանական այս սադրանքը և առկա վտանգները։
Այս ամենի համար հիմք կարող է դառնալ նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը, որի գոյության մասին բոլորովին վերջերս ու անսպասելի կերպով հայտնի դարձավ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից, ով հայտարարեց, որ կա նման փաստաթուղթ և այն ստորագրվել է Հայաստանի ու Ռուսաստանի կողմից։
Պահն է, որ այդ մանդատը հանրայնացվի և դրա հիման վրա ընդլայնվեն ու ամրապնդվեն առաքելության կողմից տրամադրվող անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ անտեսելով Ադրբեջանի արձագանքները՝ որպես փաստաթուղթը չստորագրած ու եղած պայմանավորվածությունը խախտող կողմ։
Իրավիճակը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն է դառնում Արցախի և Ռուսաստանի միջև անխափան, մշտական գործող կապի գոյությունը։ Այդ կապը պետք է գործի Արցախի ՊԲ-ի ու ՌԴ ՊՆ-ի, ԱԳՆ-երի, Պետնախարարի գրասենյակի մակարդակով։ Սա հարցի գլոբալ լուծում չէ, բայց տակտիկական տեսանկյունից անհրաժեշտություն է։
Շատ արագ քննարկումներ պետք է սկսվեն, առաջին հերթին, ՌԴ-ի, ապա նաև մյուս գործընկերների հետ՝ Արցախի բլոկադան ճեղքելու իրավական հիմքերը հստակեցնելու ուղղությամբ։ Բլոկադան պետք է ճեղքվի հումանիտար առաքելությամբ կամ առաքելություններով, հումանիտար միջանցք բացելով։
Եվ եթե հարկ լինի, որ այդ հումանիտար առաքելության ապահովումն իրականացվի նաև ռազմական միջոցներ օգտագործելով, ուրեմն դրանից էլ պետք չէ խորշել՝ հանուն 120 000 մարդու կյանքի ու հիմնարար այլ իրավունքների պաշտպանության։ Այս քննարկումները պետք է ակնհայտ դարձնեն Ադրբեջանի համար, որ շանտաժի իր քաղաքականության շարունակման պարագայում այս գործիքը կիրառվելու է։
Շատ մեծ թափ պետք է ստանա «անջատում հանուն փրկության» բանաձևի կյանքի կոչման ուղղությամբ աշխատանքը, քննարկումներն ու խորհրդակցությունները բարեկամ ու գործընկեր երկրների հետ։ Դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանն էլ ինչ պետք է անի, որ աշխարհի համար ակնհայտ դառնա, որ այս բանաձևն Արցախի պարագայում միակ հնարավորն է։
Հիմքում պետք է դրվի 1991թ դեկտեմբերի 10-ի հանրաքվեն ու հստակ սահմաններով անկախանալու Արցախի ժողովրդի կամքը։ Ի դեպ, այդ սահմանների շոշափելի մասն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից, հետևաբար Բերձորի միջանցքն այս տրամաբանությամբ ևս կարող է օգտագործվել ճեղքում կատարելու, հումանիտար առաքելություն մտցնելու ու Արցախի հետ կապ հաստատելու համար մինչև հետագայում, խաղաղ պայմաններում Արցախի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի անցկացումը։
ՌԴ-ն, որպես հայ ժողովրդի դարավոր բարեկամ, Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ, դաշնակից, ինչպես նաև հողի վրա խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր, իր հստակ գործողությունների ծրագիրը պետք է ունենա և տեսանելի կերպով կյանքի կոչի այն։
Այս հարցում ձգձգումը 120 հազար մարդու կյանքեր կարող է հարցականի տակ դնել։ Եվ բնական է, որ ռուսական կողմի դանդաղելու դեպքում մենք պարտավոր ենք ու ստիպված ենք ընդլայնել խնդիրը դեպի ողջ աշխարհ, դեպի բոլոր բարեկամներ՝ պետություններից մինչև անհատներ։
Եվ որ շատ կարևոր է, Արցախը՝ անկախ Ադրբեջանի բոլոր քմահաճույքներից, պետք է բարձրացնի իր սուբյեկտայնությունը՝ տեր լինելով իր ապագային ու իր ժողովրդի անվտանգությանը, հիմնարար իրավունքների ապահովմանը։
-Ի՞նչ անելիքներ ունի Արցախը, Արցախի ժողովուրդն ու իշխանությունն այս իրավիճակում։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս տարվող քաղաքականությունը։
-Անկեղծ ասած, հետևելով լրահոսին, հանրային քննարկումներին ու տիրող տրամադրություններին, չեմ կարող հստակ ասել, թե որքանով է հանրությունը Հայաստանում գիտակցում, թե ինչ զրկանքներ են այսօր կրում Արցախում բնակվող մեր հայրենակիցները, քույրերն ու եղբայրները, ինչի միջով են նրանք անցնում։
Չափազանց շատ են շեղող, ուշադրության վեկտորը փոխող թեմաները, և դատելով նրանից, թե ինչ հեշտ է հասարակական դիսկուրսը ենթարկվում այդ ուղղորդումներին, ակնհայտ է դառնում, որ այս տարիների ընթացքում ամեն մեկս մեր հերթին այդպես էլ չկարողացանք հասցնել հանրությանն այն ուղերձը, որ սա արդեն միայն Արցախի հարցը չէ, «արցախցի-հայաստանցի» կեղծ բաժանման հարցը չէ՝ խնդիրն այսօր Հայաստանի լինելու-չլինելու, պետություն ունենալ-չունենալու մեջ է։
Ստացվեց այնպես, որ Բերձորի միջանցքի փակվելուց մեկ օր առաջ վերադարձանք Ստեփանակերտից, որտեղ անցկացնում էինք «Լույս թունելի վերջում» քննարկումների հարթակի հերթական միջոցառումը։ Այսինքն՝ ընդամենը 9 օր առաջ ինքս այնտեղ եմ եղել «Վերածնվող Հայաստան» կուսակցության գործընկերներիս հետ, բազմաթիվ շփումներ եմ ունեցել, այսօր էլ ամենօրյա կապի մեջ եմ Արցախից մեր գործընկերների հետ ու շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է կատարվում Արցախում։
Մենք կողքից լսելով չէ, որ գիտենք այդ ամենը, մենք իսկապես ապրում ենք այդ ամենով։ Այլ հարց է, որ կարծում եմ, որ մեր ողջ հանրությունը պետք է ապրեր դրանով՝ անկախ նրանից Արցախում են, Հայաստանում, թե Սփյուռքում։
Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների քայլերին ու անելիքներին, ապա թույլ տվեք որոշակի տարանջատում մտցնեմ Արցախի նախագահի աթոռը զբաղեցնողի և նորանշանակ պետնախարարի միջև։ Իհարկե, ժամանակը ցույց կտա՝ որքանով է այդ տարանջատումը ճիշտ ու արդարացված։
Որպեսզի տարանջատումը հասկանալի լինի, պետք է հարց տանք մեզ, թե արդյո՞ք Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնողի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին այդքան համահունչ, հավատարիմ լինելը, նրա ուղերձները կրկնելն ու տարածելը, նրան չհակառակվելը, նրա կամակատարը լինելը չէր նաև այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառներից մեկը, գուցե՝ կարևորներից մեկը։ Եվ ասածս միայն այսօրվա մասին չէ՝ նույնը եղել է պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ ու դրանից հետո։
Ինչ վերաբերում է պետնախարարին, միշտ հույս եմ հայտնել ու էլի հույս եմ հայտնում, որ նրա նպատակները բարի են ու արդար։ Ժամանակը ցույց կտա, թե ինչն ինչքանով է ստացվում։ Սակայն շատ կարևոր է, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող մարդու խոսքերը լինեն մաքսիմալ հաշվարկված ու հիմնավոր։
Օրինակ՝ երբ մի քանի օր առաջ հայտարարեց բլոկադայի հնարավոր վերացման, ճանապարհի բացման հավանականության մասին, դրա հիմքերը պետք է լինեին այնքան վստահելի, որ հետո հակառակը տեղի չունենար։ Մեկ այլ օրինակ էր հայտարարված, իսկ հետո չեղարկված հանրահավաքը։ Սրանք տեխնիկական հարցեր կամ դետալներ չեն։
Արցախի բնակիչներն այսօր ուզում են հույս ունենալ և վստահելի հենման կետեր, որոնց հետ կարող են կապել այդ հույսը։ Եվ ես ոչ մի դեպքում չեմ ուզենա, որ նրանք հիասթափվեն, հուսահատվեն, իսկ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքն արժեքը կորցնի, ինչպես եղավ Հայաստանում վերջին տարիներին։
Եվ իհարկե չէի ցանկանա որևէ զուգահեռներ ու նմանություն տեսնել Հայաստանի այսօրվա իշխանության ու Արցախի իշխանության, հատկապես՝ տարանջատված պետնախարարի խոսքերի ու քայլերի միջև։ Սա ոչ թե ճաշակի հարց է, այլ պարզ պրագմատիզմ՝ մենք տեսել ենք, թե դա ինչի է բերում, իսկ ներկայիս պայմաններում եթե նման իրավիճակը մեկ անգամ էլ կրկնվի, մեզանից արդեն ոչինչ չի մնա՝ ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում։
Խոսեցինք ուղիղ կապի մասին՝ նախադեպ ունեցանք մի քանի անգամ, երբ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարը հանդիպում էր Արցախի ԱԺ նախագահի ու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Ուղիղ կոմունիկացիան ապահովելու, ձեռքը զարկերակին պահելու այս ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է պահպանվեն ու զարգացվեն, ընդլայնվեն, դրան պետք է գումարվի ուղիղ կապը ՌԴ գերատեսչությունների հետ, որոնց մասին խոսեցի։
-Դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և մատակարարման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրվեց, որին հատուկ կարևորություն տրվեց նաև ԵՄ-ի կողմից։ Ներկայիս իրավիճակում այս իրադարձությունն ի՞նչ նշանակություն ունի և մեզ համար ի՞նչ ուղերձներ է պարունակում։
Բուխարեստում այս փաստաթղթի ստորագրումը վառ ապացույցն է, որ Հայաստանի գործող իշխանությունն այսօր անգործության է մատնված և որևէ աշխատանք չի տանում միջազգային հանրության, գործընկերների հետ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ու վերջինիս կաշկանդելու ուղղությամբ։
Այսօր մենք ականատես ենք լինում, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանի ներկայությամբ և ԵՄ հովանու ներքո նման պայմանագիր է ստորագրվում Ադրբեջանի հետ, որը նույն օրերին, փակ պահելով Բերձորի միջանցքը, հումանիտար աղետ է ստեղծում Արցախում ու վտանգում 120 հազար բնակչության կյանքի իրավունքը, ոտնահարում մի շարք հիմնարար իրավունքներ, որոնց ջատագովն է Եվրոպան։
Ուշագրավ է նաև այս փաստաթուղթը ստորագրող երկրների ցանկը․ Հունգարիա, որի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո խզվել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ գործող իշխանությունը գնում է դրանց վերականգնման, բարեկամ Վրաստան․․․
Եվ ի՞նչ քայլեր ենք տեսնում Հայաստանի իշխանության կողմից։ Ռումինիային, Հունգարիային, Վրաստանին ուղված դիվանագիտական նոտաներ, ԵՄ-ին կաշկանդելուն ուղղված որևէ քայլ տեսե՞լ ենք։ Ո՛չ․․․ քար լռություն։
Ուրեմն, էլ ի՞նչը պետք է այսօր ու վաղը զսպի Բաքվին իր որդեգրած շանտաժի ու ահաբեկչության քաղաքականությունն առաջ տանելու հարցում։
Հայաստանի իշխանությունների, նրանց արածի ու չարածի մասին այնքան է խոսվել, որ նորից դրա մասին խոսելն անգամ անիմաստ է թվում։ Ինչ վերաբերում է արտաքին գործընկերներին, ապա նրանք պետք է իմանան, գիտակցեն, որ իրենց լռությամբ, անտարբերությամբ, Ադրբեջանին այս կերպ սատարելով Արցախում հումանիտար աղետի պատասխանատվությունը կիսող են դառնում։ Մենք այս ուղերձը պետք է տեղ հասցնենք»։
-
13:41
03.07.26
Վահագն Հովակիմյանը իմ ընկերն է. Անդրանիկ Քոչարյան
Կարդալ ավելին
-
13:29
03.07.26
Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո. Արթուր Խաչատրյան
Կարդալ ավելին
-
12:44
03.07.26
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
Կարդալ ավելին
-
12:22
03.07.26
Միշուստինը և Փաշինյանը՝ «Իննոպրոմ» ցուցահանդեսի մասնակիցների թվում
Կարդալ ավելին