Լրահոս

2022-12-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
    09:30
    21.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Անգլիայի բանկը ներկայացրել է Կառլոս III-ի դիմանկարով առաջին թղթադրամները
    Անգլիայի բանկը ներկայացրել է Կառլոս III թագավորի պատկերով առաջին թղթադրամները, որոնք շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերից։ Դրանք աստիճանաբար կփոխարինեն Բրիտանիայի թագավորի մոր՝ Եղիսաբեթ II թագուհու դիմանկարով թղթադրամներին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News պարբերականին։ 5, 10, 20 և 50 ֆունտ ստեռլինգի նոր թղթադրամների առջևի մասում Կառլոս III-ի դիմանկարն է, իսկ ընդհանուր առմամբ, թղթադրամների դիզայնը չի տարբերվում նախկինում գոյություն ունեցող թղթադրամներից։ «Ես շատ հպարտ եմ, որ բանկը ներկայացրել է մեր նոր թղթադրամների դիզայնը, որտեղ պատկերված է Կառլոս III թագավորի դիմանկարը։ Սա նշանակալի պահ է, քանի որ թագավորը կլինի երկրորդ միապետը, ով կհայտնվի մեր թղթադրամների վրա։ Մարդիկ կկարողանան այս նոր թղթադրամներն օգտագործել, երբ դրանք շրջանառության մեջ մտնեն 2024 թ.-ին», - հայտնել է Անգլիայի բանկի կառավարիչ Էնդրյու Բեյլին: Թագուհու դիմանկարն առաջին անգամ հայտնվել է բրիտանական թղթադրամների վրա 1960 թվականին։ Հանգուցյալ Եղիսաբեթ II թագուհու պատկերով թղթադրամները կմնան օրինական վճարման միջոց, և բանկը դրանք կհանի գործածությունից միայն մաշվածության դեպքում, այնպես որ, դրանք կարող են շրջանառության մեջ մնալ դեռ երկար տարիներ։ Կառլոս III-ի դիմանկարով առաջին մետաղադրամները Միացյալ Թագավորությունում շրջանառության մեջ են մտել դեկտեմբերի սկզբին։ Թագավորի դիմանկարը հայտնվել է 50 պենսանոց մետաղադրամի վրա։
    00:10
    21.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Mercedes TLs-ն ու Mercedes C180-ը
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 63-ամյա Ռոբերտ Ս-ի վարած Mercedes C180 մակնիշի և 28-ամյա Գագիկ Ա-ի վարած Mercedes CLs 550 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/20/1229147/
    00:05
    21.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ուրուգվայի Սենատորների պալատն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
    Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարություն է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է արել կատարել իր միջազգային պարտավորություններն ու ապահովել ազատ տեղաշարժը Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ միջանցքով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Ուրուգվայի Սենատորների պալատի ընդունած հայտարարությունը․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքը՝ ավելի քան 120․000 բնակիչների թողնելով առանց սննդի, դեղորայքի և բժշկական օգնության։ Ըստ եռակողմ հայտարարության, որը ստորագրվել է 2020 նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի միջև, միջանցքը գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտի և ապրանքների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ։ Ցամաքային շրջափակումից և Արցախից մեկնող կամ ժամանող ցանկացած ինքնաթիռի ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչեցվող մշտական սպառնալիքից առաջացած աճող հումանիտար ճգնաժամի պայմաններում, Ուրուգվայի Սենատորների պալատը հայտարարում է․ 1․ Իր կոչն Ադրբեջանի իշխանություններին՝ իրականացնել իրենց միջազգային պարտավորություները և ապահովել ազատ շարժը Արցախին և Հայաստանին միավորող միջանցքով ՝ վերջ դնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ գործադրվող ճնշմանը։ 2․ Իր դատապարտումը Հայաստանից Արցախին գազ մատակարարող խողովակի աշխատանքի դիտավորյալ դադարեցման վերաբերյալ, այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի հսկողության ներքո, ինչի արդյունքում դեկտեմբերի 13-ից 16-ը բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածները, ինչպես օրինակ՝ դպրոցները և հիվանդանոցները, ձմեռվա պայմաններում զրկվեցին ջեռուցման համար անհրաժեշտ էներգիայի հիմնական աղբյուրից։ 3․ Իր համերաշխությունն Արցախի բնակչությանը, որի իրավունքները պետք է հարգվեն հակամարտության լուծման մեջ ներգրավված բոլոր դերակատարների կողմից»։
    00:02
    21.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու մարմինը
    Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։41-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու: Փրկարարներն ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
    00:00
    21.12.22
    Ավելին
2022-12-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Մեղրի-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ
    Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20։05-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Խ.) և «Volvo» (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Հ. Հ.-ին (ծնված 2012 թ.), Մ. Խ.-ին (ծնված 1990 թ.) և Ն. Հ.-ին (ծնված 1974 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Մեղրի քաղաքի ԲԿ:
    23:58
    20.12.22
    Ավելին
  • Հասարակական
    Շղթայական վթարներ, կաթվածահար երթևեկություն. մառախուղ, մերկասառույց՝ Հայաստանում
    Ճանապարհները մառախուղով ու մերկասառույցով կաթվածահար արած եղանակի վերաբերյալ առնվազն 4 օր լավ կանխատեսումներ չունեն օդերևութաբանները: ԱԻՆ-ն էլ վարորդներին հորդորում է զգոն լինել: Այսօր առավոտյան Դավթաշենի կամրջի վրա իրար էին բախվել 29 ավտոմեքենա:
    23:55
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պետդուման ընդունել է ՌԴ սահմանները վիճարկող քարտեզների տարածման համար տուգանք սահմանող նախագիծ
    Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ տարածքային ամբողջականությունը վիճարկող քարտեզներ կամ պատկերներ տարածելու համար տուգանքներ սահմանելու կամ մինչև 15 օր ժամկետով կալանքի մասին օրինագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Մինչև մեկ միլիոն ռուսական ռուբլի տուգանք կարող է սահմանվել: Փոփոխություններն արվում են «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի 1-ին հոդվածում։ Եթե ​​օրինագիծն ընդունվի, քարտեզագրական և այլ փաստաթղթերն ու պատկերները, որոնք վիճարկում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, նույնպես կդասակարգվեն որպես ծայրահեղական նյութեր։
    23:52
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելական ավիահարվածի հետևանքով 2 զինծառայող է վիրավորվել
    Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի արվարձաններում՝ օդանավակայանին հարող տարածքում։ Միջադեպի հետևանքով սիրիացի 2 զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Նշվում է, որ հարձակման են ենթարկվել օդանավակայանի մերձակայքի չորս շրջաններ: Սիրիայի պետական SANA գործակալությունը հաղորդել է, որ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել տեղի ժամանակով գիշերը ժամը 00։30-ի սահմաններում (Երևանի ժամանակով 1։30)։ Բացի երկու տուժածներից, վնասվել են նաև հարձակման ենթարկված դիրքերը։ Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաներից մեկը SANA-ին հայտնել է, որ Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով խոցվել Է մի քանի հրթիռ: Հաղորդվում է նաև, որ հարձակման թիրախ են դարձել Սիրիայի բանակին պատկանող երկու շինություններ և Դամասկոսի մոտ տեղակայված իրանական ստորաբաժանումները։
    23:50
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ, Պուշկինի փ. 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17 շենքեր, Չարենցի փ. 8, 25 շենքեր, Հերացի փ. 2ա շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Էմինի փ. 5, 6, 7, 16 շենքեր և 1ա-21 առանձնատներ, Խաչատրյան փ. 3 շենք, Քեռու փ. 77-99 առանձնատներ, Աճառյան փ. 37/7, 39/8,47/18 առանձնատներ, Շարուրի փ․ 26, 28բ շենքեր, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների առանձնատներ, Նորքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արմավիրի մարզի` 11:00-13:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր, 11:00-17:00 Վանանդ և Կողբավան գյուղեր, Կոտայքի մարզի՝ 10։00-12։00 Չարենցավան համայնք՝ 4-րդ թաղ. 4, 7-10, 10ա, 13-24 շենքեր, թիվ 4 դպրոց, Ավտոկայան, Դատարան, Կուլտուրայի տուն, «ԱԿԲԱ բանկ» ընկերության «Չարենցավան» մասնաճյուղ, «Մուշ» ռեստորան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։30-16։00 Սոլակ գյուղ մասնակի, «Արփինե սոլար» արևային կայան, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Պռոշյան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զին/մաս, «Եթեր» խմբագրություն, «Սև Քար» իջևանատուն, սեփականատերեր՝ «Կ․ Սարդարյան», «Արթուր Տոնոյան», «Ա․ Հակոբյան», «Մ․ Հանոյան», «Ա․ Աղաբեկյան», «Ա․ Ղուկասյան», «Հ․ Հարությունյան», «Գ․ Գրիգորյան», Հուշարձան թաղամաս, Նոր թաղամաս, Վերին թաղ, Արևմտյան թաղամաս, Վերին թաղ 2 հասցե, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2, 3, 6, 7, 8 միկրոշրջաններ մասնակի, Էլլար թաղամաս մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Ջրվեժ՝ Մայակ և Բանավան թաղամասեր, Առինջ գյուղ, Կոտայք, Կաթնաղբյուր և Էլլար գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 11:00-12:00 Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր և բնակիչ-բաժանորդներ, թիվ 9 դպրոց, «Քաղառի պահեստներ» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, «Յունիբանկ» ընկերության «Գավառ» մասնաճյուղ և հարակից բնակիչ-բաժանորդներ, «Դոմիկներ» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Գավառի օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, «Գավառի ակադեմիկոս Ա․Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ, «Սովխոզի մուտք» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, 15:00-16:00 Գավառ քաղաք՝ Միքայելյան փողոցի բնակիչ բաժանորդներ, «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց մասնակի, Միքայելյան փողոցի փակուղի, Միքայելյան 2-րդ նրբանցքի «Փեփոյի ձոր» կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, դատախազության շենք, Գավառի պետական համալսարան, «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոցի «Գավառ» գազալցակայան և Օգոստոսի 23 փողոցի բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 13:00-16:00 Անիի տարածաշրջան՝ Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Աղին, Իսահակյան, Սարակապ, Ջրափի գյուղեր և Նորաբերի գազալցակայան:
    23:40
    20.12.22
    Ավելին
  • Աշխարհ
    «Ամենաթունավորը մենք ենք». Լուկաշենկոն խայթում է Արևմուտքին Պուտինի հետ հանդիպմանը
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում է: Նա Բելառուսում վերջին անգամ 3 տարի առաջ է եղել: Դաշնության ղեկավարի հետ հանդիպումից հետո Լուկաշենկոն հեգնել է իրենց ագրեսոր անվանողներին: Ասել, որ իրենք համաագրեսորներ են, ամենավնասակար և թունավոր մարդիկ այս մոլորակի վրա։
    23:33
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ձվարանի ֆունկցիոնալ կիստա․ ի՞նչ խնդիր է և արժե՞ արդյոք անհանգստանալ
    Ուլտրաձայնային հետազոտության արդյունքում ձվարանի ֆունկցիոնալ կիստայի ախտորոշումը չպետք է դառնա տագնապի, կամ մտածմունքների պատճառ։ Ձվարանի ֆունկցիոնալ կիստաները (ֆոլիկուլյար, դեղին մարմնի և այլն) բարակ պատերով հեղուկային գոյացություններ են: Դրանք կարող են առաջանալ ձվարանում ֆոլիկուլի հասունացման և օվուլյացիայի ժամանակ, երբ ֆոլիկուլը չպայթելով՝ վերածվում է կիստայի: Ֆունկցիոնալ կիստայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ սթրեսը, հորմոնալ դիսբալանսը, ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը, քաշի տատանումները, դիետաները և այլն։ Դրանք կարող են ընթանալ միանգամայն առանց նշանների և ի հայտ գալ պատահաբար՝ ՈւՁՀ հետազոտության ժամանակ: Երբեմն հնարավոր է նաև ցավ, դիսկոմֆորտ հարաբերության ժամանակ և նման այլ գանգատներ: Մասնագետները այն կարծիքին են, որ ՈւՀՁ հետազոտությամբ ձվարանի կիստա կամ գոյացություն ախտորոշումից պետք չէ տագնապել, քանի որ նմանատիպ կիստաները մեծամասամբ բուժում չեն պահանջում։ Սովորաբար մինչև 3 ամսվա ընթացքում նրանք ինքնուրույն անհետանում են։ Ցուցված է դաշտանային ցիկլից հետո 3-6 ամսվա դինամիկ ՈւՁՀ հսկողություն: Հնարավոր է նաև, որ ֆունկցիոնալ կիստան ինքնուրույն չանցնի, այլ անհրաժեշտ լինի բժշկական միջամտություն։ Եթե մինչև 6 ամսվա ընթացքում կիստան պահպանվում է, հնարավոր է խոսքը գնում է ձվարանի այլ ծագման կիստայի մասին: Այս պարագայում արդեն մոտեցումները ևս այլ կլինեն: Երբեմն 5սմ և ավելի մեծ չափերի ֆունկցիոնալ կիստաները կարող են ուղեկցվել բարդություններով՝ ձվարանի ոլորում, կիստայի պատռում և այլն, որոնք պահանջում են բուժում, իսկ երբեմն նաև վիրահատական միջամտություն: Ձվարանի կիստայի զարգացման ռիսկը կարող է բարձրանալ հետևյալ գործոններով. Հորմոնային խնդիրներ Հղիություն. երբեմն ձվազատումից հետո առաջացած կիստաները պահպանվում են ողջ հղիության ընթացքում: Էնդոմետրիոզ. այս հիվանդության պատճառով ձվարան հասած արգանդի լորձաթաղանթի բջիջները աճում և ձևավորում կիստա: Սուր փոքրկոնքային վարակ. ձվարաններ տարածված վարակը կարող է դառնալ կիստայի պատճառ: Նախկինում ձվարանի կիստա. եթե նախկինում ունեցել եք ձվարանի կիստա, հավանական է, որ ապագայում ևս կունենաք այլ կիստաներ: Ֆունկցիոնալ կիստաները կարող են նաև կրկնվել։ Կրկնվող ֆունկցիոնալ կիստաների դեպքում կնոջը ցուցվում է հորմոնալ ֆոնի հետազոտություն և պատճառների վերացում:
    23:30
    20.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Արնաքամ պատերազմ՝ Ուկրաինայում. ամենաթեժ ճակատում ամեն օր հարյուրավոր զինվորներ են զոհվում
    Ռուսաստանը պատերազմում, ըստ Զելենսկիի, արդեն 99 հազար զոհ ունի: Նա վստահ է, որ մի քանի օրից ռուսական կողմի զոհերի թիվը կդառնա 100 հազար: Այս պահին ռազմաճակատի ամենաթեժ կետը շարունակում է մնալ Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքը: Ըստ Զելենսկիի՝՝՝ մայիսից ռուսները պայքարում են Բախմուտի համար, բայց չեն կարողանում գրավել: Այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 300-րդ օրն է:
    23:25
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ է ալբինիզմը և ի՞նչ առանձնահատկություններով են օժտված ալբինոսները
    Ալբինիզմը ժառանգական գենետիկ առանձնահատկություն է, որը հանդիպում է ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և, նույնիսկ, բույսերի մոտ։ Այս առանձնահատկության էությունը ամինաթթվի թիրոզինի նյութափոխանակության խախտումն է, որի արդյունքում մելանինի պիգմենտի արտադրությունն ու նստվածքը լրիվ դադարեցվում է կամ թուլանում։ Մելանինը բարդ կառուցվածքով պիգմենտ է, որը պատասխանատու է մեր մաշկի, մազերի և ծիածանաթաղանթի գույնի համար: Ալբինիզմ ունեցող մարդիկ հակված են ունենալ սպիտակ մազեր և գունատ մաշկ: Այնուամենայնիվ, դա ուղղակիորեն կախված է մարմնի կողմից արտադրվող մելանինի քանակից: Ալբինիզմի որոշ տեսակների դեպքում մազերի գույնը կարող է լինել բաց շիկահեր, վառ կարմիր և շագանակագույն, իսկ մաշկը կարող է ունենալ կարմրավուն երանգ: Որոշակի լուսավորության և լուսանկարների դեպքում ալբինիզմ ունեցող մարդկանց աչքերը կարող են իսկապես կարմրավուն կամ մանուշակագույն երանգ ստանալ, բայց սովորաբար ալբինոսների աչքերը բաց կապույտ են։ , սաթ կամ նույնիսկ շագանակագույն: Ալբինիզմը հանդիպում է բոլոր ռասայական և էթնիկ խմբերի մեջ՝ բաշխվելով անհավասարաչափ։ Երկրագնդի յուրաքանչյուր 17-20 հազար բնակչին միջինում մեկ ալբինոս է բաժին ընկնում, սակայն Աֆրիկայում՝ Սահարայից հարավ գտնվող տարածքում, ալբինիզմ հանդիպում է 5 հազարից մեկ մարդու մոտ։ Ալբինոսների թվով ռեկորդակիր է Պանամայում և Կոլումբիայում բնակվող կունա հնդիկ ժողովուրդը։ Գոյություն ունի ալբինիզմի երկու հիմնական տեսակ՝ ակնաբուժական և օկուլոկուտան։ Ավելի հազվադեպ աչքի ալբինիզմը, ինչպես ենթադրում է իր անունը, առաջացնում է տեսողության հետ կապված խնդիրներ՝ աստիգմատիզմ, նիստագմուս, ստրաբիզմ, գույների ընկալման խանգարում, ֆոտոֆոբիա, նիկտալոպիա։ Կարևոր է հասկանալ, որ ալբինիզմն ինքնին չի կրճատում մարդու կյանքը, այլ կարող է մեծացնել հիվանդությունների ռիսկը։ Ալբինո մաշկը պաշտպանված չէ ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ուստի խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել բարձր SPF արևապաշտպան քսուք: Անհրաժեշտ է նաև ինքնուրույն հետազոտել մաշկը նորագոյացությունների (խալեր, բծեր) հայտնաբերման համար, և եթե այդպիսիք հայտնվում են, դիմել բժշկի: Հաշվի առնելով տեսողությունը շտկելու և մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանելու ժամանակակից հնարավորությունները՝ ալբինոսները կարող են նորմալ կյանք վարել, ստանալ բարձրագույն կրթություն, աշխատել և կարիերա կառուցել, ընտանիք կազմել: Ցավոք, հասարակության մեջ դեռևս կան նախապաշարմունքներ ալբինոսների նկատմամբ՝ նրանց արտաքին առանձնահատկությունների պատճառով: Խտրականության և ալբինոսների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի հիմնական միջոցը ալբինիզմի մասին տեղեկատվության տարածումն է։ Միավորված ազգերի կազմակերպությունը զբաղվում է ֆիլմերի, տեսանյութերի, տեքստային նյութերի ստեղծմամբ, որոնք պատմում են ալբինոսների և նրանց կյանքի մասին՝ նպատակ ունենալով իրազեկել և կրթել մարդկանց։
    23:20
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակահարություններ՝ Գավառում
    Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի, ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ), իրականացրած հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են դեկտեմբերի 19-ին Գավառ քաղաքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության որոշ հանգամանքներ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/20/1229143/
    23:16
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախից Հայաստան տեղափոխված հիվանդի վիճակը միջին ծանրության է
    Դեկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետությունից ծանր վիճակով շտապօգնությամբ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխված 62-ամյա տղամարդու վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, կայուն, տեղեկացնում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը։ Կենտրոնից հայտնում են, որ տղամարդը ստանում է համապատասխան բուժում և պատրաստվում աորտոկորոնար շունտավորման:
    23:13
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի ՊՆ-ն մեղադրել է Հունաստանին
    Էգեյան ծովի ավազանում Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը պահպանվում է: Ermenihaber-ի փոխանցամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքի ժամանակ հունական կողմը սադրել է։ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվել է, թե թուրքական F-16 կործանիչները ՆԱՏՕ–ի հետ համաձայնեցված թռիչքներ են կատարել Էգեյան ծովի վրա, որի մասին իրազեկել են ՆԱՏՕ–ի բոլոր գործընկերներին, սակայն Հունաստանը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ, որոնք ռադարները միացրել և թիրախավորել են թուրքական կործանիչներին։
    23:10
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների և ՀՀ ոստիկանության խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում այսօր կանխվել է մեծ քանակությամբ ոչ սպանդանոցային ծագման մսի տեղափոխումը իրացման ցանց: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան-Երևան մայրուղու անցակետում կանգնեցված մեքենայում հայտնաբերվել է 9 գլուխ՝ 1200 կգ, տավարի մսեղիք, որը տեղափոխվել է առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: ՍԱՏՄ տեսուչի կողմից կազմվել է արձանագրություն տեղափոխող անձի վերաբերյալ, որը կենթարկվի վարչական պատասխանատվության: Նաև տրվել է հայտնաբերված մսեղիքն օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր: «Միսը չի կարող իրացվել առանց ձև 5-ի առկայության»,-հիշեցնում են ՍԱՏՄ-ից:
    23:00
    20.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Սուլթանական համակարգն ամբողջանում է Հայաստանում». ընդդիմությունը չի ուզում, որ ԱԱԾ-ն թուլանա
    Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Արտաքին հետախուզական ծառայություն ունենալու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացնելիս ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասել էր, որ նոր ծառայությունը լինելու է վարչապետին ենթակա մարմին։
    22:58
    20.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բենյե-Բեկի-Շաումանի համախտանիշ. հիվանդության առաջացման փուլերը
    Բենյե-Բեկի-Շաումանի հիվանդությունը գրանուլոմատոզների խմբի համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է էպիթելոիդ-բջջային գրանուլոմաների զարգացումով, դիստրոֆիայով, տարբեր հյուսվածքների, օրգանների կազմալուծումով և սկլերոզով ու նրանց գործունեության խանգարմամբ։ Շատ հաճախ ախտահարվում են ավշահանգույցները, մաշկը, շնչառական օրգանները, լյարդը, փայծաղը, հարականջային թքագեղձերը և այլ օրգաններ։ Էթիոլոգիան և պաթոգենեզը դեռևս պարզված չեն։ Ենթադրվում է, որ այն տուբերկուլոզի յուրատեսակ ձև է, որը զարգանում է թույլ ախտահարույց միկրոբակտերիաներով։ Որոշ հետազոտողներ սարկոիդոզը համարում են փոփոխված բազմապատճառային հիվանդություն, որի հիմքում ընկած է ժառանգաբար պայմանավորված ռեակցիան ամենատարբեր ազդակների նկատմամբ՝ կենցաղային, մասնագիտական և այլն։ Կան նաև հիվանդության վիրուսային ծագման կողմնակիցներ։ Ախտաձևաբանորեն արտահայտվում է էպիթելոիդ-բջջային սարկոիդոզային գրանուլոմաների գոյացումով, որոնց զարգացումը ուղեկցվում է շրջակա հյուսվածքների դիստրոֆիկ և նեկրոտիկ փոփոխություններով ու սպիական երևույթներով։ Սարկոիդոզային գրանուլոման ըստ իր կառուցվածքի նման է տուբերկուլյոզի, բերիլիոզի, ինչպես նաև մի շարք այլ հիվանդությունների ժամանակ առաջացող գրանուլոմաներին։ Հիմնական տարբերակիչ-ախտորոշիչ ձևաբանական նշանները սարկոիդոզային գրանուլոմայում լոռանման քայքայումն է, մանրէների բացակայությունը և մազանոթների առկայությունը։ Ինչպես և այլ համակարգային հիվանդությունների ժամանակ, այնպես էլ սարկոիդոզի դեպքում փոփոխություններ են հայտնաբերվում առանձին օրգաններում։ Ներքին օրգաններում ախտահարումները տեղակայվում են գլխավորապես թոքերում և բրոնխներում, ինչպես նաև՝ լյարդում, սրտում, երիկամներում։ Հիվանդությունը բնորոշվում է կլինիկական արտահայտությունների բազմազանությամբ կապված այն բանից, թե որ օրգանները և ինչ չափով են ընդգրկված ախտաբանական պրոցեսում։ Շատ հաճախ հիվանդության վաղ և միակ ախտանիշը կարող է լինել բրոնխաթոքային և հարշնչափողային ավշահանգույցների մեծացումը, որը ռենտգենաբանական հետազոտմամբ հայտնաբերվում է թոքերի արմատում։ Հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից, նիհարումից, մկանային և հոդային ցավերից։ Արյան քննության ժամանակ հիվանդների մեծամասնության մոտ նկատվում է չափավոր նեյտրոֆիլյոզ, մոնոցիտոզ և էոզինոֆիլիա։ Ոսկրերի ախտահարման դեպքում շատ հաճախ տուժում են ձեռքերի և ոտքերի մատների հեռակա ֆալանգները։ Սարկոիդոզային գրանուլոմաները կարող են գոյանալ մկաններում և ջլերում, որն արտահայտվում է մկանային թուլությամբ և մկանացավերով։ Հիվանդության ծանրությունը և ընթացքը կապված են թոքային պրոցեսի հարաճման հետ՝ բրոնխախցանման սինդրոմի, թոքերի էմֆիզեմիայի, շնչական անբավարարության, սրտային անբավարարության զարգացումով։ Աչքերի ախտահարումը կարող է բերել երկրորդային գլաուկոմայի, կատարակտի, տեսողության նվազման՝ ընդհուպ մինչև լրիվ կուրության։ Այսպիսով, սարկոիդոզի կլինիկական արտահայտությունները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած ընդհանուր վիճակի վրա չազդող ձևերից մինչև հաշմանդամության և նույնիսկ ունենալ մահացու ելքով։ Սարկոիդոզի ախտորոշման համար կարևոր նշանակություն ունի ախտահարված հյուսվածքների հյուսվածաբանական կամ բջջաբանական ուսումնասիրությունները։ Ուսումնասիրության նյութ կարող է լինել մաշկը, մեծացած ավշահանգույցը, թոքային հյուսվածքը։ Բուժումը իրականացվում է` հաշվի առնելով հիվանդության ձևը, տարածվածությունը և բարդությունների առկայությունը։ Հիվանդության բոլոր ձևերի և շրջանների համար նպատակահարմար է 1-1,5 ամիս տևողությամբ գլյուկոկորտիկոիդային թերապիան:
    22:50
    20.12.22
    Ավելին