Լրահոս
Միջազգային
18:00
20.12.22
87

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին

Img default alt hy

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, որը տուժում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի գրառումը Twitter-ում։

«Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տուժում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով», - գրել է նա Twitter-ի իր էջում։

Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտությամբ միացել է կոնգրեսական Ադամ Շիֆին և իր մյուս գործընկերներին՝ նամակ հղելով ԱՄՆ նախագահին և կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։