Լրահոս
Սպորտ
19:40
20.12.22
52

2023 թվականին խնդիրը մեկն է`հնարավորինս շատ օլիմպիական ուղեգրեր նվաճել. Արայիկ Բաղդադյան

Img default alt hy

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան երկու հավաքականների առաջ մեկ խնդիր ունի դրած՝ գալիք տարվա համար հնարավորինս շատ օլիմպիական ուղեգիր նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը: «Հայաստանի այս առաջնությունն ունի ընտրական բնույթ մյուս տարվա մրցաշարերին մասնակցելու համար: Մեզ համար 2023 թվականի աշխարհի առաջնությունը շատ կարևոր է, քանի որ խաղարկելու են Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: 2023 թվականին խնդիրը մեկն է` հնարավորինս շատ օլիմպիական ուղեգիր նվաճել»,-ասաց նա:

Բաղդադյանի խոսքով` ֆեդերացիան Փարիզի Օլիմպիական խաղերի համար ընդհանուր առմամբ մոտ 6 ուղեգրի ակնկալիք ունի:

Հայաստանը ներկայացնող ըմբիշներն անցնող տարում նվաճել են 56 մեդալ: Բոլոր տարիքային խմբերում Հայաստանն ունի Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ:

Հունվարի ամսվա մեկնարկին հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները ուսումնամարզական հավաքի միջոցով կսկսեն նախապատրաստվել մրցաշարերին: