Լրահոս
Սպորտ
20:40
20.12.22
118

Հայտնի է, թե որ երկրում կշարունակի կարիերան Ռոնալդուն

Img default alt hy

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Ալ-Նասր տեղափոխվելուն, «Armsport.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն շուտով կմեկնի Սաուդյան Արաբիա՝ պայմանագիր ստորագրելու։ Ալ-Նասրը ակնկալում է, որ հարձակվողը կժամանի ակումբի գտնվելու վայր դեկտեմբերի վերջին:

37-ամյա հարձակվողը պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը և յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 200 միլիոն եվրո։

Պորտուգալացին ազատ գործակալի կարգավիճակում է այն բանից հետո, երբ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» սկանդալային հարցազրույցի պատճառով, որտեղ նա քննադատել էր «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։

Նախկինում Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգում», «Ռեալում», «Յուվենտուսում»։