Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:37
20.12.22
152

Ռուսական խաղաղապահ զորակազմից հայտնում են միջադեպերի բացակայության մասին

Img default alt hy

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող թիվ 7 դիտակետում իրադրությունը մնում է անփոփոխ։ Այս նմասին նշվում է ՌԴ ՊՆ կայքում:

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Խաղաղապահ զորակազմից հաղորդում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի խախտման բացակայության մասին: