Լրահոս
2022-12-21
-
ՔաղաքականԲռնապետիկը, կարծես ոչինչ չի պատահել․․․նախարարներ է փոխում, նիստեր է անցկացնում, վայելում է կյանքը․ Ավետիք Իշխանյան«Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։ Բայց արդեն չեմ դիմանում։ Հասկանա՛նք վերջապես, այդ այսպես կոչված, միջազգային հանրությունը շարժվում է իր նյութական, աշխարհաքաղաքական շահերով և թքած ունի մեր հայրենակից արցախցիների տառապանքների վրա։ Այս օրերին բազմաթիվ օրինակներ ունեցանք․ ԵՄ-ի հիացմունքը Ադրբեջան-Վրաստան-Ռումինիա-Հունգարիա ալյանսի վերաբերյալ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության շարունակումը և այլն։Ավելին12:2021.12.22 -
ԱրցախՔաղաքացիական անձանց վտանգող ցանկացած իրավիճակից պետք է խուսափել. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչՄեքսիկան մեծ մտահոգությամբ հետևում է լարվածության աճին՝ կապված Լաչինի միջանցքում իրավիճակի հետ, ինչպես նաև անհանգստացած է ստեղծված իրադրության մարդասիրական հնարավոր հետևանքների համար՝ պայմանավորված մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու անհնարինության հետ շատ ծանր և մտահոգիչ պայմաններում, որոնք ավելի են բարդացել ձմեռվա ամիսների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեքսիկայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։Ավելին12:1221.12.22 -
ԱրցախԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհակալություն է հայտնել հայ շոու բիզնեսի ներկայացուցիչներինԱրդեն 10-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում աշխարհով մեկ սփռված հայությանը, ովքեր այս օրերին խաղաղասիրական ակցիաներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։Ավելին12:0521.12.22 -
ԱրցախԱրցախում Առողջապահության նախարար է նշանակվելՆախագահ Հարությունյանն առողջապահության նախարար է նշանակել: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր Սամվել Արծրունու Ավետիսյանին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար նշանակելու մասին:Ավելին11:5721.12.22 -
ՀասարակականՀՀ որոշ հատվածներում ձյուն է տեղում․ ԱԻՆ-ը զգուշացնում է վարորդներինԱրտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Ավելին11:5021.12.22 -
ՍպորտԷմիլիանո Մարտինեսը ծաղրել է Կիլիան ՄբապպեինԱրգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կրկին ծաղրել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։Ավելին11:4321.12.22 -
ՔաղաքականԵրբ «միջանցք» բառն օգտագործում եմ, Հայաստանի իշխանությունները պոզերը սրում են․ Մովսես Հակոբյան. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի շրջափակումից հետո Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերի միջոցով երեկ հակառուսական հերթական ալիքն էր բարձրացրել։ ԱԺ արտահերթ նիստում ով չալարեց, ելույթ ունեցավ եւ Լաչինի ճանապարհի փակ լինելու ողջ պատասխանատվությունը դրեց ռուս խաղաղապահների վրա։ Իշխանականների քարոզչության գլխավոր թեզն այն է, որ ՀՀ կառավարությունն անելիք չունի, թող ռուսներն ինչպես ուզում են՝ բացեն ճանապարհը։ Նման հայտարարությամբ հանդես եկավ անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը։ «Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է»,- հայտարարեց նա։ Մենք զրուցեցինք Արմեն Գրիգորյանի քեռու՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի՝ Մոսիի հետ։Ավելին11:3621.12.22 -
ՔաղաքականԱԺ պատգամավորները կրկին պարգևավճար կստանանԱզգային ժողովի պատգամավորները կրկին պարգևավճարներ կստանան. համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։Ավելին11:2821.12.22 -
ՔաղաքականՀուսով եմ՝ հայ և ֆրանսիացի բարեկամ ժողովուրդների համար գալիք տարին կլինի լեցուն խաղաղությամբ ու նոր ձեռքբերումներով. Փաշինյանը՝ ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:Ավելին11:2021.12.22 -
ԻրավականԿալանավորվել է մեծաքանակ հագուստեղենը միրգ-բանջարեղենի անվան տակ մաքսազերծելու և խոշոր չափերով հարկերից խուսափելու համար մեղադրվող 4 անձ. ՔԿԱրդեն տեղեկացվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2022 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 48-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՔԿ աշխատակիցների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է տնտեսվարող ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրերի հիման վրա, առանց պատշաճ մաքսային հսկողության մեծածավալ ապրանքներ ՀՀ ներկրման տևականորեն կիրառված հանցավոր մեխանիզմ։ Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:Ավելին11:1221.12.22 -
ՔաղաքականՊարգևավճարներ կստանան էլի միայն ՔՊ-ականները. «Ժողովուրդ»Ազգային ժողովի ղեկավարությունը մտադիր է հերթական պարգևավճարը շնորհել յուրայիններին: «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են հայտնում՝ ԱԺ-ում որոշվել է 13-րդ աշխատավարձի տեսքով, ամենայն հավանականությամբ, միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, նրանց օգնականներին ու խմբակցության փորձագետներին բաժանել պարգևավճարներ:Ավելին11:0521.12.22 -
ԱրցախԼաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են. ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հիշեցրեց ու ընդգծեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունը՝ երաշխավորել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների երթևեկության անվտանգությունը:Ավելին10:5521.12.22 -
ԱրցախՈւրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի հարցը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անդրադարձավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․ «Դա ուրախալի է, շատ կարևոր է, որ նորից ամենաբարձր միջազգային ամբիոնից հնչեց Արցախի հարցը և օրակարգում Արցախն էր, և շատ կարևոր էր, որ արձագանքը միակողմանի էր, որ այն ինչ կատարվում է Արցախում, անընդունելի է։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր հարցը հասցրել են ՄԱԿ–ի ԱԽ, շնորհակալ եմ նաև Հայաստանին»։Ավելին10:5021.12.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 159. «Ժողովուրդ»«Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեցին, թե գոյություն ունի մի փաստաթուղթ, որի համաձայն էլ հայկական զորքերը հետ էին քաշվել Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապահահատվածից, ինչի հետևանքով ճանապարհի այդ հատվածի հսկողությունն անցել էր Ադրբեջանին։ Փաստաթղթի բովանդակությունը, ըստ պատգամավորների, գաղտնի է պահվում, և նույնիսկ իրենց չի հաջողվել ծանոթանալ դրան։Ավելին10:4321.12.22 -
ՀասարակականՄԻՊ-ի ու լրագրողների առաքելությունները նման են. մենք աշխատում ենք արկերի ու հրանոթների ներքո, որ գտնենք ճշմարտությունը. ԳրիգորյանՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է «Թվապատում Aftershock» 2022 կոնֆերանսին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կոնֆերանսի մասնակիցներին և կազմակերպիչներին.Ավելին10:3521.12.22 -
ԱրցախԱրդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ էԱրդեն 10 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:Ավելին10:2821.12.22 -
ՀասարակականԱմուր ատամներ ու հոլիվուդյան ժպիտ՝ սահմանամերձ գյուղում. նոր ատամնաբուժական սենյակ՝ ՉինարիումՍահմանամերձ Չինարին ամեն շաբաթ Երևանից երիտասարդ ատամնաբույժների են ընդունում, որովհետև հին բուժկետում նոր ատամնաբուժական աթոռ են դրել Վիվա MTS-ն ու «Աթենաս» բարեգործական հիմնադրամը:Ավելին10:2421.12.22 -
ԱրցախԱնհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ․ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչԱրաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը։Ավելին10:1621.12.22