Լրահոս
2022-12-21
-
ՄիջազգայինՊուտինը եղել է առաջնագծում. ԿրեմլԴաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Դոնբաս՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի միացյալ շտաբ, ծանոթացել աշխատանքին, առանձին հանդիպել հրամանատարների հետ և լսել նրանց զեկույցները։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է ռազմական հատուկ գործողության անցկացման գոտի այցելելու լուրը:Ավելին14:3021.12.22 -
ՍպորտԶիդանը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալԶինեդին Զիդանը, ամենայն հավանականությամբ, չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։Ավելին14:2321.12.22 -
ՄիջազգայինՎաշինգտոնում կկայանա Զելենսկի-Բայդեն հանդիպումըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման։ Զելենսկին նաև ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առջև։ Սա Ուկրաինայի նախագահի առաջին արտերկրյա ուղևորությունն է փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։Ավելին14:1521.12.22 -
ՔաղաքականԳեղամ Մանուկյանը գրառում է կատարել Գալուստ Սահակյանի հիշատակին բացված սգո հուշամատյանումԻ հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան:Ավելին14:1121.12.22 -
ՀասարակականՇտապօգնության մեքենաներին պետք է զիջել. ոստիկանության տեսանյութըՇտապօգնության բուժանձնակազմի գերխնդիրն է արագ հասնել պացիենտին, առաջին բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում նաև տեղափոխել բժշկական հաստատություն։Ավելին14:0821.12.22 -
ՀասարակականԱնահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորություններըԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առայսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղաշարժի արգելափակման հետևանքով Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները:Ավելին14:0021.12.22 -
ՀասարակականԿասեցվել է մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեություն. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մելանյա Զաքարյանին պատկանող մսամթերքի տնայնագործական արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):Ավելին13:5321.12.22 -
ԱրցախԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցությունԴեկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:Ավելին13:4621.12.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանը չի փակել Բաքու-Նախիջևան ճանապարհը. ՀՀ-ում Իրանի դեսպան«Իրանը չի փակել Բաքու-Նախիջևան ճանապարհը»,- այս մասին «News.am»-ին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին:Ավելին13:3821.12.22 -
ՀասարակականԿվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքըԿառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:Ավելին13:3021.12.22 -
ՔաղաքականՀՅԴ ներկայացուցիչները Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել են Արցախի ապաշրջափակման հարցըՄոնրեալի «Հայ կենտրոնում» դեկտեմբերի 20-ին Կանադային արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հյուրընկալվել է ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ Կանադայի Հայ դատի հանձնախմբի կողմից։Ավելին13:2021.12.22 -
ՀասարակականՎթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. Mercedes-ը մխրճվել է ZIL-ի մեջԴեկտեմբերի 21-ին, ժամը 08:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին13:1221.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն կոչ է անում, ՌԴ-ն ակնկալում է. ՄԱԿ-ի ԱԽ նիստում քննարկվել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա արտահերթ նիստ է գումարել: Կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները պահանջել են Բաքվից անհապաղ բացել հումանիտար միջանցքը, ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքը: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանին բացառել ուժի կիրառումն ու ապահովել եռակողմ հայտարարությունների կետերը։Ավելին13:0421.12.22 -
ՔաղաքականԲարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման և արդարացի լուծման գործում. Խաչատուրյանը՝ ՄակրոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ծննդյան օրվա կապակցությամբ:Ավելին12:5721.12.22 -
ՔաղաքականԴեկտեմբերի 23-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջանՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:Ավելին12:5021.12.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Թբիլիսյան խճուղումԴեկտեմբերի 21-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող շինհրապարակում հրդեհ է բռնկվել։Ավելին12:4621.12.22 -
ԱրցախՔենիան կոչ է արել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքովՔենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։ Քենիան երկու կողմերին կոչ է անում նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ ապահովելու համար միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Քենիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որի ընթացքում քննարկվում էր իրավիճակը Լաչինի միջանցքում։Ավելին12:3821.12.22 -
ՀայաստանՀայլուր 12։30 Լաչինի միջանցքի բացում է պահանջում ՄԱԿ-ի ԱԽ-ն. Երևանի ու Ստեփանակերտի արձագանքներըՀայլուր 12։30 Լաչինի միջանցքի բացում է պահանջում ՄԱԿ-ի ԱԽ-ն. Երևանի ու Ստեփանակերտի արձագանքներըԱվելին12:3021.12.22 -
ՔաղաքականՄԱԿ-ի ԱԽ երեկվա քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի անհապաղ բացման վերաբերյալ միջազգային զորեղ կոնսենսուսի մասին. ՄիրզոյանՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:Ավելին12:2521.12.22 -
ԻրավականՍերժ Սարգսյանը և նրա երկու դուստրը հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրը` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների Azdarar կայքից:Ավելին12:2221.12.22