Լրահոս
Հասարակական
00:00
21.12.22
212

Վրաերթ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. մեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու մարմինը

Img default alt hy

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։41-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115-րդ կմ-ին «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Կ.) վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու:

Փրկարարներն ավտոմեքենայի տակից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: