Լրահոս
Երևան
00:05
21.12.22
116

Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Mercedes TLs-ն ու Mercedes C180-ը

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։25-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են 63-ամյա Ռոբերտ Ս-ի վարած Mercedes C180 մակնիշի և 28-ամյա Գագիկ Ա-ի վարած Mercedes CLs 550 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն բախման հետևանքով Mercedes C180-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են նշված ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու քաղաքացիների օգնությամբ դարձի բերել այն։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. նրանք եղել են սթափ։  Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։