Լրահոս
Հասարակական
13:00
23.12.22
133

Մանկական այգում այրվել է չգործող տաղավար

Img default alt hy

Դեկտեմբերի 23-ին, ժամը 09։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաղաքապետարանի հարևանությամբ՝ Մանկական այգում այրվում է չգործող տաղավար։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։37-ին, մարվել՝ 09։45-ին։ Մասամբ այրվել են տաղավարի (30 քմ) գույքը և կենցաղային իրեր։