Լրահոս
Սպորտ
12:14
23.12.22
88

Շնորհակալ եմ Ռոնալդուին այն ամենի համար, ինչ նա տվել է ֆուտբոլին. Ալաբա

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Անձամբ ես շատ շնորհակալ եմ Ռոնալդուին այն ամենի համար, ինչ նա տվել է ֆուտբոլին վերջին 15 տարիների ընթացքում։ Նա օգնեց ձևավորել մեր սերունդը, նրա ազդեցությունը շատ մեծ է։ Ափսոս, որ հիմա այս բոլորը նրա մասին են գրում»,- Ալաբային մեջբերում է Realtotal-ը:

Նոյեմբերի կեսերին 37-ամյա ֆուտբոլիստը սկանդալային հարցազրույցից հետո հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Ռոնալդուի Պորտուգալիայի հավաքականը ԱԱ 1/4 եզրափակիչ փուլում պարտվեց մարոկկացիներին (0:1):

Աղբյուր  ArmSport.am