Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:33
23.12.22
71

ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանը կոչ է անում ամբողջովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը կոչ է արել ամբողջովին վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: 

Սալիվանը հինգշաբթի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցներում հորդորել է Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար: