Լրահոս
Արցախ
13:22
23.12.22
113

Ստեփանակերտի շուկայում ծախելու բան չկա

Արցախցին ամեն ինչի կդիմանա, վստահեցնում են Ստեփանակերտի շուկայի աշխատողները, որոնց խոսքով՝ 30 տարում երբեք այսպես դատարկ չեն տեսել առևտրի կենտրոնը: Վաճառասեղաններին կանաչի ու մի քանի մանր մունր բաներ են մնացել:

Սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների զգալի պակաս կա մայրաքաղում ու Արցախի բոլոր շրջաններում: