Լրահոս
Հասարակական
12:25
23.12.22
110

Հրդեհ՝ Գորիս քաղաքի տներից մեկում

Img default alt hy

Դեկտեմբերի 23-ին, ժամը 10։14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։45-ին։ Այրվում են տան (մոտ 300 քմ) խոհանոցի գույքը և տանիքը (մոտ 60 քմ)։