Լրահոս
Քաղաքական
13:07
23.12.22
90

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները․ ԱԽ քարտուղար

Img default alt hy

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները: Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծի մասով արդյունավետ քննարկում է տեղի ունեցել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Որոշակի փոփոխությունների ենք ենթարկել օրենքը հանձնաժողովի ներկայացրած առաջարկության հիման վրա: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջների թվում ավելացվել է դրույթ այն մասին, որ ծառայությունում չի կարող ծառայել այն քաղաքացին, ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի անվտանգության կայացման համար Արտաքին հետախուզության ծառայությունը կարևոր դեր է կատարելու: