Լրահոս
Աշխարհ
22:50
24.12.22
105

«Նողկալի հարձակում քրդերի վրա». Փարիզում սպանությունից հետո բախումներ են եղել

Փարիզում պահանջում են ամենախիստ պատժի ենթարկել 3 քրդի սպանած 69-ամյա տղամարդուն: Ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության պատճառով երկու մարդ դեռ հիվանդանոցում է: Ազգությամբ ֆրանսիացի տղամարդը ձերբակալվել է: Հայտնի է, որ նա սպանության ևս երկու փորձ է արել 2016 և 2021 թվականներին։ Ողբերգությանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահը՝ տեղի ունեցածն անվանելով «Նողկալի հարձակում քրդերի վրա»: