Լրահոս
Հասարակական
23:00
24.12.22
119

Զգացմունքների խառնաշփոթ՝ տոներից առաջ. Երևանում ամանորյա եռուզեռ չկա

Հայաստանում Ամանորից մեկ շաբաթ առաջ դեռ տոնական եռուզեռը նախորդ տարիների պես աշխույժ չէ: «Հայլուրի» թղթակիցները եղել են մայրաքաղաքի երբեմն ամենամարդաշատ տոնավաճառներում, բայց ավելի շատ առևտրականների տեսել, քան գնորդների:

«Հայլուրի» թղթակից Արմենուհի Հովսեփյանն է տեսել, թե ինչ տրամադրությամբ են մարդիկ մոտենում ընդեղենի, չրեղենի վաճառասեղաններին, տոնավաճառները լքում փոքր տոպրակներով: Սեղանները ճոխ լցնելու սիրտ այս տարի հիմնականում չունեն Երևանի քաղաքացիները, ավելի հաճույքով մարդիկ նվերներ են գնում երեխաների համար: Ասում են՝ «գոնե նրանց հեքիաթը չփչանա»: