Լրահոս
Արցախ
22:20
24.12.22
148

Բլոկադայից դուրս եկած փոքրիկը. խաղաղապահները հանում են վրանները, արցախցիները հարցնում են՝ խաբվե՞լ ենք

305 ժամ է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: 13 օրում երկրորդ անգամ ադրբեջանցիները համաձայնել են միջանցքը բացել: Այս անգամ՝ ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխային Երևան տեղափոխելու համար: Նա բուժում է ստանում Մուրացան բժշկական կենտրոնում:

«Ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի համար անընդունելի պահանջներ»,- այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ստեփանակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: