Լրահոս
Հասարակական
23:10
24.12.22
161

«Հայ եմ ես». պատերազմում որդի կորցրած և զավակներ ունեցած ընտանիքները նյութական աջակցություն կստանան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում ծնված 49 փոքրիկներ մինչև 16 տարեկանը լրանալը՝ ամենամսյա նյութական աջակցություն կստանան «Հայ եմ ես» բարեգործական հիմնադրամից: Բարի գործն իրականացվելու է Ապարանի Քուչակ գյուղի աղբյուրից շշալցված ջրի վաճառքի շնորհիվ: «Հայ եմ եսը» որոշել է, որ շահույթի 50 տոկոսը կվերադարձվի պատերազմում զավակներ կորցրած ընտանիքներին: