Լրահոս
Իրավական
22:10
24.12.22
116

Մեքենայում ապօրինի զենք էր պահում. Ապարանի քրեական հետախույզների բացահայտումը

Img default alt hy

Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում ստուգել են 39-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Սրահում՝ տեսանելի վայրում, կար ատրճանակ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանները նրան ձերբակալեցին և տարան բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: