Լրահոս

2022-12-27
  • Միջազգային
    Նոր զինված բախման վտանգ՝ Եվրոպայում. Սերբիան հրետանի է տեղակայել Կոսովոյի հետ սահմանին
    Սերբիա-Կոսովո լարվածությունը գրիչի մեկ հարվածով ավելի բարձր աստիճանի է հասցրել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նա հրամայել է բանակը բերել ամենաբարձր պատրաստականության: Ալբանաբնակ, կիսանկախ Կոսովոյի հյուսիսում դեռ շարունակվում են սերբերի բողոքի ակցիաները, որոնք սկսվել են ազգությամբ սերբ նախկին ոստիկանի ձերբակալությունից հետո:
    22:55
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պետրոսյանը և Մարտիրոսյանը հայ շախմատիստներից դեռևս լավագույն արդյունք գրանցած մասնակիցներն են ԱԱ-ում
    Հայաստանը ներկայացնող շախմատիստներից արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում դեռևս լավագույն արդյունք գրանցել են Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի 6-9-րդ տուրերը: Հայկ Մարտիրոսյանը և Մանուէել Պետրոսյանը Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն` 9 հնարավորից, 6 միավոր: Առաջատարը 7,5 միավորով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը հավաքել են 5,5-ական միավոր: Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը ունեն 5, Մամիկոն Ղարիբյանը` 4,5 միավոր:
    22:50
    27.12.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինի սպանությունն են ծրագրում Վաշինգտոնում. Լավրովը վստահ է՝ «Ռուսաստանն ուզում են ոչնչացնել»
    «Արևմուտքը մտադիր է ֆիզիկապես ոչնչացնել Ռուսաստանի նախագահին ու գլխատել Կրեմլը»,- այսպիսի կտրուկ հայտարարություն է արել Ռուսաստանի գլխավոր դիվանագետը: Լավրովը ասել է, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի նորմալ հարաբերությունները բոլորի համար օգտակար կլինեն՝ հաշվի առնելով միջուկային երկու գերտերություններ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը մարդկության ճակատագրի հանդեպ։
    22:45
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքն Արգենտինայի հավաքականում
    Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին կշարունակի աշխատանքը Մունդիալի նորընծա չեմպիոններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան: 44-ամյա մասնագետն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին: Արգենտինացիների հետ Սկալոնիին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր և հաղթել է Finalissma-ն: Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին:
    22:40
    27.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Կրեմլում «սադրանք» են անվանում ՀՀ ԱԽՔ հայտարարությունը. հայ-ռուսական աննախադեպ լարվածություն
    Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անուղղակիորեն ասել է, որ Հայաստանին ստիպում են իր սուվերեն տարածքով միջանցք տալ Ադրբեջանին ու անդամակցել ռուս-բելառուսական միութենական պետությանը։
    22:35
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էլինա Դանիելյանը մեկ միավոր է զիջում արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ի առաջատարներին
    Հայաստանի կանանց շախմատի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը մեկ միավոր է զիջում արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության առաջատարներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Ալմաթի քաղաքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի ևս 4 տուրեր: Էլինա Դանիելյանը 8 հնարավորից ունի 5,5 միավոր և առաջատարներին զիջում է մեկ միավոր: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանն ունեն 4 միավոր:
    22:30
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի
    ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի. սպասվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և նրա շրջակայքում՝ 33 մարդ։ Զոհերի թիվը դեռ կարող է աճել, նշում է հեռուստաալիքը։ Նահանգի այս հատվածում առատ ձյունը շարունակվում է, և իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի ավելի շատ զոհերի։ Ձնաբքի հետևանքով մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսուրիում, Օհայոյում և Թենեսիում։ Անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների մի զգալի հատված հայտնվել էր վատ եղանակի ազդեցության տակ՝ քամու ուժգին պոռթկումների և ձյան տեղումների տեսքով։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ: ԱՄՆ-ում դեկտեմբերի 25-ին վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 1,8 հազար չվերթ։ Սպասվում է, որ վատ եղանակը կշարունակվի նաև այս շաբաթ։
    22:25
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սպերցյանը՝ ՌՊԼ-ում 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստ
    Transfermarkt պորտալը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022 թվականին ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակը։ Տասնյակի առաջատարը «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 6 միլիոն եվրոյով և այժմ գնահատվում է 9 միլիոն եվրո։ 2022 թվականին ՌՊԼ-ի ամենաբարձր տրանսֆերային արժեքի աճ գրանցած ֆուտբոլիստների թոփ-10-ը․ Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», 9 (+6) միլիոն եվրո) Շամար Նիկոլսոն («Սպարտակ», 7 (+4) միլիոն) Դանիիլ Ուտկին («Ռոստով», 7 (+4) միլիոն ) Դանիլ Գլեբով («Ռոստով», 7,5 (+3,5) միլիոն) Վենդել («Զենիթ», 22 (+3) միլիոն) Արսեն Զախարյան («Դինամո», 15 (+3) միլիոն) Գուստավո Մանտուան ​​(«Զենիթ», 3 (+3) միլիոն ) Խորխե Կարասկալ (ԲԿՄԱ Մոսկվա», 9 (+2,8) միլիոն) Ալեքսանդր Սիլյանով («Ռոստով», 3,5 (+2,6) միլիոն) Ալեքսանդր Կովալենկո («Կռիլյա Սովետով», 2,5 (+2,4) միլիոն):
    22:20
    27.12.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուսներին դժվարությամբ են ճանապարհ տալիս ադրբեջանցիները. 16 օր է՝ պարենային ապրանք չի մտնում Արցախ
    Բլոկադայի կես ամսում Արցախ է մտել ընդամենը 10 տոննա հումանիտար բեռ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ: Մանկական սնունդ է, դեղորայք, բժշկական պարագաներ, որ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ կհերիքեն ընդամենը 10 օր: Որ պատկերացնեք՝ ինչ փոքր քանակի մասին է խոսքը, նշենք, որ մինչև շրջափակումը ամեն օր 400 տոննա բեռ էր գնում Հայաստանից Արցախ:
    22:15
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին․ Ղարիբաշվիլի
    Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը կավարտվի 2024 թվականին, տարեկան զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ղարիբաշվիլին նշել է, որ երկաթուղու կառուցումն ակտիվորեն ընթանում է, և աշխատանքի 86 տոկոսն արված է: «Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր բարեկամ Ադրբեջանի հետ, և այս նախագիծն ավարտելու համար հատկացվել է 100 մլն դոլար: Երկու տարի հետո նշված նախագիծը պաշտոնապես կբացվի»,-Aliq Media-ի հաղորդմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին։ Ի դեպ, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում ասել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի ընդլայնման նախագծում Ադրբեջանի ներդրումները կգերազանցեն 100 մլն դոլարը։ Նշենք, որ երկաթուղին շահագործման է հանձնվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Այս նախագծի շրջանակներում կառուցվել է Կարս-Ախալքալաք 98 կմ երկարությամբ երկաթգիծը, որից 68 կմ-ն անցնում է Թուրքիայի տարածքով, իսկ 30 կմ-ը՝ Վրաստանով։ Դրանից բացի, Վրաստանում իրականացվել է Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ հատվածի վերակառուցումը։ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ վրացական հատվածի աշխատանքները ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին երկու արտոնյալ վարկ է հատկացրել՝ ընդհանուր 775 մլն դոլարի չափով։ Հիշեցնենք. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդհանուր երկարությունը 826 կմ է։ 2021 թվականին երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը կազմել է 476,9 հազար տոննա, ինչը 2,1 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։
    22:10
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Դավիդ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկից»
    Դավիդ Յուրչենկոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Մենք շնորհակալություն ենք հայտնում Դավիթին միասին նվաճած չեմպիոնության և եվրագավաթի խմբային փուլում առաջին հաղթանակների համար։ Դավիթը միացել է «Փյունիկին» 2022 թվականի փետրվարին և դարձել Հայաստանի առաջնությունների ռեկորդակիր՝ անցկացնելով 12 չոր հանդիպում մեկ օրացուցային տարում։ Իսկ նրա սեյվը ռումինական «Կլուժի» դեմ 11 մետրանոց հարվածաշարում հավերժ կմնա մեր ակումբի պատմության մեջ: Մաղթում ենք հաջողություն և հիշիր` Երևանը նռնագույն է»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ:
    22:05
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում բարկացած են քրդերի Ֆինլանդիայում կազմակերպած ակցիայից
    Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»: Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուշագրավ է, որ, ըստ թուրքական աղբյուրների, Ֆինլանդիայի ոստիկանները չեն էլ փորձել խոչընդոտել բողոքի ակցիան:
    22:00
    27.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտին-Փաշինյան-Ալիև չնախատեսված զրույց եղել է. անհանգստացնող հարցեր՝ Սանկտ Պետերբուրգում
    4 ժամից ավելի է՝ փակ դռների հետևում շարունակվում է Պուտին-Փաշինյան առանձնազրույցը: Համենայն դեպս, հանդիպման ավարտվելու մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա: Հայտնի է միայն, որ Փաշինյանից հետո Պուտինը առանձնազրույցի է հրավիրելու Ալիևին: «Լաչինի միջանցքը 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, պետք է խնդրի լուծման ուղիներ փնտրել»,-Սանկտ Պետերբուրգում լրատվամիջոցների առաջ Պուտինին ասել է Հայաստանի վարչապետը, մինչև փակ դռները կբաժանեին նրանց:
    21:55
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչի՞ հետ է կապված ադրբեջանական հիստերիան․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացավ զանգվածային հանրահավաք, որը միասնության, վճռականության, անսասանության յուրատեսակ խորհրդանիշ էր: Սա հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում, որտեղ տարբեր տեղեկատվական հարթակներում փորձում են տարաբնույթ հիմարություններ շաղ տալ: Մինչ այս էլ թշնամական երկիրը ցավագին էր ընդունում Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը: Սա, ի դեպ, նաև ռուսաստանյան լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել, ի մասնավորի, շեշտվում է, որ «նախկին ռուսաստանցի միլիարդատերը» ստիպել է Բաքվին նյարդայնանալ: Իսկ ինչո՞ւ է Բաքուն այսքան հիվանդագին ընդունում Վարդանյանի գործոնը: Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում այսպես է մեկնաբանում ադրբեջանական հիստերիան. «Ցանկացած անձ, երևույթ, գործողություն, որն օգնում է «Արցախի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցություններն էլ ավելի բարձր մակարդակով շրջանառելուն, հիստերիա է առաջացնում Ադրբեջանի իշխանությունների մոտ: Բոլորս ենք ականատես նրան, որ, հաշվի առնելով պարոն Վարդանյանի անձը և նրա` Արցախում լինելու հանգամանքը, սկսել են ավելի շատ խոսել Արցախի Հանրապետության մասին: Կարծում եմ` ադրբեջանական հիստերիան նաև դրա հետ է կապված»: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանն էլ կարծում է, որ երբ Ռուբեն Վարդանյանն իր ձեռքը վերցնի Արցախի կառավարման ողջ համակարգը, այն դուրս է բերելու Հայաստանի իշխանությունների վերահսկողությունից: «Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի իշխանությունների հետ համատեղ Արցախի հարցի վերաբերյալ իրականացնում են նույն քաղաքականությունը, այն է` Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Այդ կոմպլեքսի մեջ Արցախի պետնախարարի անձն այդ ամբողջ ծրագիրը խափանում է»,-մեզ հետ զրույցում ասաց Բադալ յանը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, որ լավագույն որակումը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է տալիս: «Եթե նա դեմ է, անվանարկում է, թիրախավորում, ուրեմն ճիշտ ընտրություն է կատարվել: Այն, ինչ թշնամուս համար վատ է, ինձ համար օգտակար է: Դա աքսիոմ է: Այն, ինչ թշնամու համար վնասակար է, քեզ համար օգտակար է: Հիմա, եթե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խիստ դժգոհում է ու վտանգ զգում, ուրեմն մեզ համար օգտակար է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը»:
    21:50
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին
    Անկարայում Իսրայելի նոր դեսպան Իրիտ Լիլիանը դեկտեմբերի 27-ին իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թուրքիայի ղեկավարի վարչակազմը հայտնել է «Թվիթեր»-ի էջում: «Թուրքիայի նախագահն այսօր նախագահական համալիրում ընդունել է Իսրայելի նոր դեսպան Իրիտ Լիլիանի հավատարմագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Արարողությունն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում։ Լիլիանը, ով նախկինում Անկարայում զբաղեցրել է Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը, չորս տարվա ընդմիջումից հետո դարձավ Թուրքիայում հրեական պետության առաջին դեսպանը։ Նրա նշանակումը հոկտեմբերին հաստատվել էր Իսրայելի կառավարության կողմից։ Միաժամանակ նշանակվել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանը։ Դիվանագիտական ​​առաքելությունը ղեկավարում է Շաքիր Օզքան Թորունլարը, ով 2010-2013 թթ. ծառայել է որպես Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոս։ Դեսպանների նշանակմամբ և հավատարմագրմամբ Անկարան և Թել Ավիվը լիովին վերականգնել են դիվանագիտական ​​հարաբերությունները։ 2018 թվականին Թուրքիան Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Իսրայելից հետ է կանչել իր դեսպանին։ Միաժամանակ հրեական պետության դեսպանը լքել է Անկարան։ Այս տարվա օգոստոսին Էրդողանը և այն ժամանակ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական ​​հարաբերություններն ամբողջությամբ վերականգնելու և երկու պետությունների դեսպաններին մայրաքաղաքներ վերադարձնելու վերաբերյալ։
    21:45
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կալանք է դրել ռուսաստանցի գործարար Ուսմանովի՝ 54,35 մլն դոլարի գույքի վրա
    Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է 2 միլիարդ գրիվնա (մոտ 54,35 միլիոն դոլար) արժողությամբ երկաթի հանքաքարի խմբաքանակի կալանադրման մասին, որն, ըստ գերատեսչության, պատկանում է ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովին։ Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչեով ТАСС գործակալությանը: «Քննչական-օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է Ռուսաստանի Դաշնության ընդհատակյա պահեստների գտնվելու վայրը, որտեղ պահվել է ավելի քան 160 հազար տոննա ուկրաինական երկաթի հանքաքար։ Պարզվել է, որ հայտնաբերված երկաթի հանքաքարի խմբաքանակը պատկանում է ռուսաստանցի օլիգարխ Ալիշեր Ուսմանովի ընկերությանը»,- ասված է ՈւԱԾ-ի հաղորդագրության մեջ։ ՈւԱԾ-ի տվյալներով՝ հումքը հայտնաբերվել է Ուկրաինայի մի քանի ծովային նավահանգիստների տարածքում, դրա ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 2 միլիարդ գրիվնա: Հատուկ ծառայությունը հայտնում է, որ առգրավված ունեցվածքի վրա կալանք է դրվել, որոշվում է այն Կոռուպցիայից և այլ հանցագործություններից ստացված ակտիվների հայտնաբերման, հետախուզման և կառավարման հարցերով ազգային գործակալությանը փոխանցելու հարցը։ ՈւԱԾ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից հետո Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից։ Փետրվարի 28-ին գործարարը ներառվել է Եվրամիության պատժամիջոցների ցուցակում։ Այս ցուցակում ներառված անձանց մուտքը ԵՄ արգելված է, իսկ նրանց ակտիվները ԵՄ-ում սառեցված են: Ուսմանովի դեմ պատժամիջոցներ են սահմանել նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի կառավարությունները:
    21:40
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը հրամանագիր է ստորագրել ի պատասխան նավթի գների առավելագույն շեմի սահմանման հատուկ միջոցների մասին
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է հատուկ միջոցների մասին հրամանագիրը՝ ի պատասխան որոշ պետությունների կողմից նավթի և նավթամթերքների սահմանային գների ներդրմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակված է ՌԴ իրավական տեղեկատվության պորտալում։ Փաստաթուղթը արգելում է առաքումները, եթե պայմանագրերում ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշված է արժեքների առավելագույն շեմերը: Նավթի մատակարարման արգելքը՝ գնային առավելագույն շեմի դեպքում, ուժի մեջ է մտնելու 2023 թվականի փետրվարի 1-ից և գործելու է մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը։ Նավթամթերքի մատակարարման արգելքի ժամկետը կորոշի կառավարությունը։ Ըստ հաղորդագրության՝ նախագահը կարող է տալ գնային առավելագույն շեմով արգելված նավթի և նավթամթերքի մատակարարման հատուկ թույլտվություն:
    21:35
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը. L’Equipe
    Ֆրանսիական L’Equipe հրատարակությունը ներկայացրել է 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի իր տարբերակը։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան։ Թիմի կազմում ընդգրկված են նաև Կուրտուայի թիմակից և ներկայիս «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման և ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Կիլիան Մբապեն։ Ամբողջությամբ խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Բելգիա, Ռեալ Մադրիդ) Պաշտպաններ՝ Կայլ Ուոքեր (Անգլիա, «Մանչեսթեր Սիթի»), Վիրջիլ վան Դեյկ (Նիդերլանդներ, «Լիվերպուլ»), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, ՌԲ «Լայպցիգ»), Տեո Էրնանդես (Ֆրանսիա, «Միլան»): Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ» Մադրիդ), Կազեմիրո (Բրազիլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Կևին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)։ Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ» Մադրիդ), Լիոնել Մեսսի (Արգենտինա, ՊՍԺ), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ): Հատկանշական է, որ ակումբներից ամենաշատ ներկայացուցչությունն ունի Մադրիդի «Ռեալը», իսկ ազգային հավաքականներից՝ Ֆրանսիան։
    21:30
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
    Դեկտեմեբրի 26-ին` ժամը 01.40-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ բալահովիտցի երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հացավան գյուղի գազալցակայանի մոտակայքից: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 23.50-ի սահմաներում, Կոտայքի մարզի Հացավան գյուղի անասնաֆերմայի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Աբովյան քաղաքի 50-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 26-ին նա հայտնաբերվեց, ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվեց Աբովյանի քննչական բաժին: Նախաձեռնված քրեական վայույթը շարունակվում է:
    21:25
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Շիրակի մարզում կասեցվել է երկու դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և «Հարթաշենի հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, գ. Հարթաշեն) ՊՈԱԿ-ներում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Հարթաշենի դպրոցի ճաշարանը ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ, արհեստական օդափոխության համակարգով, սառնարանը գտնվում է անսարք վիճակում: Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցի ճաշարանի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ լվացվող նյութերից չեն, ապահովված չեն եղել անձնակազմի համար հանդերձարաններով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ: Երկու դպրոցների հանրային սննդի օբյեկտների արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար: Возможно, это изображение кухня
    21:20
    27.12.22
    Ավելին