Լրահոս
Սպորտ
22:40
27.12.22
171

Լիոնել Սկալոնին կշարունակի աշխատանքն Արգենտինայի հավաքականում

Img default alt hy

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին կշարունակի աշխատանքը Մունդիալի նորընծա չեմպիոններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան: 44-ամյա մասնագետն Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին:

Արգենտինացիների հետ Սկալոնիին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր և հաղթել է Finalissma-ն:

Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին: