Լրահոս

2022-12-28
2022-12-27
  • Img default alt hy
    Առողջապահական
    Դեռահասների ընդգծված ագրեսիան և բռնության հակումերը. ինչպե՞ս պայքարել խնդրի դեմ
    Դեռահասության շրջանի ագրեսիայի դեպքերի մեծ մասը որպես ընտանեկան գաղտնիք շատ հաճախ անտարբերության է մատնվում՝ թողնելով անպատասխան հարցեր և անլուծելի խնդրի խորը արմատներ։ Նման իրավիճակում հայտնված ծնողներին թվում է, որ երեխաներին վերահսկելու հարցում իրենք անհաջողության են մատնվել և պետք է սպասել, մինչև ճգնաժամային տարիքի ավարտը։ Ագրեսիայի ցանկացած տեսակ լի է սթրեսով և կարող է հիմնովին խաթարել ընտանեկան անդորրը՝ մթնոլորտը դարձնելով լարված։ Կարևոր է իմանալ, որ ծնողներն իրենց պահվածքով կարող են մեղմացնել կամ, հակառակը, ավելի բորբոքել ագրեսիվ իրավիճակը։ Առաջին քայլը դեռահաս երեխայի համար լավ օրինակ հանդիսանալն է։ Երբեմն դեռահասների ագրեսիան կարող է վերաճել բռնության։ Եթե անցանկալի այս փոխակերպումն, այնուամենայնիվ, տեղի է ունեցել, անկախ նրանից, թե բռնությունն ուղղված է ծնողին կամ մեկ ուրիշին, առաջին հերթին պետք է հոգ տանել անվտանգությունն ապահովելու մասին։ Մասնագետներն այն կարծիքին են, որ նման պարագայում անհրաժեշտ է գտնել դեռահաս երեխայի հետ զրուցելու ինչ-որ ձև, հասկացնելու, որ անկախ նրա տեսակետի ճիշտ լինելուց, բռնարարքը, որպես այդպիսին, անթույլատրելի է։ Բռնության մտքեր ունեցող դեռահասին և վերջինիս ծնողներին կարող են օգնել հետևյալ մեթոդները և հնարքները. Երեխային տալ իրավիճակը վերաիմաստավորելու հնարավորություն։ Երբ նա հանդարտվի, զրուցեք ձեր երեխայի հետ հանգիստ տոնով, «հավասարը՝ հավասարի հետ» դիրքերից, ներկայացրեք, թե ինչ է տեղի ունեցել և խորհուրդ տվեք, թե ինչպես կարող եք օգնել նրան և ինչպես է կարելի երկուսով առկա իրավիճակը հաղթահարել և բոլորի համար ընդունելի լուծում գտնել։ Լինել հստակ։ Դեռահասը պետք է իմանա, որ դուք երբեք չեք անցնի ձեր սահմանները։ Նա պետք է հասկանա, որ բռնության որևէ տեսակ ձեր ընտանիքում անթույլատրելի է։ Նման պարագայում խիստ անհրաժեշտ կլինի զրուցել նաև երեխայի ուսուցիչների հետ և պարզել, թե արդյո՞ք նրա ագրեսիվ վարքագիծը դրսևորվում է նաև դպրոցում։ Դիմել հոգեբանական խորհրդատվության, առավել ևս, եթե ծնողի և դեռահաս երեխայի միջև անկեղծ զրույց չի հաջողվում։ Հարկ է հիշել, որ դեռահասների մոտ չկարգավորված ագրեսիան կարող է հանգեցնել ծխախոտի, ալկոհոլի կամ թմրամիջոցների օգտագործման հակումների։ Այդ իսկ պատճառով, դեռահասության շրջանը ծնողից պահանջում է կենտրոնացած ուշադրության և հոգածության առավել մեծ չափաբաժին, քան երբևէ։
    23:50
    27.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Չինաստանը կվերսկսի կորոնավիրուսի համաճարակի պատճառով ընդհատված ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան
    Չինաստանը 2023 թվականից կվերսկսի ուղիղ կանոնավոր չվերթները Վրաստան, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ «Արմենպրեսը»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք շատ ուրախ ենք, որ Չինաստանի հետ ուղիղ չվերթները կվերսկսվեն: Չինաստանը Վրաստանի համար առաջնահերթ զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Ավանդաբար, Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները առանձնանում են բարձր վճարունակությամբ: Վստահ եմ, որ ուղիղ չվերթները կնպաստեն չինացիների ավելի մեծ ժամանմանը: Ինչպես նաև զբոսաշրջիկների այցը 2023 թվականին դրականորեն կանդրադառնա զբոսաշրջության և քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման դինամիկայի վրա»,- ասել է էկոնոմիկայի փոխնախարար Մարիամ Կվրիվիշվիլին։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Չինաստանից դեպի Վրաստան թռիչքներ կիրականացնի «China Southern Airlines» ավիաընկերությունը։ Դրանք կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Ուրումչի - Թբիլիսի - Ուրումչի երթուղով։ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ այս տարվա հունվար-նոյեմբերին Չինաստանից իրականացվել է ավելի քան 6,4 հազար զբոսաշրջային ուղևորություն, ինչը 139,8 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։
    23:40
    27.12.22
    Ավելին