Լրահոս
2022-12-27
-
ԱշխարհԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է առնվազն 57-իԱՄՆ-ում ձնաբուքն առնվազն 57 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով NBC լրատվամիջոցին: Ըստ իշխանությունների՝ փոթորկի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ճանապարհներից շատերը դեռ անանցանելի են: Նախօրեին հաղորդվել էր, որ առնվազն 50 ամերիկացի է մահացել ձյան տեղումների հետ կապված պատահարների հետևանքով: Մահվան դեպքերը գրանցվել են 12 նահանգներում, մասնավորապես՝ Կոլորադոյում, Իլինոյսում, Կանզասում, Կենտուկիում, Միչիգանում, Միսսուրիում, Նեբրասկայում։ Ընդ որում, զոհերի գրեթե կեսը բաժին է ընկնում Նյու Յորքի նահանգի արևմտյան Էրի շրջանին, որտեղ 27 մարդ է մահացել փոթորկի հետևանքներից: Հաղորդվում է, որ մարդկանց մի մասը մահացել է սրտի խնդիրների պատճառով, որոնք արտահայտվել են ձյունը մաքրելիս, շատերին մահացած գտել են ավտոմեքենայում: Էրի շրջանում ձյան առատ տեղումները կշարունակվեն նաև երեքշաբթի օրը:Ավելին21:1027.12.22 -
ԱրցախԱրցախցիների պատվիրակը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի հետՔիչ առաջ ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը համաձայնել է և հանդիպել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում ակցիա իրականացնող արցախցիների պատվիրակին՝ Տիգրան Պետրոսյանին:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է, որ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչին է փոխանցել Անդրեյ Վոլկովի հետ հանդիպելու իրենց պահանջը: Ակցիայի նախաձեռնողը տեղեկացրել է, որ մնալու են օդանավակայանի տարածքում մինչև հանդիպեն Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ և նրան փոխանցեն իրենց պահանջները։ «Կոնկրետ Անդրեյ Վոլկովի հետ պիտի հանդիպենք և իրեն ասենք, որպեսզի մեր պահանջները փոխանցի վերադասին: Կսպասենք այնքան մինչև մինչև ճանապարհը բացվի, որովհետև սա մեր արդարացի պահանջն է: Պետք է հասկանան, որ այստեղ ժողովուրդ է ապրում, ով ազատություն և կյանքի իրավունք է պահանջում»,-ընդգծել է Տ.Պետրոսյանը:Ավելին21:0527.12.22 -
ՏարածաշրջանՎրաստանը պլանավորում է մի քանի ամսից թողարկել իր առաջին ԱԹՍ-նՎրաստանը Լեհաստանի հետ միասին պլանավորում է մի քանի ամսից թողարկել անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության՝ 2022 թ.-ին կատարած աշխատանքի մասին հաշվետվությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Լեհական ընկերության հետ միասին մենք սկսում ենք անօդաչուների արտադրությունը: ԱԹՍ-ների արտադրությունը կսկսվի մի քանի ամսից: Մեր երկիրը կկարողանա մի քանի հազար անօդաչուներ արտադրել», - ասել է Ղարիբաշվիլին։ Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ հանրապետությունը համագործակցում է իսրայելական Rafael ընկերության հետ՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։ Համագործակցությունը ենթադրում է արդեն գործող համակարգերի արդիականացում, ինչպես նաև նորերի ձեռքբերում։ Այս տարվա նոյեմբերին հայտնի Էր դարձել, որ լեհական WB Electronics ընկերությունը և վրացական «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են «Դելտա – WB» համատեղ ձեռնարկությունը, որը թողարկելու Է անօդաչու թռչող սարքեր։Ավելին21:0027.12.22 -
ՀասարակականՎանաձորում առանձնակի դաժանությամբ կնոջը սպանած ամուսինը կալանավորվել ու տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ՝ 38-ամյա Օնիկ Մ-ի նկատմամբ, որը կասկածվում է դեկտեմբերի 25-ին Վանաձորում սեփական տան բակում գտնվող զրուցարանում առանձնակի դաժանությամբ իր 34-ամյա կնոջը սպանելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վարդան Սուղյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և ժամեր անց խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Օնիկ Մ-ն դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 25-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։00-ի սահմանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։ Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում գտնվող փակ զրուցարանի ներսում հայտնաբերել էին պարանոցը կտրած կնոջ դի: Դեպքի փաստով Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, խմբի ղեկավար Ա. Գալստյանի կողմից սպանության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ և նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 34-ամյա Ցոլինե Մ-ն էր։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Առավոտ շուտ ոստիկանական մի քանի մեքենաներ էկան մեր փողոց, կանգնեցին Օնիկի տան մոտ, մեկ էլ էն տեսնենք, որ ոստիկանները մտան տուն ու որոշ ժամանակ անց Օնիկին տարան։ Լսել ենք նաև, որ ոստիկաններն ու քննիչները խոհանոցային դանակ են գտել, որի վրա կա արյուն։ Երևի, տաք հետքերով ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ցոլինեին սպանողին, ու դա նրա ամուսինն է։ Թե ինչն է եղել պատճառը, չգիտենք, դա ոստիկաններն ու քննիչները երևի կպարզեն»։Ավելին20:5027.12.22 -
ՀասարակականՎրաերթ Ստեփանակերտում. կա տուժածԴեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:15-ին, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Մանուկյան-Կամո փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հետաքննիչ Ա. Բաղդասարովը պարզել է, որ նույն օրը ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա. Ղ.-ն վարելով «ՎԱԶ-21061» ավտոմեքենան, Կամո փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել 46-ամյա բնակչուհի Մ.Ղ.-ին: Պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմանական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն:Ավելին20:4727.12.22 -
ՏարածաշրջանԽցանումներ Սադախլո-Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին. Վրաստանի ֆիննախի պարզաբանումըՎրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ: Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ: Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում բոլոր ընթացակարգերն իրականանում են հավուր պատշաճի: «Բեռնատարների կուտակումները, հավանաբար, կապված են նախատոնական եռուզեռի հետ. թողունակության հետ կապված որևէ խնդիր չկա»,- հավաստիացրել են ֆինանսների նախարարությունից:Ավելին20:4527.12.22 -
ՏնտեսականՎերացվել է նրբաբլիթների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լիլիա Խաչատրյանի կողմից արտադրվող «Նրբաբլիթ լցոնված տավարի մսով» արտադրատեսակի թողարկման կասեցումը (ք. Երևան, Անդրանիկի 60): Լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները տնտեսավարողը վերացրել է և արտադրատեսակը համապատասխանում է իրավական նորմերով սահմանված պահանջներին:Ավելին20:4027.12.22 -
ՀասարակականԱղվանի-Վերին Խոտանան ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտեմեքենաեկտեմբերի 27-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենաներ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտեմեքենաները։ Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։Ավելին20:3527.12.22 -
ԱրցախՍտեփանակերտում իրականացվել են մի շարք ապրանքատեսակների մանրածախ իրացման գների դիտարկումներԱրցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 23 առևտրային օբյեկտներում իրականացվել են մի շարք լայն սպառման ապրանքատեսակների մանրածախ իրացման գների վերաբերյալ դիտարկումներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Տեղեկատվական շտաբից, ավելի մատչելի որոշ ապրանքատեսակների, մասնավորապես՝ ալյուրի, մակարոնեղենի և բրնձի բացակայութամբ պայմանավորված, դիտարկումների ընթացքում ֆիքսվել են որակական ավելի բարձր հատկանիշներ ունեցող ապրանքատեսակները՝ համապատասխան իրացման գներով. սննդամթերքի մոնիթորինգ դեղամիջոցների մոնիթորինգ Մարտակերտ սննդամթերքի մոնիթորինգ դեղամիջոցների մոնիթորինգ Ասկերան սննդամթերքի մոնիթորինգ դեղամիջոցների մոնիթորինգ Մարտունի սննդամթերքի մոնիթորինգ դեղամիջոցների մոնիթորինգ:Ավելին20:3327.12.22 -
ՀասարակականՀՀ քննչական կոմիտեն ներկայացված կլինի Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդումՀՀ քննչական կոմիտեն այսուհետ ներկայացվածություն կունենա ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում։ Դեկտեմբերի 26-ին ուժի մեջ է մտել «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքը, որով ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմն ընդլայնվել է. նախկին 7-ի փոխարեն այն այլևս կազմված կլինի 13 անդամից։ Կատարված օրենսդրական փոփոխությամբ, բացի արդարադատության նախարարից կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալից, երեք դատախազից և 3 դատավորից, կառավարման խորհրդում ընդգրկվում են նաև երեքական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ՀՀ քննչական կոմիտեից և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Խորհրդի կազմի ընդլայնումը պայմանավորված է նրանով, որ Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստում և վերապատրաստում են անցնում ոչ միայն դատավորների, դատախազների թեկնածուների հավակնորդներ, գործող դատավորներ և դատախազներ, այլ նաև՝ քննչական նշված մարմինների քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք և քննիչներ։ Այս հանգամանքն առաջացնում էր ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին ևս իրենց մասնագետների պատրաստման գործընթացը կազմակերպող մարմնի կառավարմանը մասնակից դարձնելու կարիք։ Կառավարման խորհրդում ներկայացվածությունը ՀՀ քննչական կոմիտեին հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ արձագանքելու իր մասնագետների պատրաստման և վերապատրաստման ընթացքում առաջացող խնդիրներին, մասնագիտական տեսանկյունից կանոնակարգելու քննիչներին վերաբերող գործընթացները։ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ արդարադատության ակադեմիայի միջև ծավալվել է արդյունավետ և հիմնարար համագործակցություն։ ՀՀ քննչական կոմիտեի մասնագետները նաև որպես վերապատրաստողներ են ներգրավված Արդարադատության ակադեմիայում իրականացվող դասընթացներում։Ավելին20:3027.12.22 -
ՀայաստանՀայլուր 20։30 Ադրբեջանը 8 գյուղ է պահանջում Հայաստանից և մերժում է Ռուսաստանի առաջարկըԱվելին20:3027.12.22 -
ԻրավականՊեմզաշենի դաժան սպանության համար մեղադրվողը մեղսունակ է. նրան սպառնում է ցմահ ազատազրկումՊեմզաշենում ողբերգական սպանությունների գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը մեղսունակ է ճանաչվել: Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությամբ՝ մեղադրյալը չունի հոգեկան առողջության խնդիր և գիտակցել է տեղի ունեցողը։Ավելին20:2527.12.22 -
ՍպորտԱրթուր Ալեքսանյանը ճանաչվել է Գյումրիի այս տարվա մեծահասակների լավագույն մարզիկԳյումրիի մարզական համայնքը դեկտեմբերի 27-ին ամփոփելով մարզական տարին՝ ընտրեց մարզիկների լավագույն տասնյակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լավագույն մարզիկների ընտրությունը կատարվել է 3 տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ ու պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբում ներկայացված էր 10 մարզիկ: Ընտրության արդյունքում մեծահասակների տարիքային խմբում լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ): Այս տարիքային խմբում երկրորդը Հովհաննես Բաչկովն է (բռնցքամարտ), իսկ եռյակը եզրափակում է Վարազդատ Լալայանը (ծանրամարտ): Երիտասարդների տարիքային խմբում լավագույնը Գարիկ Կարապետյանն է (ծանրամարտ), երկրորդը՝ Գոռ Խաչատրյանը (գնդակային հրաձգություն), երրորդը՝ Գառնիկ Չոլակյանը (ծանրամարտ): Լավագույն պատանի մարզիկների տասնյակը գլխավորում է Ռոբերտ Սիմոնյանը (սամբո), Երկրորդ տեղում Ալեքսանդրա Գրիգորյանն է (ծանրամարտ) և եռյակն ամփոփում է Էմմա Պողոսյանը (ծանրամարտ): Քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը հպարտությամբ նշեց գյումրեցի մարզիկների այս տարվա հաջողությունների մասին: «Քաղաքի բոլոր մարզական կառույցները լուրջ աշխատանք են կատարվել՝ լուրջ արդյունքներ ենք գրանցել: Ուրախ եմ, որ մարզիկների ցուցակը մեծ է՝ ընտրություն անելու հնարավորություն կա»,- նշեց Մեխակ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ այս տարի Հանրապետության 10 լավագույն մարզիկներից 4-ը ևս գյումրեցիներ են: Տարվա ընթացքում գյումրեցի մարզիկների կողմից նվաճվել է 61 մեդալ, որից 28-ը՝ ոսկի, 14-ն՝ արծաթ, 19-ը՝ բրոնզ է:Ավելին20:2027.12.22 -
ՀայաստանՍկանդալային օրինագիծ. ինտերնետը կարող է անհասանելի դառնալ Հայաստանում՝ ռազմական դրության ժամանակՀայաստանի արդարադատության նախարարությունը սկանդալային նոր օրինագիծ է դրել շրջանառության մեջ: Առաջարկվում է սահմանափակել կամ անջատել ինտերնետը ռազմական դրության ժամանակ: Մեդիափորձագետները նկատում են, որ օրինագծում ամեն ինչ անորոշ է և ընդհանրական: Հայտնի չէ՝ ով է որոշելու, ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։Ավելին20:1527.12.22 -
ԱշխարհՀարավային Կորեայի նախագահը խոստացել է ընդլայնել ԿԺԴՀ-ի անօդաչուների դեմ պայքարելու հնարավորություններըՀարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը խոստացել է ուժեղացնել զինվորականների հսկողության և հետախուզական կարողությունները՝ կապված ԿԺԴՀ-ի գործողությունների հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը: «Կարծում եմ՝ մարդիկ հստակ տեսան, թե որքան վտանգավոր է Հյուսիսային Կորեայի հանդեպ այն քաղաքականությունը, որը հույսը դնում է Հյուսիսային Կորեայի լավ մտադրությունների և ռազմական համաձայնությունների վրա», - ասել է Յուն Սոկ Յոլը նախարարների կաբինետի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպը հստակ ցույց է տվել, որ հարավկորեական զինված ուժերի մարտական պատրաստությունը և նրանց պատրաստվածությունը «շատ անբավարար» Է եղել և ուժեղացվելու կարիք ունի: «Մենք նախատեսում էինք անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանում ստեղծել, որը Հյուսիսային Կորեայի առանցքային ռազմական օբյեկտների նկատմամբ կիրականացներ հսկողություն և հետախուզություն, սակայն երեկվա միջադեպից հետո մենք հնարավորինս կարագացնենք անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման ստեղծումը: Մենք կամրապնդենք մեր հսկողության և հետախուզության հնարավորությունները՝ գործածության մեջ դնելով ժամանակակից ,անտեսանելիե անօդաչու թռչող սարքեր», - նշել է Հարավային Կորեայի նախագահը։ Հյուսիսային Կորեան դեկտեմբերի 26-ին սահմանազատման գծից այն կողմ՝ դեպի Հարավային Կորեա է ուղարկել հինգ անօդաչու, որոնցից մեկին հաջողվել է թռչել Սեուլի հյուսիսային շրջանների վրայով: Այդ ընթացքում մնացած անօդաչու թռչող սարքերը թռել են Հարավային Կորեայի արևմտյան ափի մոտ գտնվող Գանգվադո կղզու վրայով: Սեուլի վրայով թռչող անօդաչուն վերադարձել է Հյուսիսային Կորեա, իսկ մյուսներն անհետացել են հարավկորեական ռադարներից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հարավկորեական հրամանատարությունն օդ է բարձրացրել կործանիչներ և գրոհային ուղղաթիռներ և նախազգուշական կրակոցներ է արձակել հյուսիսկորեական ԱԹՍ-ների ուղղությամբ: 2017 թ.-ից ի վեր Հյուսիսային Կորեայի ԱԹՍ-ները երեկ առաջին անգամ են մոտեցել Հարավային Կորեայի օդային սահմանին:Ավելին20:1027.12.22 -
ԻրավականԴանակահարություն` Ախուրյանում․ ահազանգից մեկ ժամ անց դանակահարողը ձերբակալվել էԴանակահարության դեպք է արձանագրվել Ախուրյանում։ Ահազանգից մեկ ժամ անց դանակահարողը ձերբակալվել է: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին20:0727.12.22 -
ԱշխարհԿոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Ճապոնիայի չորրորդ նախարարըՃապոնիայի վերակառուցման գործերի նախարար Քենյա Ակիբան հրաժարական է տվել ենթադրյալ ֆինանսական խախտումների հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին հաղորդում Է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Ակիբային կասկածում են այն բանում, որ նրա գլխավորած քաղաքական հիմնադրամները 2011-ից մինչև 2020 թվականն ընկած ժամանակամիջոցում շուրջ 14 միլիոն իեն (մոտ 105 հազար դոլար) են վճարել նրա կնոջ ու մոր գրասենյակի վարձակալության համար, իսկ նրանք չեն հայտարարագրել այդ եկամուտները։ Հաղորդվում է նաև, որ 2021 թվականի հոկտեմբերին խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ նա, հնարավոր է, խախտել է օրենքը՝ վճարելով մոտ 200 հազար իեն (մոտ 1400 հազար դոլար) իր քարտուղարներին, որոնց աշխատանքը վճարում է պետությունը։ Պաշտոնաթողության մասին որոշումը կապված է այն բանի հետ, որ գալիք տարվա հունվարին՝ հաջորդ նստաշրջանի գումարումից հետո, կառավարությունը մտադիր է ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Դեկտեմբերին, երբ ավարտվեց խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, ընդդիմությունը նիստերի ժամանակ ժամերով անձամբ նախարարից և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայից խախտումների հետ կապված բացատրություններ Էր պահանջում։ Կառավարությունը մտավախություն ուներ, որ եթե նախարարը պահպանի իր պաշտոնը, ապա ընդդիմությունը կշարունակի հարցաքննությունները խորհրդարանում՝ փաստացի արգելափակելով նրա աշխատանքը։ Ակիբայից առաջ ֆինանսական խախտումների, «Միավորման եկեղեցի» հակասական կրոնական կազմակերպության հետ կապերի և ոչ պատշաճ հայտարարությունների պատճառով իրենց պաշտոններից հեռացել են տնտեսության վերականգնման նախարար Դայսիրո Յամագիվան, արդարադատության նախարար Յասուհիրո Հանասին և վարչական գործերի և հաղորդակցությունների նախարար Մինորու Տերադան: Հրաժարականների շարքը տեղի Է ունեցել Ճապոնիայի կառավարության վարկանիշի անկման ֆոնին, որը շարունակվում է ամառվանից, երբ բացահայտվեցին իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների կապերը «Միավորման եկեղեցու» հետ, որն անուղղակիորեն առնչություն ունի երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության հետ: Ըստ հասարակական կարծիքի հարցման տվյալների՝ կառավարության գործունեությանը հավանություն է տալիս ճապոնացիների 30%-ը, ինչը համարվում է «վտանգավոր նշագիծ»:Ավելին20:0027.12.22 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել ապահովել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքովՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լաչինի միջանցքի հարցը լուծել երկխոսության ճանապարհով: «Մենք կոչ ենք անում կողմերին առկախ խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»,- ասվում է գրասենյակի Twitter-ում արված գրառման մեջ։Ավելին19:5427.12.22 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը 2022 թվականի հունվարի 1-ի ցուցանիշից ցածր է 14 սմ-ովՀիդրօթեևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ դեկտեմբերի 19-25-ը Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.29մ (25․12.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 14սմ-ով։ 2022 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացվել է հունիսի 3-ից սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում և ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 165․063մլն. մ³։ Արփա-Սևան ջրատարով դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը ներառյալ՝ 162.318մլն. մ³:Ավելին19:5027.12.22 -
ՀասարակականԿրակոցներ՝ ՔՊ-ականի ցուցումո՞վ. Բաքոյանը հրաժարվում է մեկնաբանելԿիրակի գիշերը կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Բայսըզ գյուղում: Եզդիաբնակ գյուղի բնակիչները դեպքի մասին լրագրող Բորիս Մուրազիին են ահազանգել: Գյուղացիները պնդել են, որ կրակողները ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի մերձավորներն են և պատգամավորի ցուցումով են կրակել գյուղում՝ որպես համայնքապետարան ծառայող տնակի ուղղությամբ: Ըստ գյուղացիների՝ Բաքոյանը աչք ունի գյուղի արոտավայրերի վրա, որտեղ քարի հանք կա:Ավելին19:4427.12.22