Լրահոս

2023-01-14
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահաբար գիտեք՝ որ ո՜չ ճամբարափոխ եմ, ոչ՝ ճկվող, ոչ էլ՝ իմ թիմի որոշումները շրջանցող․ Լիլիթ Գալստյան
    Որքան փչցած երևակայություն պետք է ունենալ, պատվեր կատարող վարձկան լինել կամ լրագրողական էթիկան ու հեղինակությունը ոտնատակ տվող արարած՝ անբարո եզրակացություն անելու և գրելու համար, թե ես չեմ հայտնվել բացակաների թույլատրելի քանակը գերազանցած <<Հայաստան>> դաշինքի 22 պատգամավորների ցանկում, որովհետև ՔՊ-ի «սրտի» ընդդիմադիր պատգամավորն եմ։ Չէ, չարաչար սխալվում եք, թեև, վստահաբար գիտեք՝ որ ո՜չ ճամբարափոխ եմ, ոչ՝ ճկվող, ոչ էլ՝ իմ թիմի որոշումները շրջանցող․ այս էլ 32 տարի դաշնակցական եմ՝ դեռ կուսակցության Հայաստանում չբացահայտվելու տարիներից։ Ինձ համար իմ համոզմունքից, խղճից ու Հայրենիքից թանկ բան չկա։ Ու դաշնակցական եմ հենց սրա համար՝ ծառայելու համար, այդպես ապրելու համար։ / Բացատրելն իսկ մեղք է․․․/ Իսկ չեմ հայտնվել այդ ցանկում, շատ պարզ պատճառով՝ ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին մասնակցությանս օրերին մեր քառօրյաից բացակայությունը հարգելի է համարվել։ Ու դուք դա շատ լավ գիտեք, բայց ձեզ անորակ, դեղին վերնագիր է հարկավոր․․․ Ի դեպ, ոչ միայն իմ բացակայությունն է հարգելի համարվել։ Սա էլ գիտեք․․․ Բայց չմանրանամ, դուք ճղճիմ եք, ձեր արածն էլ լրագրության հետ կապ չունի, ոչ էլ՝ մարդկային որակների հետ․․.
    21:20
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ` Աղավնատուն գյուղում
    Հունվարի 14-ին, ժամը 19:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղավնատուն գյուղի փայտածուխի բրիկետների գործարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    21:17
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նարցիսային անձնային խանգարում. հոգեբանական ազդեցության և խնդրի լուծման մեթոդների մասին մանրամասնում է հոգեբանը
    Հասարակության լայն շրջանում կարելի է հանդիպել անձնային խանգարումների տարատեսակ դրսևորումների, որոնցից ամենատարածվածներից է նարցիսիզմը։ Aysor.am-ը հոգեբան Մերի Հարությունյանի հետ զրույցի միջոցով, փորձել է պարզել, թե որոնք են այս խանգարման հիմնական դրսևորումներն ու ինչ քայլերի օգնությամբ է կարելի հասնել խնդրի լուծմանը։ «Նարցիսային անձնային խանգարումը բնութագրվում է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա գերկենտրոնացմամբ։ Նարցիսային ​​անհատականության խանգարում ունեցող մարդիկ գերագնահատում են իրենց կարողությունները, չափազանցում ձեռքբերումները և հակված են թերագնահատելու դիմացինի կարողությունները: Հոգեթերապիան, որն ուղղված է հիմքում ընկած կոնֆլիկտներին, կարող է օգտակար լինել նման խնդրի լուծման պարագայում»,-ասաց հոգեբանը: Մասնագետի խոսքով, անհատականության խանգարումները մտքի, ընկալման, արձագանքի և հարաբերությունների երկարատև, մշտական ​​օրինաչափություններ են, որոնք մարդուն զգալի սթրես են պատճառում, կամ խաթարում առօրյա գործողություններ կատարելու կարողությունը: Նարցիսիստական ​​անհատականության խանգարում ունեցող մարդիկ ունեն սեփական արժեքի չափազանցված զգացում՝ մեծամտություն,ինչպես նաև ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ։ Մերի Հարությունյանը նշեց, որ նման մարդիկ իրենց գերազանցության և ինքնագնահատականի զգացումն ամրապնդելու համար նրանք անում են հետևյալը՝ փորձում են շփվել ընտրված մարդկանց հետ, արհամարհական վերաբերմունք ցուցաբերում այլ մարդկանց նկատմամբ, ցանկանում են, որ իրենց անդադար գովաբանեն։ Անհատականության այս խանգարումն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Գեները և շրջակա միջավայրի գործոնները ևս կարող են նպաստել այս անձնային խանգարման զարգացմանը: «Նման մարդիկ զբաղված են երևակայելով իրենց մեծ նվաճումներ և ցանկանում են, որ շրջապատը նույնպես հիանա իրենցով: Նրանք կարծում են, որ պետք է շփվեն միայն իրենց պես ընտրյալ ու տաղանդավոր մարդկանց հետ, այլ ոչ թե սովորական՝ օգտագործելով այս եղանակը բարձրացնելու իրենց ինքնագնահատականը»,-ասաց հոգեբանը: Նարցիսիզմով ​​տառապող մարդիկ զգայուն են, խուսափում և անհանգստանում են ուրիշների քննադատությունից, ձախողման հավանականությունից, ինչը նրանց ստիպում է նվաստացած և բարոյալքված զգալ: Այս պարագայում նրանք կարող են արձագանքել զայրույթով, արհամարհանքով, մինչև իսկ դաժանորեն հակահարված տալ: Նարցիսային ​​անձնային խանգարման բուժման ընդհանուր մոտեցումը նույնն է, ինչ անհատականության այլ խանգարումների դեպքում: Հոգեբանը նշեց, որ փսիխոդինամիկ հոգեթերապիան կարող է արդյունավետ լինել. Հոգեթերապիայի այս տեսակը ուղղված է խանգարման հիմնական հակամարտություններին: «Սահմանային անհատականության խանգարման բուժման համար մշակված որոշ մեթոդներ կարող են հարմարեցվել և օգտագործվել նարցիսային ​​անհատականության խանգարում ունեցող մարդկանց բուժման համար: Դրանք ներառում են. Մտածողության վրա հիմնված բուժում, որն օգնում է մարդկանց հասկանալ իրենց սեփական մտածելակերպը (ինչ են զգում և ինչու), ինչպես նաև շրջապատողների մտքերը: Փոխանցման վրա հիմնված հոգեթերապիա, որը կենտրոնանում է հիվանդի և հոգեթերապևտի փոխազդեցության գոտու վրա: Տեխնիկա, որը կենտրոնանում է սեփական անձի և ուրիշների մասին սխալ ընկալումների ուղղման վրա: Եվ վերջապես, Ճանաչողական վարքային թերապիան ևս կարող է հարմար լինել նարցային ​​անհատականության խանգարում ունեցող մարդկանց համար»,-իր խոսքն ամփոփեց մասնագետը:
    21:10
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի․ Իշխան Սաղաթելյան
    ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է․ «Հայաստանը նոր քաղբանտարկյալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկյանը, ում նկատմամբ երեկ 2 ամսով կալանավորման ապօրինի որոշում է կայացվել։ Ավելի վաղ 72 ժամով կալանավորված Հունան Մելքոնյանը և Արտավազդ Մարգարյանն ազատ են արձակվել։ Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ․ Քրեական գործեր կարելով ազգային ուժերի ներկայացուցիչների վրա՝ թուլացնել իշխանությունների դեմ ծավալված աննահանջ պայքարը, Շարունակելով շոուների բեմադրությունը՝ շեղել հանրության ուշադրությունն Արցախում ստեղծված գոյաբանական ճգնաժամից, Վարկաբեկել հայրենիք ունենալու համար Հայաստանի փողոցներում ծավալված պայքարը, պատժել պայքարի մասնակիցներին, Գոհացնել ազգային ուժերին և Հայաստանի ու Արցախի համար պայքարողներին ռեվանշիստ համարող Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարներին, նրանց մատուցել հերթական ծառայությունը, Այս բոլոր գործողություններով փորձել կանխել պայքարի նոր ալիքը՝ ջանալով մարդկանց հեռու պահել դրանից։ Հանրության արձագանքն այս իրադարձություններին պետք է լինի միանշանակ և աներկբա։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս օրերին իշխանական որևէ ճնշումից չվախեցած հանրային, հասարակական գործիչներին՝ կատարվողի վերաբերյալ իրենց միանշանակ գնահատականների համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր հազարավոր քաղաքացիներին իրենց աջակցության համար և, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն բռնաճնշումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների թիմին։ Դժվարին շրջան է ամբողջ հայ ազգի համար, ուստի դա չէր կարող շրջանցել սեփական ուղին մեր ազգի ճակատագրի հետ շաղախած Դաշնակցությանը։ Սակայն բոլորը գիտեն՝ բանտերով և բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից հետ պահել չեն կարող։ Այս բոլոր քայլերը մեզ մոտ միայն ամրապնդում են սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հավատը և պայքարի վճռականությունը»։
    21:06
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերթական անգամ սիրտը տրաքել ա իմ սիգնալներից ու հոգեխանգարմունքը խորացել է. Աննա Մկրտչյան
    Որևէ մեկի վրաերթի չեմ ենթարկել, որևէ պատահար տեղի չի ունեցել նախորդող 3 տարիներին ինչ մեքենա եմ վարում, նույնիսկ բալային համակարգով արձանագրված խախտումներ չունեմ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Իհարկե սրանց լրատվական, իսկ քննչականին՝քննչական կոչելը մեղք է, բայց դե հիմա էս ա։ Ուրեմն արձանագրումներ, հետո նոր իմ վերլուծությունը։ Արձանագրում 1. Որևէ մեկի վրաերթի չեմ ենթարկել, որևէ պատահար տեղի չի ունեցել նախորդող 3 տարիներին ինչ մեքենա եմ վարում։ Նույնիսկ բալային համակարգով արձանագրված խախտումներ չունեմ։ Արձանագրում 2. քննչականի կեղծ հաղորդագրությունները նորություն չեն։ դհոլչի գոռին էլ լավ ծանոթ ենք։ Մի ամիս առաջ էլ գրել էր, որ ծննդականիս մասով գործ չկա, այն էլ գործ հարուցելու որոշումը չգիտեր, որ մոտս նկարած կա։ Արձանագրում 3. Առավոտյան ժամը 8-ին մեքենաս տեսանկարահանվող վայրում կայանված է։ Արձանագրում 4. Իմ մեքենան ինձնից բացի, որևէ մեկը չի վարում։ Հետևաբար «մեքենայով» են վրաերթի ենթարկել տարբերակը չկպավ։ Արձանագրում 5. Նոր եմ պատասխանում, որովհետև նոր տեսա որ գոռությունը նոր բարձունքներ է գրավել։ նիկոլին 20-ից այս կողմ «սիգնալ» տվել եմ ու տալու եմ։ Իհարկե «սիգնալին» ուղեկցող բոլոր բառակազմով։ Հերթական անգամ սիրտը տրաքել ա իմ սիգնալներից ու հոգեխանգարմունքը խորացել է։ գոռ, ասեմ, որ դհոլչիիդ հետևից պտի գնայիր։ Մի շարք փաստեր էլ աած-ի համար։ ՍՈւ-երի հրթիռները ես պտի բերեի, էն որ նիկոլը ասում էր չեմ բերել։ Զրահաբաճկոնները պատերազմի ժամանակ էն հատը 1000 դոլլարով ես եմ բերել։ ալենի տենդերներն շահող ախպերն էլ եմ ես։ Ու չմոռանամ ասել, որ ավինյան ընկերներ կորպորացիան էլ եմ ես և զբաղվում եմ արտադրական կանեփով ու ոչ միայն։ Տեղյակ եմ պահում, որ այս գործողությունները կատարելուց հրաժարված բոլոր քննիչներին գիտեմ ու հայտնում եմ, որ ճիշտ որոշում են կայացրել։ Չհրաժարվածներին էլ խոստանում եմ՝ show must go on…»,- գրել է նա:
    21:00
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում
    Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմամբ պայմանավորված՝ Արցախի հանրապետության բուժհաստատություններում դեռևս պլանային վիրահատություններ չեն իրականացվում։ 12 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 հիվանդ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար։
    20:50
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով
    Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով: Մինչ այդ՝ փաստացի Արցախում գտնվող բոլոր բնակիչները պետք է կտրոններ ստանան: Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում:
    20:46
    14.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    100 մարդ մահացել է, հազարավորները հիվանդանոցում են. առաջին անգամ ձյուն տեսնող հնդիկները
    Հնդկաստանում այս տարի աննախադեպ ցուրտը 100 մարդու կյանք է խլել: Վարանասում մառախուղի պատճառով մարդիկ ստիպված են օրերով սպասել գնացքների ժամանմանը, իսկ Քաշմիրում հիանում են երկնքից թափվող սպիտակ հրաշքով:
    20:40
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Ախուրյան գյուղում այրվել է անասնակեր
    Հունվարի 14-ին` ժամը 15:18-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։
    20:35
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Մանչեսթերյան դերբ»-ում հաղթեցին «կարմիր սատանանները»
    Անգլիայի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում Մանչեսթեր քաղաքը ներկայացնող երկու թիմերը մրցեցին միմյանց դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում կայացած խաղում առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները: Աչքի ընկավ Գրիլիշը (60-րդ րոպե)` ստանալով Քևին դե Բրույնե փոխանցումը: Երկրորդ կեսի վերջին` 78-րդ և 83-րդ րոպեներին, «կարմիր սատանաները» ոչ միայն հետ բերեցին կորցրածը և այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերի հեղինակներ դարձան Ֆերնանդեշը և Ռեշֆորդը: «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»` 2:1: Այս տուրից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն մրցաշարային աղյուսակում երկրորդն է 39 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երրորդն է 38 միավորով: Առաջատարը 44 միավորով «Արսենալ»-ն է:
    20:27
    14.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    «Կախված» Էրդողանը դատի է տվել քրդերին. Շվեդիայում հարձակվել են «ամբողջ Թուրքիայի» վրա
    Թուրքիայի արտգործնախարարություն է հրավիրվել Շվեդիայի դեսպանն այն բանից հետո, երբ սկանդինավյան երկրի մայրաքաղաքում քրեդերը գլխիվայր կախել են Էրդողանի խրտվիլակը, մահապատիժ պահանջել Թուրքիայի նախագահի համար: Այդ ակցիան կարող է դառնալ շվեդ-թուրքական սկանդալ ու խոչընդոտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում:
    20:17
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մոսկվայում ամանորյա լուսաշղթան բոցավառվել է երեք տարեկան աղջկա ձեռքում
    Տոնածառի վրա լույսերը վառելու փորձն ավարտվել է Մոսկվայից մի աղջկա հոսպիտալացումով. Սուրբ Ծննդյան դեկորացիայի մետաղալարը փայլատակել ու պայթել է երեխայի ձեռքերում։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է mk.ru-ն։
    20:07
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նրա շնորհիվ ես դարձա այսպիսի ֆուտբոլիստ․ Ռոնալդու
    «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին։
    19:55
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ճապոնիան ցանկանում է գնել ամերիկյան Tomahawk հրթիռներ
    Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին փոխանցել է ամերիկյան Tomahawk թևավոր հրթիռներ ձեռք բերելու՝ Տոկիոյի մտադրությունը:
    19:43
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանում դեկտեմբերից ի վեր Covid-19-ով վարակված 60 հազար մարդ է մահացել
    Չինաստանը հաղորդել է դեկտեմբերից ի վեր գրանցված մոտ 60 հազար մարդու մահվան մասին, որոնք վարակված են եղել Covid-19-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը:
    19:30
    14.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Ընտրված պարտություն». հարցեր տվող ու լուծումներ առաջարկող գիրքը
    Հայաստանի վերջին 3 տարիների արված ու չարված քայլերի, դիվանագիտական սխալների ու բացթողումների մասին է քաղաքագետ Հերմինե Մխիթարյանի «Ընտրված պարտություն» գիրքը: Հեղինակի խոսքով՝ բոլորիս ընդտրության հետևանքով է արդեն մեկ ամսից ավելի փակ Արցախի կյանքի ճանապարհը: Երևանում տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը:
    19:18
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր երեխաներ առողջական լուրջ խնդիրներ ունեն
    Առողջապահության ոլորտի պատասխանատուների տվյալներով՝ ներկա պահին Արցախում 847 երեխա տառապում է սրտի բնածին արատներով, 93-ը՝ բրոնխիալ ասթմայով, 66-ը՝ պարբերական հիվանդությամբ, 80-ը՝ էպիլեպսիայով, 16-ը՝ շաքարային դիաբետով։ Նրանք հաշվառման են վերցված և պարբերաբար մեկնում էին Հայաստանի Հանրապետություն` ստանալու համապատասխան բուժօգնություն։ Դեկտեմբերի 12-ից հետո՝ շրջափակման պատճառով, այս երեխաները զրկված են բժշկական օգնություն ստանալու իրավունքից։ Բացի դրանից, ավելի քան 10 բժիշկ, հնարավորություն չունեն Հայաստանից վերադառնալու Արցախ, և դրա հետևանքով Արցախի բուժհաստատություններում առկա է կադրային որոշակի դեֆիցիտ,- նշվում է Արցախի կառավարության տեղեկագրում։ 11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 127 երեխա ծնվել է շրջափակման մեջ: ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 400 քաղաքացի զրկվել է առողջական խնդիրներից ելնելով վիրահատվելու հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 19 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ 726 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել են իրենց գործունեությունը։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 3,400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 13,200 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 34 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է նաև սովի ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։ Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:
    19:07
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հարմարեցված բանալիով բացել են բնակարանի դուռը, գողացել գումար, ոսկեղեն
    Հունվարի 11-ին՝ ժամը 10.25-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման է զանգահարել Նորաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ 2022թ-ի դեկտեմբերի 30-ի ժ. 09.00-ից մինչև 2023թ-ի հունվարի 11-ի ժ. 10.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացելով իր բնակարանի դուռը, գողացել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր և երկու հատ ծալովի դանակ:
    18:55
    14.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է անվանի դերասանուհի Իննա Չուրիկովան
    79 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Չուրիկովան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը։
    18:42
    14.01.23
    Ավելին