Լրահոս

2023-01-18
  • Աշխարհ
    Պայթյունից հետո Թաիլանդում որոնում են լցանավի 8 աշխատողներին
    Թաիլանդում շարունակում են փնտրել պայթած լցանավի 8 աշխատողներին: Նրանք պայթյունի պահին եղել են լցանավում, որը, ինչպես պարզվում է, առանց վառելիքի է եղել, ու պայթել է ներսում բռնկված հրդեհից հետո: Մամուլը գրում է, որ պատահարի ժամանակ նավը տեխնիկական կանոնավոր սպասարկում էր անցնում։Պայթյունից վնասվել են մոտակա շենքերը, բնակելի տները: Դեպքի հանգամանքները ճշտելու համար հետաքննություն է սկսվել:
    15:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս. Ռուբեն Մելքոնյան
    ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է․ «Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ: Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»: Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս: Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»: Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս:
    14:55
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Պոլսո հայոց պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել բանադրանքի վերաբերյալ
    Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանը պոլսահայ հոտի անդամ Լևոն Գագաչյանին բանադրելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ավելի վաղ տեղեկացվել էր, որ հիշյալ անձին մեկ շաբաթ ժամանակ է տրվել ապաշխարելու համար, սակայն դա չի ընդունվել Գագաչյանի կողմից։ Պատրիարքարանի կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է․ «Բանադրված անձը չի կարող օգտվել եկեղեցական որևէ ծառայությունից, և հանգուցյալը չի կարող թաղվել եկեղեցական կարգի համաձայն։ Նման անձը կամ անձինք չեն կարող մասնակցել Տիրոջ ընթրիքի արարողությանն ու ստանալ սուրբ հաղորդություն։ Սակայն, անշուշտ, եթե տվյալ անձը կամ անձինք ապաշխարեն, բանադրանքը կարող է հանվել»։ Հայտարարության մեջ շեշտվել է, որ եկեղեցու դռները միշտ բաց են ապաշխարելու պատրաստ անձանց առաջ։
    14:52
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում
    Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Արցախում` 2-3 բալ ուժգնությամբ։
    14:50
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր
    ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն ունի միանձնյա տնօրինելու Ընկերության բանկային հաշվեհամարները, իր անձնական բանկային հաշվեհամարներին, որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում, փոխանցել է ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար, որից Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը: Ինչպես տեղեկացնում են ՊՎԾ-ից՝ միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով: «Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում: Հարկ է նշել, որ վերահսկվող օբյեկտում Ծառայության կողմից վերահսկողական գործողությունները շարունակվում են, իսկ ուսումնասիրությունը ընդգրկում է՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողությունը։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
    14:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    5.6 մագնիտուդով երկրաշարժ Իրանում․ զգացվել է նաև Հայաստանում
    Սույն թվականի հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։
    14:37
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանից
    Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը անսպասելի պարտություն կրեց AusOpen-ի երկրորդ շրջանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Նադալը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 65-րդ ռակետ Մաքենզի Մակդոնալդի հետ: 2 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում Նադալը զիջեց մրցակցին երեք սեթերից հետո` 6:4, 6:4, 7:6 հաշվով: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:
    14:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    14:22
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարությունը 222 մլն դրամով 10 ավտոմեքենա է գնել . «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արդարադատության նախարարությունը 10 ավտոմեքենա է գնել, որոնց համար պետական միջոցներից ծախսել է 222 մլն 600 հազար դրամ կամ ավելի քան 542 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախարարությունը պայմանագիրը կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ եւ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար վճարել է 22 մլն 260 հազար դրամ գումար: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այդ ավտոմեքենաները հատուկ նշանակության են՝ նախատեսված դատապարտյալների եւ կալանավորված անձանց տեղափոխման համար: Բացի այս, նշենք, որ այդ ավտոմեքենաները «Ֆորդ» մակնիշի են, նոր են՝ 2022 թվականի արտադրության, եւ չշահագործված: Մյուս կողմից՝ նկատենք, որ ՔԿՀ-ներում ավտոմեքենաների քանակի խնդիր կա. ՔԿՀ-ներում բանտարկյալներին ուղեկցող ավտոմեքենաներ քիչ են եղել, եւ մի դատապարտյալին դատարան տեղափոխելուց հետո մյուս դատապարտյալը ստիպված է լինում ժամերով սպասել ավտոմեքենային՝ իր դատական նիստին մասնակցելու համար: Այդ ավտոմեքենաները զուրկ են տարրական պայմաններից. դատապարտյալի ինքնազգացողության վատթարացման ժամանակ պայմաններ չեն եղել, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերվի: Եղել են դեպքեր, երբ դատապարտյալին դատարան տեղափոխելու ժամանակ մեքենան անսարք լինելու պատճառով խափանվել է:
    14:15
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պելեի կտակում նշված է գաղտնի դստեր անունը, որին նա չի ընդունել իր ողջ կյանքում
    Սանդրա Ռեգինայի ողջ կյանքի ընթացքում Պելեն հերքել է, որ նա իր դուստրն է, բայց հիմա պարզվում է, որ հենց նրան է նախկին ֆուտբոլիստը թողել իր միլիոնների մի մասը իր կտակում։ Ինքը՝ Սանդրան, ով ծնվել է 1964 թվականին, մահացել է դեռ 17 տարի առաջ՝ սրտի մեծ ցավով, քանի որ հայրը հրաժարվել էր ճանաչել նրան։ Բայց նրա բոլոր յոթ զավակները, այդ թվում Սանդրան, նշված են եղել կտակում: Այժմ Սանդրայի բաժինը բաժին կհասնի նրա երկու որդիներին, ովքեր պապիկին առաջին անգամ հանդիպել են նրա մահվանից մեկ օր առաջ հիվանդանոցում, քանի որ սա ֆուտբոլիստի վերջին ցանկությունն էր։ Նրանցից մեկն ասել է. «Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այս պահն է տվել, մայրս ամենաշատն էր երազում: Ես խոսեցի մորաքրոջս հետ, նրանք ասացին, որ մեր պապը ցանկանում է մեզ տեսնել»: Պելեի երկրորդ թոռը նույնպես կիսվել է իր հույզերով. «Մենք շատ հուզված էինք և այնքան երկար էինք սպասում այս հնարավորությանը։ Վեճերը լինում են յուրաքանչյուր ընտանիքում, մերը չի տարբերվում, բայց լինում են դեպքեր, երբ միությունն ու սերն ամեն ինչից ավելի կարևոր են: Մենք չափազանց երջանիկ ենք»։ Նրանց մայրը ծնվել է Պելեի հավաքարար Անիսիո Մաչադոյի հետ սիրավեպից հետո։ Ֆուտբոլիստը հրաժարվել է խոստովանել, որ ինքն է աղջկա հայրը, սակայն ԴՆԹ թեստերն ու դատարանի 1991 թվականի որոշումը ապացուցել են, որ դա այդպես է։
    14:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները հունվարի 18-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է հունվարի 18-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.47 դրամ է, վաճառքը՝ 404.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 420.97 դրամ է, վաճառքը՝ 437.47 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.44 դրամ է, վաճառքը՝ 5.93 դրամ:
    14:00
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանից Արցախին մեսիջ են հղել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը որոշ մանրամասներ հաղորդեց վերջին իրադարձություններից: Իշխող մեծամասնության հետ զրույցներում նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար ասել է, որ վերջին ամիսներին նոր իրավիճակ է ձեւավորվել Արցախում, եւ քաղաքական ուժերի հարաբերակցությունն ու կառավարության կազմը չեն արտացոլում Արցախում տիրող տրամադրություններն ու չեն արտահայտում ժողովրդի տեսակետը, ուստի կարիք կա նոր կառավարություն եւ խորհրդարան ձեւավորելու, ինչը հնարավոր է անել նոր ընտրությունների միջոցով: Ինքը` Հարությունյանը, կրկին հավաստիացրել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին եւ կարծում է, որ նոր, երիտասարդ մարդիկ պետք է մասնակցեն ու իշխանություն ձեւավորեն: Բայց բանն այն է, որ այս պահին նաեւ Ռուբեն Վարդանյանը չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին, եւ հրաժարականների արդյունքում կստացվեր, որ պետք է հեռանան ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ինչը, ի դեպ, ադրբեջանական կողմի իդեա-ֆիքսն է դարձել, քանի որ կարծում են, որ Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում: Սկզբում Արցախի ղեկավարները մտածել են, որ կկարողանան նոր ընտրություններ կազմակերպել եւ իրավիճակը լիցքաթափել, սակայն ԱԺ նախագահի հայտարարությունից հետո թեման ծավալվել է, եւ այլ անձինք` Արցախի նախկին նախագահները, ՀՀ եւ ամենակարեւորը` Ռուսաստանի իշխանությունները սկսել են միջամտել գործընթացին: Ամենավճռորոշը, ըստ մեր աղբյուրի, եղել է ՌԴ-ից եկած ազդակը` Արցախի իշխանություններին ասվել է, որ խաղաղապահները չեն կարող ապահովել ընտրությունների խաղաղ եւ անվտանգ ընթացքը, ուստի հորդորում են ձեռնպահ մնալ նման քայլից, ինչից հետո հետքայլ է արվել: Մեր աղբյուրը վստահեցրեց, որ ոչ մի տարաձայնություն Արայիկ Հարությունյանի եւ Ռուբեն Վարդանյանի միջեւ չկա: Եվ վերջինս մեծ էնտուզիազմով ու հավատով է աշխատում` հույս փայփայելով, որ իր աշխատանքն արդյունք կտա»:
    13:52
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 7․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հաճախ է աչքի ընկնում մանիպուլատիվ հայտարարություններով: 2021 թվականի հունիսին Արսեն Թորոսյանն անդրադարձել էր պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված ԱԱԾ պահեստազորի սպաների միության նախագահ Միքայել Համբարձումյանի բարձրացրած խնդրին ու հայտարարել, թե այդ ամենը սուտ է: «Նա անձամբ այդ հարցով ինձ հետ խոսել է, նա խեղաթյուրում է իրականությունը, եթե կուզեք՝ ասեմ՝ ստում է, որովհետեւ այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երեւանում եւ դա հետազոտել։ Դա արվել է, պարզապես այդ նմուշը սովորական նմուշների համար նախատեսված անոթներով պետք է տեղափոխվեր Երեւան, այսինքն՝ այդ առումով Միքայել Համբարձումյանը ստում է»,- նշել էր Արսեն Թորոսյանը։ Ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը նշել է. «Այս պաշտոնյան մտածում է, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է պատերազմական թեժ իրողությունների պայմաններում, իրենց օպերատիվ սպասարկման ուղղությունները թողած, ամեն օր Ստեփանակերտից Երեւան ջուր կրեին իրենց համար, որ իրենք էլ, Երեւանում նստած, հետազոտություն անցկացնեին։ Նրա պատկերացմամբ, փաստորեն, ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին, թե որտեղից, ինչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին»,- նշել էր նա: Կարճ ասած, Արսեն Թորոսյանն է ստել»:
    13:45
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00-ը չեն սպասարկելու
    ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը։
    13:37
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում․ 7 օրական երեխա է մահացել
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Էդիկ Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ իր 7 օրական երեխան մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Էդիկ Ս․-ի երեխան՝ նորածին Ադամ Ս․-ն, հունվարի 10-ին Ալավերդու հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում՝ շնչառական խնդիրներով, տեղափոխվել է Երևան, «Մուրացան» մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեկ՝ հունվարի 17-ին, առավոտյան մահացել է։Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի մոտ առողջական լուրջ խնդիրներն առաջացել են «Ալավերդի» բժշկական կենտրոնում։
    13:33
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    ՀՅԴ երիտասարդները Վաշինգտոնում և Ֆրանսիայում ակցիաներ են իրականացրել ի աջակցություն Արցախի
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիայում ՀՅԴ երիտասարդականն արգելափակել է Ֆրանսիայի ԱԳՆ շենքի մուտքը, Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած ցույցի մասնակիցները արգելափակել են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատուն տանող փողոցը: Երկու տեղում էլ պահանջը մեկն է` բացել Հայաստանն Արցախի հետ կապող միակ ճանապարը:»:
    13:30
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Սեռական ոտնձգությունների մեղադրանքով հետաքննություն է սկսվել 81-ամյա Լե Գրեի նկատմամբ
    Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախկին նախագահ Նոել Լե Գրեն մեղադրյալ է դարձել սեռական ոտնձգության վերաբերյալ քրեական գործով։ Գործը բացվել է սպորտային գործակալ Սոնյա Սուիդի կողմից։ Նրա խոսքով, Լե Գրեն իրեն հասկացրել է, որ եթե ցանկանում է իր մասնագիտական ​​օգնությունը, ապա պետք է հնազանդ լինի: Նոել Լե Գրեի հետ կապված անախորժությունները սկսվել էին այն բանից հետո, երբ նա ասել է, որ նույնիսկ հեռախոսը չի վերցնի, եթե իրեն զանգահարի ֆրանսիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը։ Դրանից հետո ֆուտբոլային գործիչը ներողություն էր խնդրել իր խոսքերի համար։ Սուիդը 37 տարեկան է, նախկինում զբաղվել է վոլեյբոլով, կարիերայից հետո վերապատրաստվել է որպես սպորտային գործակալ, ինչպես նաև ղեկավարում է ֆուտբոլիստների գործերը։ «Նա ինձ երբեք չի ընդունել որպես գործակալ: Նա միշտ ինձ նայել է այնպես, ինչպես կոնֆետի։ Ես այն քիչ կին գործակալներից եմ, որը փորձում է իրեն դրսևորել: Բայց չնայած դրան, ես հասկացա, որ նրան հետաքրքրում են միայն իմ կուրծքն ու հետույքը։ Դա նվաստացուցիչ է», – ասել է Սոնյա Սուիդը: Սուիդի նկարագրած իրադարձությունները, ըստ նրա, տեղի են ունեցել գրեթե 10 տարի առաջ, երբ նա 28 տարեկան էր, իսկ Նոել Լե Գրեն՝ 72։ Հիշեցնենք, որ Լե Գրեն ազատվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից հունվարի 11-ին։
    13:22
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
    Հունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ: Պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
    13:15
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հայտնեց, որ արդեն 1 ամիս է, ինչ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը: Այսինքն՝ ոստիկանությունը հա՛մ քաշքշել է որդեկորույս մայրերին, հա՛մ էլ նրանց դատի է տվել: Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի էր ունեցել քաշքշուկ ոստիկանների եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների միջեւ, որից հետո ոստիկանները, բռնությամբ քաշքշելով ծնողներին, հեռացնում էին պանթեոնից: Այս խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ պաշտոն ստացավ եւ այս պայմաններում էլ դատի է տվել ծնողներին, պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել: Նկատենք, որ երեկ ՀՀ վարչական դատարանում, Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առաջին նիստն էր: Ի դեպ, նիստին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ, ներկա էր նաեւ հանձնաժողովի փորձագետը»:
    13:07
    18.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ: Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Աղաջանյանը նաեւ հայտարարել է, որ այլեւս ցանկություն չունի այստեղ ապրելու եւ աշխատելու: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը: Վերջինիս թեկնածությանը խմբակցությունում ոչ բոլորն են կողմ, սակայն կան պատգամավորներ, այդ թվում՝ Մարիա Կարապետյանը, որ ակտիվ գովազդում է նրան եւ հենց պայքարել է Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու համար»:
    13:00
    18.01.23
    Ավելին