Լրահոս
2023-01-23
-
ՏարածաշրջանՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին շուտով կժամանի Մոսկվա. ՌԴ ԱԳՆՌԴ-ում ԱՄՆ-ի նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Ռուսաստան, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ռյաբկովի խոսքով՝ դեսպանի ժամանումից հետո կշարունակվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդակցությունները։ «Դեսպանը կժամանի, նրա հետ այս թեմայի քննարկումը, հավանաբար, կշարունակվի, առավել ևս, որ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով մենք Վաշինգտոնից հրապարակային ազդակներ ենք ստացել, որ նրա խնդիրներից մեկը լինելու է դիվանագիտական հաստատությունների գործունեության պայմանների կարգավորումը: Մենք համաձայն ենք խնդիրն այդ կերպ դնելու հետ: Այլ բան է, որ դեսպանությունների գործունեության պայմանների կարգավորման և բարելավման ուղիները միշտ չէ, որ համընկնում են. մեր առաջարկի և ամերիկացիների առաջարկի միջև մեծ տարբերություն կա»: Ռյաբկովի խոսքով՝ լարվածություն ստեղծող հարցերի շուրջ խորհրդակցությունները «կոչված են այդ անդունդը փոքրացնելու և շփման եզրեր գտնելու»: «Առայժմ դա այնքան էլ չի հաջողվում: Եթե իսկ հաջողվում է, ապա առանձին երկրորդական հարցերի շուրջ, որոնք, մեծ հաշվով, պատշաճ կերպով չեն ազդում ընդհանուր իրավիճակի վրա», - ասել է Ռյաբկովը: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը Թրեյսիի՝ դեսպանի պաշտոնում նշանակումը հաստատել Է 2022 թ. դեկտեմբերի 21-ին։ Նա դարձել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի առաջին կին դեսպանը։ Թրեյսին խոսում է ռուսերեն։ 2014-2017 թթ. Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում նա զբաղեցրել է խորհրդական-պատվիրակի պաշտոնը: 2019 թ.-ից Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն էր։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության նախկին ղեկավար Ջոն Սալիվանը Մոսկվայից հեռացել Է սեպտեմբերի սկզբին։Ավելին13:5223.01.23 -
ԻրավականԱյս ամենն Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է․ փաստաբանՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը գրում է․ Քիչ առաջ մամուլից տեղեկացանք այն մասին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ տարացված նույն հաղորդագրության քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմեն Չարչյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործով, որպես փորձագետ ընդգրկված լինելով Ա. Ս-ին ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար առաջադրված մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ ԻԲՐ կեղծ եզրակացությունը: Հանրությանը տեղեկացնում ենք, որ մեզ չի հանձնվել գործի վերաբերյալ որեւէ նյութ, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազի կողղմից միջնորդագրի հիմքում դրված փաստական տվյալները։ Վստահենք, որ այս ամենը Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող հերթական անօրինական հետապնդումն է։ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ ԱլեքսանյանԱվելին13:4523.01.23 -
ՏնտեսականՍիգի որսի արգելքի ընթացքում առգրավվել է 1 տոննայից ավելի ապօրինի որսված ձուկԱվարտվել է 36 օր տևած Սևանա լճում սիգի ձվադրման ընթացքում որսի արգելքին ուղղված խստացված վերահսկողությունը, տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Ոստիկանության, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, ՏԻՄ-ի աշխատակիցների հետ համատեղ հատուկ միջոցառումներ է իրականացրել Սևանա լճի ավազանում ու հարակից տարածքներում, բացօթյա վաճառակետերում, Երևան-Սևան մայրուղու և Գեղարքունիքի մարզից դուրս եկող ճանապարհների հենակետերում։ Շուրջօրյա հերթապահության ընթացքում ընդհանուր առգրավվել է 3877 հատ, 1345.3կգ «սիգ» տեսակի ձուկ, 10կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, 95 խեցգետնաորսիչ, 3 ռետինե նավակ, լճի առափնյա հատվածից ապամոնտաժվել ու հեռացվել են ժամանակավոր կացարաններ։ Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։Ավելին13:3723.01.23 -
ԱռողջապահականՈվքեր են Անպտղության հաղթահարման ծրագրի շահառուներըՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,որ անպտղության հաղթահարման ծրագրի շահառուներն են` ✅ 20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի, 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ: ✅ 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: ✅ սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող 20-35 (ներառյալ) տարիքային խմբի կանանց կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն: Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն 1 տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ: Ծրագիրը զգալիորեն կազդի նաև անպտղության վիճակագրության վրա: Մանրամասները` տեսանյութում:Ավելին13:3023.01.23 -
ՔաղաքականԸնդդիմադիր պատգամավորները մանդատից չեն զրկվիԱԺ-ն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ անհարգելի բացակաների թույլատրելի քանակը գերազանցած պատգամավորների մասով չի դիմի ՍԴ: ԱԺ խորհրդի նիստից հետո նման հայտարարությամբ հանես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Ավելին13:2223.01.23 -
ՀասարակականԱրտակարգ պատահար՝ Լոռու մարզում․ հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը կայուն ծանր էՊայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված կնոջ վիճակը գնահատվում է կայում ծանր, շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։ «Կինը շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել հունվարի 22-ին’ ժամը 20:45-ի սահմաններում, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում: Տուժածի մոտ հայտնաբերվել է աջ վերին վերջույթի տրավմատիկ սուբտոտալ ամպուտացիա՝ պրոֆուզ արյունահոսությամբ, մարմնի տարբեր հատվածներում առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներով, վերին ծնոտի եւ վերին շրթունքի վնասվածքներով: Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հերթապահ բուժանձնակազմի եւ հրավիրված նեղ մասնագետների կողմից ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն: Ելնելով վնասվածքի բարդությունից եւ խորհրդակցելով համապատասխան ավագ մասնագետների հետ, կնոջ վնասված վերջույթի պահպանելը համարվել է անհեռանկարային, որոշում է կայացվել ամպուտացնել՝ ելնելով վնասվածքի բարդությունից: Կատարվել է աջ վերին վերջույթի վերջնական անդամահատում, վերքի առաջնային վիրաբուժական մշակում, արյունահոսության դադարեցում, ծայրատի ձեւավորում: Դիմածնոտային վիրաբույժի կողմից կատարվել է վերին ծնոտի եւ վերին շրթունքի վերքի առաջնային վիրաբուժական մշակում, այրվածքների մշակում: Պացիենտը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: Մեկ անգամ եւս հորդորում ենք՝ հատկապես տարվա այս սեզոնին, խստորեն պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք՝ հունվարի 22-ին, ժամը 20:22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կա տուժած։ Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Փրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 1971 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։Ավելին13:1523.01.23 -
ԵրևանՀունվարի 20-22-ը Երևանում ծնվել է 171 երեխաՀունվարի 20-22-ը Երևանում ծնվել է171 երեխա: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից:Ավելին13:0723.01.23 -
ՄիջազգայինԳերմանիան Լեհաստանին չի խոչընդոտի Կիևին գերմանական տանկեր մատակարարելու հարցումԵթե Լեհաստանը դիմի գերմանական Leopard-2 տանկեր Ուկրաինային մատակարարելու թույլտվության համար, ապա կստանա այն, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Նման հարցում չի ստացվել: Եթե լիներ, մենք որևէ խոչընդոտ չէինք հարուցի»,- ասել է Բերբոքը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում: Գերմանական օրենսդրության համաձայն՝ այն երկրները, որոնց սպառազինության մեջ գերմանական արտադրության զենք կա, իրավունք չունեն դրանք վերաարտահանել մարտական գործողությունների գոտի՝ առանց Գերմանիայի կառավարության համաձայնության։ Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել էր, որ Վարշավան պարզապես կարող է անտեսել գերմանական արտադրության տանկերի վերաարտահանման վերաբերյալ գերմանական ցանկացած սահմանափակում։ «Համաձայնությունը երկրորդական հարց Է: Կա՛մ մենք կստանանք այդ համաձայնությունը, կա՛մ մենք ինքներս կանենք այն, ինչ պետք է արվի», - ասել է Մորավիեցկին: Միևնույն ժամանակ, Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսն անցյալ շաբաթ հայտարարել Էր, թե չի կարելի բացառել, որ Գերմանիան ինքը կմատակարարի Leopard տանկեր կամ դրանք Ուկրաինա վերաարտահանելու թույլտվություն կտա այն երկրներին, որոնք զինված են այդ տանկերով։ Սակայն, ինչպես հաղորդվում է, Բեռլինը դեռ որոշում չի ընդունել տանկերի մատակարարման շուրջ և դրանք վերաարտահանելու թույլտվություն չի տվել։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Գերմանիան պատրաստ է գնալ այդ քայլին այն պայմանով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրի իր M1 Abrams տանկերը։Ավելին13:0023.01.23 -
Հասարակական36-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվելՀունվարի 8-ին Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 1986 թ. ծնված Գնել Սարգսյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5423.01.23 -
ԱշխարհՀարսը դանակահարել է սկեսուրին․ պատճառը շոկային էՍանկտ Պետերբուրգի բնակչուհին քաղաքական թեմայի շուրջ վեճի ժամանակ սառը զենքով վիրավորել է 80-ամյա սկեսուրին։ Այս մասին հայտնում է Nevsky News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ին Վիտեբսկի պողոտայում գտնվող բնակարաններից մեկում։ Նախնական տվյալներով՝ վիճաբանության պատճառ են դարձել քաղաքական տարաձայնությունները։ Վիճաբանության ընթացքում կիրառվել է դանակ. երիտասարդ կինը զենքը մտցրել է սկսեսուրի ձեռքը: Թոշակառուն հոսպիտալացվել է: Հաղորդվում է նաև, որ հարսը կարող էր հարբած լինել։ Տեղի ունեցածի մանրամասները հետաքննվում են։Ավելին12:4723.01.23 -
ՔաղաքականՊատմությունը միշտ չէ, որ կրկնվում է. ի՞նչ սպասել այս տարի. «168.am»168․am-ը գրում է․ Իշխանությունների կամքից անկախ՝ անցած տարի Հայաստանի տնտեսության մեջ բարձր աճ արձանագրվեց։ Աճի հիմնական գործոնները դարձան ֆինանսական ու մարդկային կապիտալի այն հսկայական հոսքերը, որոնք դրսից եկան Հայաստան։ Իշխանությունների բախտը բերեց այնքանով, որ ոչինչ չանելով՝ 2 հզոր խթաններ ստացան, որոնք էլ նպաստեցին տնտեսական բարձր աճի ձևավորմանը։ Սակայն մեծ հարց է, թե այդ խթաններն ինչքանո՞վ կպահպանվեն այս տարի։ Կառավարությունն առնվազն 7 տոկոս աճի ակնկալիք ունի։ Բայց այդ աճի հավանականությունն էլի իրենցից կախված չէ։ Կախված է նրանից՝ կշարունակվի՞ արդյոք արտաքին նպաստավոր միջավայրի դրական ազդեցությունը, թե՞ ոչ։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներն այս պահին 7 տոկոսին չեն ձգում։ Լավագույն սպասումները 4-4,5 տոկոսի սահմաններում են։ Չնայած անցած տարվա բարձր աճին ու ձևավորված հսկայական հնարավորություններին, այդպիսին է մնում մեր տնտեսության պոտենցիալը։ Իշխանություններն այդպես էլ ոչինչ չարեցին անցած տարի ի հայտ եկած ահռելի հնարավորությունները տնտեսության պոտենցիալի ավելացմանն ուղղելու համար։ Մինչդեռ, այդպիսի հնարավորություններ հազարից մեկ կարող են ստեղծվել։ Անցած տարի այդ պահը բաց թողնվեց։ Դժվար է ասել, այս տարի ևս մեկ նման հնարավորություն կստեղծվի՞, թե՞ ոչ։ Անորոշություններն այդ առումով շատ մեծ են։ Ամեն ինչ կախված է ռուս-ուկրաինական հակամարտությունից, Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից և այն գործոններից, որոնք դարձան այս տարվա տնտեսական աճի հիմնական խթանները։ Եթե անգամ պահպանվի այս իրավիճակը, նախորդ տարվա աճի ակնկալիքներն այլևս չեն կարող լինել։ Նախորդ տարվա աճը շատ ավելի ցածր բազային ցուցանիշների վրա էր հիմնված։ Այս տարի այդ գործոնի դերն էապես նվազել է։ Ձևավորվել է բարձր բազա, որի պահպանման համար պետք է առնվազն պահպանվեն նախորդ տարվա հոսքերը։ Իսկ որպեսզի աճ լինի, այդ հոսքերը պետք է ավելի մեծանան։ Սակայն այդպիսի հավանականությունը շատ ցածր է։ Առաջին հերթին դա վերաբերում է ֆինանսական հոսքերին, որոնք անցած տարի ստացվեցին։ Հինգ միլիարդ դոլարի կարգի տրանսֆերտային մուտքեր եղան։ Միայն Ռուսաստանից՝ գրեթե 3,6 միլիարդի։ Ի տարբերություն Ռուսաստանի, մյուս երկրներից ֆինանսական հոսքերի էական փոփոխություններ չկրեցին։ Ենթադրվում է, որ այս տարի ևս չեն կրելու։ Այնպես որ, այս տարվա ակնկալիքը կապված է լինելու Ռուսաստանի հետ։ Եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակի սրվել և ընդլայնվել՝ գուցե կապիտալի ու մարդկային հոսքերը Ռուսաստանից արագանան։ Հակառակ պարագայում՝ ոչ մի հիմք չկա պնդելու, որ անգամ նախորդ տարվա ակտիվությունը կարող է կրկնվել։ Արդեն անցած տարի կապիտալի հոսքերի որոշակի փոփոխական դրսևորումների ականատես եղանք։ Մի պահ ֆինանսական միջոցների մուտքը դանդաղեց։ Դանդաղեց նաև մարդկային հոսքերի շարժը։ Հակամարտության սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված Ռուսաստանի շատ քաղաքացիները նույնիսկ սկսեցին վերադառնալ կամ տեղափոխվել երրորդ երկրներ։ Իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց մասնակի զորահավաք։ Դա վերստին ակտիվացրեց՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ մարդկային հոսքերը։ Արդյունքում հոկտեմբերին Հայաստան կատարված մասնավոր ֆինանսական փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց։ Ընդհանուր տրանսֆերտներն այդ ամսին անցան 618 մլն դոլարից։ Միայն Ռուսաստանից ստացվեց 482 միլիոնից ավելի գումար։ Երբ զորահավաքի հետ կապված իրավիճակն աստիճանաբար հանդարտվեց՝ նկատվեց նաև կապիտալի հոսքերի դանդաղում։ Նոյեմբերին դրանք գրեթե 110 միլիոնով ավելի քիչ էին, քան հոկտեմբերին։ Դեկտեմբերի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։ Եթե կտրուկ տեղաշարժեր չլինեն ռուս-ուկրաինական հակամարտության գոտում, ամենայն հավանականությամբ, անկման միտումը առաջիկայում կշարունակի պահպանվել։ Այդ պարագայում մեր տնտեսությունը կարող է զրկվել այն էական գործոններից մեկից, որը դարձավ անցած տարվա բարձր տնտեսական աճի կարևոր շարժիչներից։ Միայն այդ գործոնի հետևանքով տնտեսական աճը կարող է զգալիորեն դանդաղել։ Դա կարտահայտվի հատկապես ծառայությունների ոլորտում։ Այս տարվա չափազանց բարձր աճերից հետո անհնարին կլինի նույնպիսի աճեր ակնկալել նաև արտաքին առևտրից։ Որքան էլ ռուսական շուկան պահպանի պահանջարկը, մատակարարումներն ավելացնելու մեր երկրի պոտենցիալը այլևս 60-70 տոկոսանոց աճերի չի կարող հավակնել։ Խոսքը մեր տնտեսության կարողությունների մասին չէ։ Բոլորն էլ գիտեն, որ արտահանման-ներմուծման անցած տարվա աճերը վերարտահանումների արդյունքն էին։ Այս տարի գուցե պահպանվեն անցած տարվա ծավալները, բայց աճելու մեծ տեղ այլևս չկա։ Ֆինանսական ու մարդկային մեծ հոսքերի շնորհիվ արձանագրված առևտրի ու ծառայությունների բարձր աճերն անցած տարի դարձան մեր տնտեսության աճի առանցքը։ Բացի այն, որ այս տարի էապես փոքրացել է այդ գործոնների դերը, ի հայտ են եկել մի շարք այլ արգելակող հանգամանքներ։ Խոսքը տնտեսական անվտանգության սպառնալիքների մասին է, որոնք ահագնացել են՝ կապված ինչպես Արցախի, այնպես էլ՝ հենց Հայաստանի հետ։ Մի պահ թվում էր, թե մոտ է խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը։ Սակայն տարեվերջին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ցույց տվեց, որ դա էլ խաբկանք է։ Մեծացել են նաև ադրբեջանական ագրեսիայի ռիսկերը, շարունակելով նոր մարտահրավերներ ստեղծել տնտեսության ու տնտեսական անվտանգության առումով։ Դրանք լուրջ ռիսկեր են ներդրումների համար, իսկ առանց նեդրումների անհնարին է բարձրացնել տնտեսության պոտենցիալը։ Նախորդ տարվա իներցիայով մի շարք ոլորտներում տարեսկզբին գուցե դեռ պահպանվի բարձր ակտիվությունը, նաև անցած տարվա սկզբի ցածր բազայի արդյունքում, բայց հետագայում շատ ավելի դժվար է լինելու։ Կառավարությունն առնվազն 7 տոկոսանոց աճի ակնկալիք է դրել ավելի շատ ոչ թե իրողությունները հաշվի առնելով, այլ պատահականության սկզբունքով։ Անցած տարի, հայտնի պատճառներով, դա արդարացավ։ Բայց այնպես չէ, որ պատմությունը միշտ կրկնվելու հատկություն ունի, ինչի վրա հույսը դրել է կառավարությունը։Ավելին12:4023.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 15 աճյունները հանձնել են ծնողներին. մարմինների նույնականացումն ավարտվել էԱվելին12:3023.01.23 -
Շոու բիզնեսՔայլի Ջեները վերջապես բացահայտել է որդու անունն ու առաջին անգամ ցույց տվել երեխային․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱմերիկյան Keeping With The Kardashians իրապատում շոուից հայտնիություն ձեռք բերած Քայլի Ջեները ի վերջո բացահայտել է 11 ամսական որդու անունն ու առաջին անգամ ցույց տվել փոքրիկի դեմքը: Ինչպես գրում է Daily Mail-ը, Ջեներն ու նրա ընկերը՝ ռեփեր Թրևիս Սքոթը, իրենց երկրորդ համատեղ երեխային ի սկզբանե անվանել էին Վոլֆ, ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «գայլ»: Կարճ ժամանակ անց նրանք հրաժարվել էին այդ անունից՝ բացատրելով, որ այն այնքան էլ սազական չէ մարդուն: Այժմ, Ջեները բացահայտել է, որ որդուն անվանել են Էրի, ինչը նշանակում է Աստծո առյուծ: Նա նաև հրապարակել է լուսանկարների շարք՝ միլիոնավոր հետևորդներին ցույց տալով՝ ինչպիսին է որդին: Նշենք, որ Ջեներն ու Սքոթը, որոնք պաշտոնապես ամուսնացած չեն, ունեն երկու համատեղ երեխա, սակայն վերջերս բաժանվել են: Big revelation: Kylie Jenner, 25, revealed that her baby son's name is Aire on Instagram on Saturday after revealing that she had plans to change his name Adorable: The TV personality shared a photo series that showcased her 11-month-old son's face for the first time Mother son duo: She also uploaded a snap of herself cuddling with her son as he flashed a happy smile on his face Special meaning: The Kylie Cosmetics founder's son's new name, Aire, has the special meaning of Lion of GodԱվելին12:2923.01.23 -
ԱրցախՀումանիտար ծանրագույն իրավիճակն ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա ․ Արցախի ՄԻՊԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։ «Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում քաղաքացիական բնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի առաջ։ Ցուրտ եղանակային պայմաններում, երբ Արցախի տարածքում միջին ջերմաստիճանը տատանվում է -2 - +2 աստիճան ցելսիուսի շրջակայքում, երբեմն հասնելով նաև -5 աստիճան ցրտի, բնակելի տները, տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրերը, բոլոր տեսակի կրթական ու առողջապահական հաստատություններն ու մասնավոր ձեռնարկությունները, պետական հիմնարկները գազը օգտագործում են որպես ջեռուցման հիմնական միջոց։ Գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից: Հայաստանից դեպի Արցախ եկող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։ Բնակիչներին մատակարարվում է տեղում արտադրվող էլեկտրաէներգիա, որի ծավալների անբավարարության պատճառով, բնակչությունը էլեկտրականություն է ստանում 6-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով, որը գրեթե անհնար է դարձնում գազի մատակարարմամբ ջեռուցումը էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելը։ Գազամատակարարման խափանումները և էլեկտրականության սահմանափակ օգտագործման հնարավորությունը ուղիղ ազդում են նաև ընտանիքներում սննդի բնականոն կազմակերպման վրա։ Էլեկտրականության խնայողության նպատակով պետական հաստատությունները հունվարի 19-ից անցել են կարճ աշխատանքային ռեժիմի, որը բացասաբար է ազդում հանրությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու և հանրային կյանքը կազմակերպելու գործընթացի վրա։ Ստեղծված իրավիճակը մեծապես ազդել է Արցախում կրթական պրոցեսի բնականոն կազմակերպման վրա․ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական աշխատանքները ջեռուցման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է 20 000-ից ավելի երեխաների կրթության իրավունքի խախտմանը։ Հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կագնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Դրանցում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ՝ այդ թվում 45 երեխա։ Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։ Գազամատակարարման խափանումների և էլեկտրաէրեգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։ Համայնքներում առաջացել է հանրային տրանսպորտի պատշաճ գործունեության, աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային տրանսպորտի և աղբահանության համար օգտագործվող մեքենաներն ու տեխնիկան աշխատում են գազի, բենզինի և դիզվառելիքի օգտագործմամբ, իսկ շրջափակման պայմաններում առկա է նաև էներգակիրների սղություն։ Զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին»,- հայտնում են գրասենյակից։ Զեկույցի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/987Ավելին12:2223.01.23 -
ՍպորտԻբրահիմովիչը, հնարավոր է, այս ամառ ավարտի կարիերան«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով վերականգնվում է խաչաձև կապանների վիրահատությունից հետո, կարող է ավարտել իր խաղային կարիերան մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է Gazzetta dello Sport-ը։ 2022 թվականի մայիսին Իբրահիմովիչը ձախ ծնկի վիրահատության է ենթարկվել, ինչի պատճառով նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում։ Սպասվում է, որ 41-ամյա շվեդ ֆուտբոլիստը բաց կթողնի «Միլանի»՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ հանդիպումները։ Հավանականություն կա, որ այս ամառ Իբրահիմովիչը կկախի խաղակոշիկները մեխից, բայց կմնա «Միլանում»՝ որպես ակումբի դեսպան:Ավելին12:1523.01.23 -
ՔաղաքականԿարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություն կուտակել․ «168․am»168․am-ը գրում է․ Այսօրվա պետական պաշտոնյաները, երբ նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, թե տնտեսական աճի արդյունքները պետք է համաչափ բաշխվեն հասարակության բոլոր խմբերի միջև։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ խաբեություն էր. քաղաքացին էլի մնաց դատարկ գրպանով, իսկ փողոցից իշխանության եկածները կարճ ժամանակում հասցրեցին հարստանալ ու լուրջ կարողություններ կուտակել, թանկարժեք բնակարանների ու մեքենաների տեր դարձան, կարող են իրենց մեծ ճոխություններ թույլ տալ, պետության փողերը ծախսում են, ինչպես ուզում են, մաս-մաս են անում իրենց ու յուրայինների մեջ։ Այդ նույն ժամանակ հասարակությունը շարունակում է աղքատանալ։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը չի կարողանում թաքցնել, որ աղքատության պատկերը մեր երկրում հիմա ավելի վատն է, քան մինչև այս մարդկանց իշխանության գալը։ Առաջիկայում ավելի վատ կլինի, որովհետև շատերի համար տնտեսական աճի արդյունքները շարունակում են անհասանելի լինել։ Դրան նպաստում է նաև իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականությունը, եկամուտների անհամաչափ բաշխումը։ Չնայած սոցիալական բևեռացման խորացմանը, իշխանությունները նախապատվություն տալիս են ոչ թե հասարակության աղքատ խմբերի, այլ իրենց եկամուտների արագ ավելացմանը։ Պարզ չէ՞, որ այսպիսի անհամաչափ բարձրացումները խորացնելու են հասարակության բևեռացումը։ Հատկապես որ, դա արվում է այսպիսի բարձր գնաճի պայմաններում։ Սոցիալական հատվածի եկամուտներն ավելացնում են մի քանի հազար դրամով, այն պարագայում, երբ գնաճի իրական ազդեցությունը դրանից անգամներով ավելին է։ Խոսքը դեռ նախկինից եկած գնաճի մասին է, որն իշխանություններն այդպես էլ նպատակահարմար չհամարեցին փոխհատուցել՝ սոցիալական վճարները գոնե ինդեքսավորելու միջոցով։ Բայց գնաճի ազդեցությունը չի սահմանափակվելու միայն նախորդ տարիներով։ Այս տարի էլ այն պահպանվելու է։ Ու այդ մարդիկ շարունակելու են աղքատանալ։ Սոցիալական այն չնչին բարձրացումները, որոնք արվել են, հենց տարվա սկզբից չեզոքանալու են բարձր գնաճի հետևանքով։ Այդ պայմաններում գոնե տարեսկզբից բարձրացնեին կենսաթոշակներն ու նպաստները, որոշել են դա անել տարվա երկրորդ կեսից։ Իրենց աշխատավարձերը, որոնք ավելանում են հարյուր հազարներով, բարձրացնում են հունվարի 1-ից, իսկ թոշակներն ու նպաստները՝ հուլիսի 1-ից։ Այստեղ էլ որոշել են «խնայողություններ» անել հասարակության ամենաաղքատ հատվածի հաշվին, ինչ է թե չտուժեն իրենց աշխատավարձերը, պարգևավճարներն ու հավելավճարները։ Այսպես են բաշխում տնտեսության աճի արդյունքները. իրենց մի քանի տասնյակ անգամ ավելի շատ, քան նրանց, ովքեր այդ գումարների առավել մեծ կարիքն ունեն։ Բայց սա այն է, ինչ դրված է իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականության հիմքում։ Գումարների պակասից են խոսում, այնինչ՝ կարող են իրենց ցանկացած ճոխություն թույլ տալ։ Հասարակության աչքին թոզ փչելու համար, իբր կրճատեցին պարգևավճարները, իրականում ոչինչ էլ չկրճատեցին, մի բան էլ աշխատավարձերը ավելացրեցին և, ինչպես միշտ, շատին՝ շատ, քչին՝ քիչ սկզբունքով։ Ինչի վրա ասես փող են ծախսում, երբ կան շատ ավելի առաջնային խնդիրներ։ Ու ոչ միայն սոցիալական հատվածում։ Հասարակության բազմաթիվ շերտերի համար այդ չնչին ավելացումները որևէ հարց չեն լուծելու։ Կրկին սպասվում են թանկացումներ մի շարք ապրանքային շուկաներում։ Դրանք լինելու են իշխանությունների արած այն օրենսդրական փոփոխությունների հետևանքը, որոնք հետևողականորեն բերում են որոշ ապրանքների ամենամյա թանկացումներին։ Տարեսկզբից, նախորդ տարիների նման, ավտոմատ կավելանա ենթաակցիզային ապրանքների հարկային բեռը, երբեմն բավական կտրուկ՝ խմիչքներ, ծխախոտ, վառելիք և այլն։ Ասենք՝ օղու ակցիզային հարկը 1 լիտրի հաշվով 2640 դրամից կդառնա 3430 դրամ։ Կբարձրանա 790 դրամով կամ գրեթե 30 տոկոսը։ Ծխախոտի 1000 հատի ակցիզային հարկը 12,7 հազար դրամից կդառնա 14,6 հազար դրամ։ Սրանք ոչ ներքին տնտեսությունից, և ոչ էլ դրսից թելադրված գնաճներ են. դրանք պարտադրված են իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությամբ։ Բայց թանկացումները, բնականաբար, միայն այդքանով չեն ավարտվելու։ Դրանք կլինեն ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։ Գնաճային ճնշումները կարող են ավելանալ հատկապես ազգային արժույթի թուլացման հետ կապված։ Հայտնի է, որ դրամն ամրապնդվել է ոչ թե մեր տնտեսության զարգացումների, այլ դրսից եկած մեծ քանակությամբ տարադրամի հետևանքով։ Ու եթե այս տարի դադարեն կամ նվազեն այդ հոսքերը, ապա դրամը նույն հաջողությամբ կսկսի թուլանալ։ Թե ինչ ազդեցություն ունի ազգային արժույթի արժեզրկումը գնաճի վրա, սպառողները լավ գիտեն։ Մեկ անգամ չէ, որ բախվել են նման իրավիճակների։ Մինչ ամրապնդումը սովորաբար գների նվազման չի հանգեցնում, թուլացումը շատ արագ արտահայտվում է գների բարձրացման տեսքով։ Որ փոխարժեքներից թելադրված գնաճը կարող է այս տարի ակտիվանալ, հավանականությունը բավական բարձր է։ Ու այդ պարագայում էլ ավելի արագ կչեզոքանան այն չնչին հավելումները, որոնցով իշխանությունները կերակրում են հասարակությանը։ Պետական միջոցների հաշվին իրենց աշխատավարձերը հարյուր հազարներով են ավելացնում, իսկ սոցիալական անապահով հատվածինը՝ մի քանի հազար դրամով։ Մարդկանց աչքին թոզ փչելու համար 3 հազարով ավելացրին թոշակներն ու նպաստները, իսկ իրենց աշխատավարձերը՝ անգամներով ավելի շատ։ Հունվարի 1-ից հանրապետության նախագահի աշխատավարձը կբարձրանա 341 հազար դրամով, վարչապետինը՝ 324 հազարով, Ազգային ժողովի նախագահինը՝ 307 հազարով։ Նախարարի աշխատավարձը կավելանա գրեթե 205 հազարով, պատգամավորինը՝ 171 հազարով։ Ու սա՝ դեռ առանց հայտնի պարգևավճարների ու հավելավճարների։ Կլինեն պաշտոնյաներ, որոնք մինչև 2 միլիոն, գուցե նաև ավելի շատ աշխատավարձ ու պարգևավճար կստանան։ Կաճեն նաև մյուս և հատկապես՝ բարձր պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձերը։ Մի քանի տասնյակ անգամ ավելի, քան թոշակի ու նպաստի այն 3 հազար դրամ ավելացումը կամ նվազագույն աշխատավարձի այն 7 հազար դրամ բարձրացումը, որը մեծ լավություն են համարում սոցիալական անապահով հատվածի համար։Ավելին12:0723.01.23 -
ՄիջազգայինՈւկրաինայի շուրջ հակամարտությունը բացահայտեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թուլությունը. ԿիսիդաՈւկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտեց աշխարհակարգի թուլությունը ներկա վիճակում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները, քանի որ այն չկարողացավ դիմակայել նետված մարտահրավերներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ելույթը խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստում։ «Բացահայտվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության թերությունները` ի պատասխան մարտահրավերի (խմբ.՝ նկատի ունի ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում), որին բախվել է օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային աշխարհակարգը, որը պաշտպանում էր խաղաղությունը: Բացի դրանից, ակնհայտ դարձավ միջազգային աշխարհակարգի թուլացումը. որոշ երկրներ այս հնարավորությունն օգտագործում են Ռուսաստանի հետ իրենց կապերն ամրապնդելու համար, հետապնդում են գործնական շահեր էներգետիկ և այլ բնագավառներում, ինչպես նաև առաջ են տանում հրթիռամիջուկային մշակումներ», - ասել է Կիսիդան։ Ճապոնիան վերջին ժամանակներս բազմիցս հանդես Է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննադատությամբ և հայտարարել դրա բարեփոխման անհրաժեշտության մասին՝ օրենքի գերակայության և համաշխարհային կազմակերպության բազմակողմ ձևաչափի ապահովման համատեքստում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում հինգ մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, և տասը ոչ մշտական անդամներ, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարով։ 2022 թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է նրանցից հինգի ՝ Հնդկաստանի, Իռլանդիայի, Քենիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի պաշտոնավարման ժամկետը: Ազատված տեղերն զբաղեցրել են Մալթան, Մոզամբիկը, Շվեյցարիան, Էկվադորը և Ճապոնիան։ Մինչև 2023 թ.-ի վերջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կմնան նաև Ալբանիան, Բրազիլիան, Գաբոնը, Գանան և ԱՄԷ-ն։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը հասունացել է, և զարգացող երկրների մշտական թերներկայացվածությունը պետք է լուծվի։ Նրա կարծիքով, Բրազիլիայի և Հնդկաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կարգավիճակ ստանալը լրացուցիչ արժեք կհաղորդի այս մարմնին, ինչը տեղի չի ունենա, եթե այդ կարգավիճակը ստանան Գերմանիան և Ճապոնիան:Ավելին12:0023.01.23 -
ՍպորտՄենք ցանկանում էինք լինել առաջինը, այսօր մի քանի սխալ թույլ տվեցինք. Տեն Հաագ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2:3) թիմի կրած պարտությունը։ «Ես ցանկանում էի հաղթել, այնպես որ մենք լավ խաղացինք: Մենք ցանկանում ենք լինել առաջինը, և այսօր մենք մի քանի սխալ թույլ տվեցինք: Մենք պետք է վերլուծենք և հասկանանք, թե ինչու դա տեղի ունեցավ»,- ասել է Տեն Հագան Sky Sports-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ մանչեսթերյան թիմը 2:3 հաշվով պարտվեց առաջատար Արսենալին:Ավելին11:5423.01.23 -
ԱռողջապահականԿորոնավիրուսային հիվանդության իրավիճակը՝ Գեղարքունիքի մարզումԳեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում: 2023 թվականի հունվարի 13-20-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 3 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 3 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 555 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 159 թեստավորում: 2022թ․օգոստոսի 1-ից – 2023թ․ հունվարի 20-ը ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների կողմից գրանցվել է 558 Covid-19-ի դրական դեպք:Ավելին11:4723.01.23 -
Արտաքին քաղաքականություն«Բնապահպաննե՞ր, թե՞ զինվորականներ». գերմանական թերթի անդրադարձը՝ Արցախի բլոկադայինԳերմանական Tagesspiegel թերթն անդրադարձել է Արցախի բլոկադային: «Բնապահպաննե՞ր, թե՞ զինվորականներ»․ այսպես է հոդվածագիրը գրել Լաչինի միջանցքը փակած, բնապահպաններ ներկայացող ադրբեջանցիների մասին։ «Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղում ապրող 120․000 հայերի համար կենսական նշանակություն ունի։ Այն արյունատար անոթի պես է՝ կյանքի ճանապարհ։ Այս ճանապարհով է բանկիչներին հասնում սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, ամեն ինչ։ Եթե ճանապարհի արգելափակումը շարունակվի, հումանիտար աղետ կլինի»․ գրված է Շտեֆան Մայսթերի հոդվածում։ Հոդվածագիրն անդրադարձել է նաև ռուս խաղաղապահներին։ Նշել է, որ Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական զորակազմն այժմ, կարծես, ի վիճակի չէ ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը, քանի որ Մոսկվան խառն է ուկրաինական պատերազմով։ Միաժամանակ մայսթերը շեշտել է Եվրամիության և Միացյալ Նահանգների անտարբերությունը։ «Ադրբեջանին ոչինչ հետ չի պահում Հայաստանի տարածքային ամբողջականությունը բռնի ուժով կասկածի ենթարկել։ Դրանում համոզվեցինք 2022թ․ սեպտեմբերին, երբ ադրբեջանական հարձակման հետևանքով մոտ 300 մարդ զոհվեց։ Բաքվի նպատակն է 90-ականներից հետո հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնել՝ տեղահանելով այժմ այնտեղ ապրող հայերին։ Հնարավո՞ր է արդյոք Բաքվին հետ պահել։ Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի իշխանության վրա ճնշում գործադրել։ Սակայն ճնշում չկա։ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, որոնք կարող են նպաստել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության դեէսկալացիային, ամենևին էլ հետաքրքրություն չեն ցուցաբերում։ Իսկ իրավիճակը կարող է ամեն պահի ավելի սրվել»․ գրված է հոդվածում։ Գերմանական Tagesspiegel թերթը 50 միլիոն ընթերցող ունի։Ավելին11:4523.01.23