Լրահոս
Հասարակական
12:54
23.01.23
188

36-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

Img default alt hy

Հունվարի 8-ին Գյումրի-Բավրա ճանապարհի 24-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հունվարի 21-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագենի» վարորդը՝ 1986 թ. ծնված Գնել Սարգսյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն: