Լրահոս
Առողջապահական
13:30
23.01.23
125

Ովքեր են Անպտղության հաղթահարման ծրագրի շահառուները

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,որ անպտղության հաղթահարման ծրագրի շահառուներն են`

20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի, 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:

36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն:

սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող 20-35 (ներառյալ) տարիքային խմբի կանանց կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:

Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն 1 տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

Ծրագիրը զգալիորեն կազդի նաև անպտղության վիճակագրության վրա:

Մանրամասները` տեսանյութում: