Լրահոս

2023-01-23
  • Img default alt hy
    Միջազգային
    Շառլ Միշելն առաջիկա շաբաթները վճռորոշ է համարել Ուկրաինայի հակամարտության համար
    Առաջիկա երկու-երեք շաբաթները կորոշեն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը։ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այս կարծիքն Է հայտնել այսօր իսպանական El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Հաջորդ երկու-երեք շաբաթները վճռորոշ են պատերազմի և խաղաղության համար: Այն, ինչ տեղի կունենա 2023 թ.-ին, և շատ բան կախված է առաջիկա շաբաթներից, կորոշի մեր ապագան», - ասել է Միշելը: Այդ կապակցությամբ Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է շարունակել աջակցություն ցույց տալ և անհրաժեշտ օգնություն տրամադրել Կիևին: Միևնույն ժամանակ Financial Times պարբերականին տված հարցազրույցում Միշելը նշել է, որ ԵՄ-ն շահագրգռված է Ուկրաինային աջակցելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու հարցում: Նա ակնկալում է, որ Եվրամիության երկրների ղեկավարները «նոր թափ կհաղորդեն» Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվներից միջոցներ ուղղելու վերաբերյալ քննարկումներին։ Միշելի խոսքով՝ գոյություն ունի «մեծ քաղաքական շահագրգռվածություն առաջընթացի հասնելու և այդ հարցը լուծելու համար»։ «Դա պետք է արվի իրավական սկզբունքներին համապատասխան», - ընդգծել է քաղաքական գործիչը: Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների՝ ԵՄ երկրները սառեցրել են ՌԴ Կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրոյի ակտիվներ և ռուսաստանցի գործարարների՝ մինչև 20 միլիարդ եվրոյի ակտիվներ:
    16:00
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռու մարզ տանող ավտոճանապարհին բեռնատարներ են արգելափակվել
    Հունվարի 23-ին, ժամը 10։40-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բեռնատարները Մուսայելյան գյուղից Լոռու մարզ տանող ավտոճանապարհին արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 2 «Volvo» մակնիշի բեռնատար:
    15:54
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ՀՀ-ում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը
    ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված ակտիվության բարձր ինտենսիվություն։ Շարունակվում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի շրջանառությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
    15:47
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    2022 թ․ ԱԱԾ-ն պետական տարբեր մարմիններին է փոխանցել 1862 նյութ, նախաձեռնվել է 470 քրեական վարույթ
    2022 թվականի ընթացքում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 249 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 117-ը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների և յուրացումների, 92-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 30-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 10-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։ Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 84 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 45-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 39-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 1105 քրեական վարույթներ, որից դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 443 քրեական վարույթ, 42-ը անջատվել են այլ վարույթներից, 268-ը ստացվել են այլ մարմիններից, վերսկսվել է 278 քրեական վարույթ, 5-ը հարուցվել են տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը դատախազի կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ 68 քրեական գործ 2021 թ.-ից փոխանցվել է 2022 թ.: Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 79 վարույթ` 116 անձանց նկատմամբ, կարճվել է 129 քրեական վարույթ` 10 անձանց նկատմամբ, կասեցվել է 54 քրեական վարույթ, 435 քրեական վարույթ 105 անձանց վերաբերյալ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 116 վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ վարույթների, 292 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացված քրեական վարույթներով, այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 34.871.179.017 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 32.144.587.787 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 704.639.069 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցը` 2.021.952.161 ՀՀ դրամ: Ընդ որում, նշվածներից, այդ թվում՝ ավարտված վարույթներով, նախաքննության փուլում, վերականգնվել է ընդհանուր 14.351.883.303 ՀՀ դրամ, որից միայն 2022 թվականի ընթացքում ընդհանուր 5.278.456.073 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից` 5.007.884.856 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց` 270.571.217 ՀՀ դրամ:
    15:43
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյանին, Խաչանովին, Քարդաշյանին
    Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և բոլոր նրանց, ովքեր ծանր պահին իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդին և բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնց վերջիններս բախվում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով: «Շնորհակալություն եմ հայտնում Հենրիխ Մխիթարյանին, Կարեն Խաչանովին, Քիմ Քարդաշյանին, Սերժ Թանկյանին, Ռոզա Լինին և շատ այլ մարդկանց այս դժվար պահին Արցախի ժողովրդի կողքին կանգնելու և իրենց ձայնը բարձրացնելու համար: Ձեր ձայնն ու աջակցությունը շատ մեծ նշանակություն ունեն»,- Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Վարդանյանը։
    15:40
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ-Ը հրաժարկա՞ն կտա․ «Հրապարակ»
    «Հրապարակ»-ը գրում է․ Շուրջ մեկ շաբաթ է՝ մենք լուրեր էինք ստանում, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մեր հարցին ի պատասխան՝ անցած շաբաթ ՄԻՊ խոսնակ Ամալյա Մարգարյանը հերքել էր այդ փաստը՝ նշելով, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Հենց նոր տեղեկացանք, որ իրականում ՄԻՊ-ը պատրաստվում է հրաժարական տալ։ «Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ նրա դիմումը ուղարկվել է ԱԺ։ Մեր աղբյուրը նշում է,որ Գրիգորյանին պատրաստվում են գործուղել Բարձրագույն դատական խորհուրդ։
    15:29
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը
    Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, հայտնում են տեղեկատվական շտաբից։ «Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը հունվարի 21-ին մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, անպատժելիության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։ Ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ էլեկտրագիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրականության կայուն մատակարարման հնարավորությունից։ Եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի» , - նշված է հաղորդագրության մեջ։
    15:24
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:20
    23.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    Հողին է հավասարվել բնակելի շենքը. ողբերգություն՝ Հալեպի քրդաբնակ թաղամասում
    Հալեպում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, մեկը՝ երեխա: Հինգհարկանի շենքի՝ հողին հավասարվելու պատճառը, նախնական տվյալով, ջրի արտահոսքն է եղել: Այն ողողել է վթարային կառույցի հիմքը:
    15:15
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա
    ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի առողջական վիճակի մեջ կա դրական առաջընթաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան: Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Երեք զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց և բուժում են ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
    15:07
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլում մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
    Պորտուգալիայի կանանց գավաթի առաջնության «Բենֆիկա» – «Սպորտինգ» քառորդ եզրափակչի խաղում մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել։ Սա առաջին նմանատիպ դեպքն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Մրցավարն այս կերպ գնահատել է երկու ակումբների բժշկական խմբերի աշխատանքը։ Բժիշկները վազեցին խաղադաշտ՝ օգնելու թիմի խաղացողներից մեկին: Մրցավարի ցուցադրած քարտը բժշկական թիմի վարպետության ճանաչում է նշանակում։ Նշենք, որ խաղն անցկացվել է շաբաթ օրը և ավարտվել է հօգուտ «Բենֆիկայի» 5։0 հաշվով։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան «սպիտակ քարտը» ներկայացրել որպես սպորտում էթիկայի բարելավման միջոց։
    15:00
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վթարային ջրանջատում՝ Երևանում ու մարզերում․ 10 ժամ ջուր չի լինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունվարի 23-ին -ժամը 10:20-20:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Այնթափ գյուղի ջրամատակարարումը, -ժամը 10:40-17:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 2-5, 31 շենքերի, Գր. Նարեկացի 3 շենքի, Շահումյան 17, 19 շենքերի, 0-33 տների ջրամատակարարումը, -ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 10 փողոցի ջրամատակարարումը, -ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զ. Սարկավագ 54/6 շենքի, Զաքյան փողոցի, նրբանցքի և փակուղու, Ֆանարջյան փողոցի, Ծարավ Աղբյուր 1-179/1 տների, Քանաքեռ 1, 2, 5, 6, 8, 9, 10, 12 փողոցների և նրբանցքների, Աղասու փողոցի ջրամատակարարումը, -ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11, 22, 24 փողոցների ջրամատակարարումը: -ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Արգել գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
    14:52
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    47-ամյա տղամարդը բռնվել է հանցանքի վայրում
    Հունվարի 22-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարևանի բնակարանի ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է ներսում մարդ լինի: Միքայելյան փողոցի նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Նրանք բնակարանում հայտնաբերել, ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել մի տղամարդու: Բաժնում պարզվել է, որ 47-ամյա ապարանցին տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մուտք էր գործել 2-րդ հարկի բնակարան, սակայն հանցարարքն ավարտին չէր հասցրել՝ բռնվել էր Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների կողմից: Բնակարանատիրոջ ազգականից ընդունվել է հաղորդում: Կատարվում է նախաքննություն:
    14:45
    23.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Թուրքերը սպառնում են դժոխք ուղարկել Ղուրանն այրած շվեդներին
    Թուրք-շվեդական լարվածությունն աճում է: Ստամբուլում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության մոտ բողոքի ցույցի մասնակիցներն այրել են Շվեդիայի դրոշը, ապա Ղուրան են կարդացել ու աղոթել: Թուրք ակտիվիստները այսպես պատասխանել են դանիացի աջ ծայրահեղական քաղաքական գործիչներից մեկին, որը Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել էր Ղուրանը։
    14:37
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ
    2023 թվականի հունվարի 20-ից Արցախի պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակ բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, հայտնում են Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից։ «Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա, հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակները ֆիզիկոքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որի համային հոտային ցուցանիշները չի համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։ Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք,որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի»,- նշվում է հաղորդագրությունում։
    14:30
    23.01.23
    Ավելին
  • Գիշերային դիվերսիայի վարկածը չեն բացառում Տավուշի սահմանապահ Մովսես գյուղում
    Սահմանապահ Մովսես գյուղում գիշերը հանգիստ է անցել: Գյուղ տագնապ էր գցել այն, որ, բնակիչների պնդմամբ, հունվարի 19-ին՝ գիշերը 1 անց կեսից 2-ի սահմաններում, 3-ից 4 անհայտ անձինք մոտեցել էին տներին, վնասել գյուղի կոմբայնի, ևս 7 մեքենայի անվադողերը, այրել 5-ից 6 տուկ անասնակեր։ Տեղեկությունը «Հայլուր»-ի թղթակից Ալբերտ Սերոբյանի հետ զրույցում հաստատել է գյուղապետ Զավեն Պապյանը։ Նրա խոսքով՝ դեպքից հետո գյուղի տղամարդիկ իրավապահների հետ գիշերային հերթապահություն են սահմանել, որ գտնեն չարագործներին, բայց առայժմ չի հաջողվել: Վարչական ղեկավարը չի բացառում նաև, որ այս ամենը կարող է թշնամին արած լինել: Այն թաղամասը, որտեղ կատարվել են դեպքերը, սահմանից մոտ 500 մ հեռավորության վրա է։
    14:22
    23.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը կոշտ կպատասխանի, եթե ԵՄ-ն ահաբեկչական ճանաչի հեղափոխության պահապանների կորպուսը
    Իրանը զգուշացրել է Եվրամիությանը, որ փոխադարձ քայլ կանի, եթե Եվրամիության անդամ որևէ երկիր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչի որպես ահաբեկչական կազմակերպություն: Իրանի խորհրդարանի նախագահը կոչ է արել չփակել «դիվանագիտության պատուհանները»:
    14:15
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻՊ-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սույն թվականի հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Ըստ օրենսդրության՝ տվյալ դեպքում Պաշտպանի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացվելու դեպքում։ Տիկին Գրիգորյանը պատշաճ պահի հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից։ Քրիստիննե Գրիգորյանը ձգտել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացնել անաչառորեն, մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ հավատարիմ մնալով Ազգային ժողովում տրված երդմանը։ Պաշտպանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնում հաստատությունում աշխատող կանանց ու տղամարդկանց՝ հաստատության առաքելության բարձր գիտակցման, անձնական մեծ նվիրումի և պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերված բարձորակ մասնագիտական աջակցության համար։ Իր հերթին Պաշտպանը ներդրել է առավելագույն ջանքը հաստատության ինստիտուցիոնալ զարգացման և անցումային ու ճգնաժամային իրավիճակներում դիմակայունության բարձրացման ուղղությամբ։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում Ազգային ժողովի նախագահին, պատգամավորներին, խմբակցություններին ու հանձնաժողովներին բարձր մակարդակի համագործակցության համար։ Որպես խորհրդարանական պաշտպան՝ Ազգային ժողովի աջակցությունն ու զգայուն խնդիրները քննարկելու պատրաստակամությունը չափազանց մեծ նշանակություն են ունեցել հաստատության առաքելությունը պատշաճորեն իրականացնելու համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնում Վարչապետին, Կառավարության անդամներին, Վարչապետին ու կառավարությանը ենթակա մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին ու համայնքային ծառայողներին, ինչպես նաև սահմանադրական ինքնավար մարմիններին արդյունավետ համագործակցության համար։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնում նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին ու լրագրողներին, ում հետ աշխատելու պատիվ է ունեցել այս ընթացքում։ Նրանց իրավապաշտպանական գործունեությունը և այն, թե որքանով է դրա համար բարենպաստ միջավայր ստեղծված, լակմուսի նշանակություն ունեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու անձնակազմերին՝ գործընկերության ու վստահության, այս ընթացքում հաստատության դերի բարձր գնահատականի և քաջալերման համար։ Պաշտպանը կարևորապես իր երախտագիտությունն է հայտնում բոլոր այն անձանց, ովքեր իրավունքների պաշտպանության տարբեր հարցերով դիմել են Պաշտպանի հաստատությանը իրենց վստահության ու շատ հաճախ արտահայտած գնահատականի համար։ Եվ անկախ այդ գնահատականների բնույթից, դրանք բոլորը մեծ աջակցություն են եղել այս ընթացքում հաստատության զարգացման գործում։ Պաշտպանն, օգտվելով առիթից, հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր ընտանիքին ու ընկերներին՝ համբերության, քաջալերման ու անվերապահ աջակցության համար։ Ի գիտություն. Հրաժարականի հիմքով Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Պաշտպանը հրապարակում և Ազգային ժողով է ներկայացնում իր հերթական տարեկան հաղորդումը ներկայացվելուց հետո մինչև հրաժարականի դիմում ներկայացնելն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: Հաղորդումը կներկայացվի երկրորդ դիմումի հետ։
    14:07
    23.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԵԱՏՄ-ն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բազմաբևեռ աշխարհի հզոր բևեռներից մեկը. Պուտին
    Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ և ինքնաբավ բևեռներից մեկը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին ուղղված ուղերձում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ միության ներսում սերտ ինտեգրումը «արժանի պատասխան է դարձել համավարակի և մի շարք երկրների կողմից անօրինական պատժամիջոցների կիրառման պատճառով սրված այնպիսի գլոբալ խնդիրներին, ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունները և ռեսուրսների, ներառյալ դրանցից ամենագլխավորների՝ սննդի, ջրի, էներգակիրների պակասը»։ «Ակնհայտ է, որ միությունն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու ձևավորվող բազմաբևեռ աշխարհի հզոր, անկախ, ինքնաբավ բևեռներից մեկը, լինելու ձգողության կենտրոն բոլոր անկախ պետությունների համար, որոնք կիսում են մեր արժեքները և ձգտում են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ», - ընդգծել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ռուսաստանն ընդունել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահն, ընդհանուր առմամբ, բարձր է գնահատել ԵԱՏՄ-ի զարգացման տեմպերը 2015 թ.-ին դրա հիմնադրման պահից ի վեր: «Միությունը վստահորեն զարգանում է, ակնառու կերպով ցույց Է տալիս իր արդյունավետությունն ու պահանջվածությունը», -ասված է ուղերձում։ Պուտինի խոսքով՝ միության անդամ պետությունների փոխադարձ առևտրի բացարձակ ծավալն այս ժամանակահատվածում աճել է 60 %-ով և 2021 թ.-ին հասել պատմական առավելագույնին՝ 73,1 միլիարդ դոլարի, իսկ արտաքին առևտրի ծավալն աճել է 46 %-ով՝ հասնելով մինչև 846,3 միլիարդ դոլարի։ «Ընդ որում, միության ներքին առևտրաշրջանառության մեջ ամեն տարի ավելանում է բարձր հավելյալ արժեք ունեցող ոչ հումքային ապրանքների բաժինը: Բնակչության մեկ շնչին ընկնող միագումար ՀՆԱ-ի աճը կազմել է 28,7%, իսկ ազգային արժույթներով վճարումների բաժինը մոտեցել է 75%-ի նշագծին», - հայտնել Է Պուտինը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է նաև արտաքին գործընկերների հետ միության համագործակցության կարևորությունը և երրորդ երկրների հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագրերի դրական ազդեցությունը։ «Մենք մտադիր ենք ամեն կերպ նպաստել Եգիպտոսի, Իրանի և Հնդկաստանի հետ համանման համաձայնագրերի շուրջ ընթացող աշխատանքի ավարտին, ինչպես նաև ակտիվացնել նոր բանակցություններ, այդ թվում՝ Ինդոնեզիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ», - գրել է նա։ Պուտինի խոսքով՝«միութենական» ապրանքների արտահանման ավելացմանն ու նոր լոգիստական շղթաների ստեղծմանը կնպաստի ԵԱՏՄ-ի «միջազգային հարաբերությունների և շփումների աշխարհագրության ընդլայնումն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ: «Մեր միավորումը կարող է Մեծ եվրասիական գործընկերության ձևավորման առանցքային կենտրոններից մեկի դեր կատարել», - վստահ է ՌԴ ղեկավարը:
    14:00
    23.01.23
    Ավելին