Լրահոս
2023-01-23
-
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն հրավիրել է անդամ երկրներին՝ առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունըԵվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին աջակցության ազդեցությունը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից՝ մանրամասներ ներկայացնելով «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մասին, որի պաշտոնական մեկնարկը տրվել է հունվարի 18-ին: «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ համակարգված գործողություններ ձեռնարկելով՝ համապատասխան Հայաստանի կառավարության մարզերի զարգացման առաջնահերթություններին, ինչպես նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային շրջաններում դիմակայունության վերաբերյալ ուղենշային ծրագրի առաջնահերթություններին: Իսկ թե ինչո՞ւ է ծրագրի իրականացման համար ընտրվել Սյունիքի մարզը, ինչու՞ են ԵՄ-ն, անդամ երկրները կարևորում այն մարզը, որի նկատմամբ Ադրբեջանի նախագահը նաև տարածքային հավակնություններ ունի՝ ԵՄ պատվիրակությունից պատասխանել են, որ դեռ երկու տարի առաջ հետպատերազմյան համատեքստում Եվրամիությունը քննարկում էր Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու առավել կարիք ունեցող շրջաններին, պատերազմի հետևանքներից մեծ չափով տուժածներին։ «Սյունիքի մեծաքանակ կարիքները մեր ուշադրությանն արժանացան, և կառավարության և մարզային իշխանությունների հետ քննարկումներն ի վերջո ներկայացվեցին ԵՄ-Հայաստան երկկողմ ծրագրում, որը ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հարավային մարզերի դիմակայունության վերաբերյալ ուղենիշային նախաձեռնություն է: Եվրամիությունը որոշել է անդամ երկրներին և համախոհ գործընկերներին հրավիրել՝ միավորելու ուժերը և առավելագույնի հասցնելու Սյունիքին մեր աջակցության ազդեցությունը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում»,-նշել են ԵՄ պատվիրակությունից: «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» մասնավորապես նպատակ ունի նպաստելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար գործարար միջավայրի բարելավմանը և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը, քաղաքացիակենտրոն և որակյալ հանրային ծառայությունների հասանելիության ընդլայնմանը, տարածքային «կանաչ» զարգացման մոտեցումների կիրառմանը և կենսաբազմազանության պահպանությանը, կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» իրականացմամբ ԵՄ-ն ակնկալում է հետևյալ արդյունքները՝ միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացում՝ մասնավորապես ստարտափերի, ՄՓՄՁ-ների և սոցիալական ձեռնարկությունների կարողությունների բարելավում, բիզնեսին աջակցող ոչ ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացում և այլն: Նախաձեռնության իրականացմամբ ակնկալվում են նաև հետևյալ արդյունքները՝ երիտասարդների և խոցելի խմբերի աշխատունակության և գործարար հմտությունների բարձրացում, կրթության ոլորտում՝ Սյունիքում ֆորմալ և արտադպրոցական կրթության հասանելիության բարելավում, երիտասարդների մասնագիտական հմտությունների բարելավում, սոցիալական ծառայությունների ոլորտում՝ խոցելի խմբերի համար համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում և այլն: «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն. եվրո. այն կարող է հետագայում ավելանալ, քանի որ նախաձեռնությունը ճկուն մեխանիզմ է և բաց է ԵՄ անդամ պետությունների համար՝ միանալու և իրականացնելու Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» մեկնարկի միջոցառման ընթացքում կնքվել է դրամաշնորհային երկու պայմանագիր: «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը» համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից, և իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ 11 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգնման համար։ «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում «Մարդը կարիքի մեջ», «Կարիտաս Հայաստան» և «Վիննեթ Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից։ 1.6 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի նպատակն է նպաստել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքային իշխանությունների միջև արդյունավետ համագործակցության միջոցով Սյունիքի մարզում կայուն ֆինանսավորման մոդելներ կիրառող համայնքահեն սոցիալական ծառայությունների ներդրմանը։ «Նախաձեռնության նպատակն է նպաստել Սյունիքի դիմակայունությանը` աջակցելով Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը»,-նշում են ԵՄ-ից:Ավելին11:4023.01.23 -
ՔաղաքականՎարչապետը փաստացի չեղարկում է ընտրությունների արդյունքները. հերթն ընդդիմությանն է. Վահե Հովհաննիսյան«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է. «Մամուլով երեկվանից տեղեկություն տարածվեց, թե վարչապետի գլխավորությամբ Իջևանում մեծ քեֆ են արել։ 15 այրված զինվորի պայմաններում, երբ էդ տղերքի ինքնությունը դեռ ԴՆԹ-ով որոշվում է, վերակենդանացման բաժանմունքներում կյանքի եզրին գտնվող տղերքի պայմաններում, ինչպե՞ս կարող է իշխանությունը քեֆ անել։ Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա ընդդիմությունը պետք է սկսի ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու պրոցես և մտնի հասարակության հետ ուղիղ երկխոսության մեջ։ Այսօրվա գերէմոցիոնալ ֆոնին հասարակությունը ճիշտ կարձագանքի։ Ժողովուրդը շոկի մեջ է։ Եթե միայն էթիկական նորմերը խախտելու համար մեղադրում են մեկ հեռուստաընկերության, ապա սա՞ որ բարոյական նորմերի մեջ է տեղավորվում։ Եթե ընդդիմությունը դա չի անում, ապա ծագում է միակ տրամաբանական հարցը՝ բա էլ ո՞րն է ընդդիմության իմաստը, ինչի՞ են պետք այս տեսքով խմբակցությունները։ Վարչապետի պաշտոնանկության մյուս կարևոր քաղաքական հիմնավորումը հետևյալն է. 2021թ-ի արտահերթ ընտրություններին նա Արցախի և մյուս կարևորագույն հարցերի վերաբերյալ իր նախընտրական ծրագրում ժողովրդին ներկայացրել է բոլորովին այլ տեսակետներ, իսկ այսօր իրականացնում է լրիվ հակառակը։ Նիկոլն ինքն այսպիսով չեղարկել է ընտրությունների արդյունքները, բայց դրան քաղաքական պրոցեսի տեսք պետք է տա ընդդիմությունը, որը դա չի անում։ Ավելին, ընդդիմության ներսում որոշումներ կայացնողները դադարել են ժողովրդի հետ շփվել։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է ընդդիմությունը պատկերացնում հանրային պրոցես, քաղաքական զարգացումներ գեներացնելը։ Եթե չի պատկերացնում կամ չի ցանկանում, ապա դրա մասին պետք է պարզ ասել հասարակությանը։ Ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս տարի Հայաստանում և նրա շուրջ լինելու են մեծ փոփոխություններ»։Ավելին11:3623.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին. Le Figaro-ի փոխտնօրենԱլիևի ղեկավարությամբ ադրբեջանցիները ցանկանում են ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, ինքնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում: «Ադրբեջանցիները ո՛չ ողջերին են հարգում, ո՛չ մահացածներին՝ երեկ Նախիջևանում, այսօր Արցախում, վաղը Հայաստանում: Ալիևի ղեկավարության ներքո նրանք միայն մեկ նպատակ ունեն՝ ջնջել հայ ժողովրդին, նրանց հավատը, նրանց պատմությունը, նրանց ժառանգությունը, նրանց ինքնությունը: Ո՞վ է կանգնեցնելու նրանց», - գրել է Բյուսոնը: «Le Figaro»-ի փոխտնօրենն իր գրառմանը կից ներկայացրել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինվորականը կոտրում է հայկական հուշաքարի վրայի խաչը:Ավելին11:3323.01.23 -
ԻրավականՎաճառվել են ապրանքանիշը կեղծված ծխախոտներ. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ ՀՀ տարբեր մարզերում և Երևան քաղաքում վաճառվում են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված, միաժամանակ ապրանքանիշը կեղծված ծխախոտներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, դեպքի առթիվ, ձեռնարկել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Երևանում, ինչպես նաև մարզերում մանրածախ առևտուր իրականացնող երեք տնտեսվարող սուբյեկտի գործունեության հասցեներում բացահայտել են ընդհանուր առմամբ 1274 տուփ առերևույթ կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և ապրանքանիշը կեղծված ծխախոտների վաճառքի փաստեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տնտեսվարող սուբյեկտները կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ծխախոտները ձեռք են բերել առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, այդ ապրանքանիշը ներկայացնող պաշտոնական ներկայացուցչի մեծածախ գներից անհամեմատ էժան գներով և իրացնում են մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա տվյալ ապրանքանիշի վաճառվող գներից ավելի ցածր գներով՝ վնասելով այդ ծխախոտի ապրան- քանիշը ներկայացնող անձի օրինական գործունեությունը։ Այսպիսով, վերոնշյալ անձանց գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ հոդվածով սահմանված հանցակազմի հատկանիշներ, այն է՝ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշ կամ դրոշմապիտակ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք օգտագործելը կամ իրացնելը: Առերևույթ հանցագործության հատկանիշների փաստով նախապատրաստվում են նյութեր՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելուց, տեղափոխելուց և օգտագործելուց կամ դրանցով ծխախոտային ապրանքները դրոշմավորելուց, հակառակ դեպքում այդ անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։Ավելին11:2523.01.23 -
ԱրցախԵվս չորս հիվանդ Արցախից տեղափոխվել է ՀայաստանԱրցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան»և «Առաջնային անպտղություն»ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։Ավելին11:2223.01.23 -
ՏնտեսականԴոլարի առքի նվազագույն գինը 394 դրամ է․ արտարժույթի գները՝ հունվարի 23-ի դրությամբRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 394 դրամ է, վաճառքինը՝ 401.50 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 407 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5 դրամ է, վաճառքինը՝ 5.80։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 421 դրամով, վաճառվում՝ 434 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 445 դրամ է։Ավելին11:1823.01.23 -
ԻրավականՀունվարի 20-23-ը արձանագրվել է 27 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, խարդախության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և ընտանեկան բռնության՝ 9-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, գույքը դիտավոությամբ ոչնչացնելու և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման ու անառակաբարո արարք կատարելու՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ֆիզիկական ներգործության, թմրանյութի իրացման, հոգեկան ներգործության, ինքնավնասման, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու և ապօրինի կերպով ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին11:1123.01.23 -
ԱշխարհՀերթական զանգվածային հրաձգությունն՝ ԱՄՆ-ում. կա 10 զոհ, 10 վիրավորԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ զբոսայգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: 72-ամյա կասկածյալն ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, երբ տղամարդը կրակ է բացել պարի ստուդիաներից մեկում, որտեղից ոչ հեռու Լուսնային նոր տարվա տոնախմբություն էր տեղի ունենում: Հրաձգությունն իրականացրել է 72-ամյա Հուու Կան Տրանը՝ ներգաղթյալ Չինաստանից, ով ժամանակին հաճախում էր տվյալ պարի ստուդիա և նույնիսկ այնտեղ ծանոթացել էր իր նախկին կնոջ հետ: CNN-ը հաղորդում է, որ Մոնթերեյ զբոսայգում հրաձգությունից հետո Տրանը մեկնել է մոտակա Ալհամբրա քաղաքի պարի ստուդիաներից մեկը, որտեղ 2 անձինք զինաթափել են նրան: Ըստ Լոս Անջելեսի նահանգային շերիֆ Ռոբերտ Լունայի՝ կասկածյալի բեռնատար մեքենայում հայտնաբերված վկայությունները ցույց են տալիս, որ երկու պարի ստուդիաներում էլ եղել է նույն կասկածյալը: Կիրակի ցերեկը Կալիֆորնիայի Տորանս քաղաքում ոստիկանների հետ առճակատումից հետո կասկածյալն ինքնասպան է եղել իր բեռնատար մեքենայում: Ոստիկանությունը և հետաքննիչներն աշխատում են զանգվածային հրաձգության շարժառիթները պարզելու ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և համազգային սուգ է հայտարարել: Gun Violence Archive ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա 23 օրերի ընթացքում ԱՄՆ-ում առնվազն 36 զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել: CNN-ի ձևակերպմամբ՝ «2023 թ.-ի զանգվածային հրաձգությունների թիվն ավելի շատ է եղել, քան տարվա անցած օրերի թիվը»: Զենք կրելու ամերիկացիների իրավունքն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: Սակայն շատերը քննադատում են Սահմանադրության տվյալ կետը՝ փաստարկելով, որ զենք կրելու մեկի իրավունքը խախտում է մյուսի կյանքի իրավունքը: ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ քաղաքացիական անձանց տրամադրության տակ եղած հրազենների թիվը գերազանցում է մարդկանց թիվը՝ յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է ընկնում 120 զենք: ԱՄՆ-ում հրազենից մարդասպանությունների թիվն ամենամեծն է (յուրաքանչյուր 100 հազար մարդուց 4-ը), ինչը մյուս զարգացած երկրներից 18 անգամ ավելի է: CNN-ը նշում է, որ ոչ մի զարգացած երկրում հրաձգությունների նման մասշտաբներ և հաճախականություն չի դիտվում:Ավելին11:0423.01.23 -
ԱշխարհԱդրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համարԱդրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնությունում հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին։ Ինչպես հիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) հաղթելուց հետո հեռուստատեսային տեսախցիկի էկրանին գրություն էր թողել.«Շարունակիր հավատալ մինչև վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնա»: Նաև մարզիկն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո տեսախցիկի վրա հաղորդագրություն էր թողել՝ «Արցա՛խ, դիմացի՛ր»։ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և Խաչանովի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։ «Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։ Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Օկտայ Ասադովը դիմել է նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևին՝ Խաչանովի նկատմամբ «կոշտ միջոցների» դիմելու խնդրանքով։ Ըստ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի՝ Տարպիշչևն ասել է, որ «լրջորեն մտահոգված է այս միջադեպով», և մոտ ապագայում «որոշակի միջոցներ» կձեռնարկվեն։ Խաչանովը 26 տարեկան է։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի 20-րդ ռակետ, 2021 թվականի Դևիսի գավաթի սեփականատեր՝ Ռուսաստանի հավաքականի կազմում։Ավելին10:5723.01.23 -
ՔաղաքականՆիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է. Արտակ ԶաքարյանՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Այսպես շարունակվելու դեպքում` Երևանում պայթելու է համաժողովրդական ցասումը: Անդառնալի զայրույթի են հասցնում մարդկանց: Մի մասն անկարողությունից քիչ է մնում լաց լինի, մեծ մասն անթաքույց հայհոյում ու անիծում է: Վերահաս վտանգի, անորոշության ու անտերության զգացողություն է օդում կախված: Խուլ ու բաղաձայն դժգոհություն է հասունանում: Նիկոլիզմի հանրային «հենարանն» այլևս ասելիք չունի և քայքայման եզրին է: Նիկոլիզմին պաշտպանող ցնդաբանություններն ավելի են բարկացնում մարդկանց` խորացնելով և սրելով դժգոհությունները: Լայն հասարակության համար, նրանց խաբեություններն այլևս պատրանքներ չեն ստեղծում: Ուժային կառույցներում և պետական ապարատում մարդիկ մտովի կանգնել են երկու ընտրության առջև` ամսվա աշխատավա՞րձ, թե՞ երաշխավորված Հայրենիք: Մի կողմից տեսնում են «իշխանությունների» գործունեության հետևանքով պետության ու ժողովրդի գլխին կուտակված փորձանքները, մյուս կողմից` ստիպված են լռել ու սպասել: Այնինչ այդ համբերության բաժակն էլ է լցվում: Արցախում, Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում մարդիկ դեռ լուռ համբերում են, բայց դա էլ սահման ունի: Ամենօրյա վտանգի մեջ ապրող մարդուն չե´ս կարող համոզել, որ նա համակերպվի վտանգի պատճառի հետ (նիկոլիզմ): Մարդիկ հիմար չեն, ամեն բան տեսնում ու հասկանում են: Բիզնեսմենը, ուսուցիչը, բժիշկը, հողագործը, շինարարը, արհեստավորն ու ուսանողն ապագայի համար տեսլական չունեն: Ոչ ոք չգիտե, թե ի՞նչ է սպասվում իրեն այսպես շարունակվելու դեպքում: Բոլորն ասում են, որ դրական սպասելիքները վաղուց հոդս են ցնդել: Մարդկանց որոշ մասը, որ մտածում էր Հայաստանը լքելու և Սփյուռքի շարքերը համալրելու մասին, այժմ հասկանում է, որ ներկայիս աշխարհում դա էլ լուծում չէ և հղի է նոր դժվարություններով ու անորոշություններով... Հայն արթնանում է: Հայի գենը նորից գլուխ է բարձրացնում ընդդեմ ներքին ու արտաքին թշնամիների: Հայը կրկին իր մեջ ուժ է փնտրում, և գտնելու է ու բռունցքվելու է` ինչպես Սարդարապատում էր, Արցախում էր, երկրաշարժի պատճառած մեծ աղետի օրերին էր... Աստծո ստեղծած և պահած ժողովրդին բարոյազրկել, կոտրել, հայրենազրկել ու վերացնելը հնարավոր չէ´: Հարյուր Նիկոլ էլ լինի` չի´ ստացվելու: Վերածնունդ լինելու´ է»։Ավելին10:5323.01.23 -
Իրավական15 զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ նախագահի մամուլի խոսնակԳեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնել է, որ դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ «Ակտիվ քննությունը շարունակվում է։ Ինժեներասակրավորային վաշտի հետ առնչություն ունեցող մոտ երկու տասնյակ մարդ է հարցաքննվել, նրանցից բացի այլ անձինք նույնպես հարցաքննվել են»,– հայտնել է Գոռ Աբրահամյանը։Ավելին10:5023.01.23 -
Մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներՀունվարի 24-ին՝ ժամը 14:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Մեղրաձոր և Հանքավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:Ավելին10:4323.01.23 -
ՍպորտՌոնալդուն արձագանքել է Ալ-Նասրի հաղթանակին իր նորամուտի խաղումՀարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր նորամուտը «Ալ-Նասրի» կազմում: 37-ամյա պորտուգալացին նոր թիմի կազմում մասնակցել է Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Ալ-Իտթիֆակի» հետ խաղին (1:0): Ռոնալդուն առաջին րոպեներից խաղադաշտ մտավ ավագի թևկապով ու ամբողջական հանդիպում անցկացրեց։ «Առաջին խաղը, առաջին հաղթանակը, ապրե՛ք, տղաներ: Շնորհակալություն բոլոր երկրպագուներին անհավանական աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։Ավելին10:3523.01.23 -
ՔաղաքականՀայի ազգանունով Թուրքիայի իշխանությունների կամակատարները չքվելու են. ՇարմազանովՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Կապիտուլյանտ անբարոյական են բոլոր նրանք,ովքեր կոչ են անում հաշտվելու պարտության,Արցախի կորստի ու Թուրքիայի հովանու տակ խաղաղ, բայց իրականում «ղազի» նման գոյատեւելու հետ։ Ձեր խելքին եթե մեր ազգը լիներ, Արտաշեսյան թագավորության կործանումից հետո կկործանվեր վերջնական։ Բայց ՝ոչ։ Հայը ապրեց ու պայքարեց նույնիսկ Մեծ Եղեռնից հետո։ Ո՞ւր են այսօր «հայկական հարց» լուծող աբդուլ համիդներն ու երիտթուրքերը։ թալեաթը, էնվերը, ջեմալը, նազիմը «ջհանդամում» են, բայց Հայը կա ու լինելու է։ Հայի ազգանունով Թուրքիայի իշխանությունների կամակատարները չքվելու են, բայց Արցախ ու Հայաստան լինելու է։ Պիտի ապրի Արցախը, պիտի ապրի Հայաստանը, քանի որ այդպես է որոշված ի սկզբանե։ Իսկ սա փորձություն է, դաժան փորձություն է, որը հաստատ հաղթահարելու ենք Աստծով, հույսով ու մեր հայրենիքին Տեր մնալու վճռական կամքով։ Պաշտոնը, փողը, նույնիսկ շատ փողը ոչ նախկինում, ոչ՝ այսօր ու ոչ էլ վաղը որեւէ մեկին չի փրկելու։ Չեք կարողանում Հայաստան ու Արցախ պաշտպանել՝ գոնե ձայններդ կտրեք ու մի արտասանեք թրքահպատակ տեքստեր։ Ձեր նմանների արժեքը «30 արծաթ» էլ չէ։ Դուք սերունդների կողմից Հերոստրատից դաժան անարգանքի եք արժանանալու։ Պիղատոսի նման «ձեռքներդ լվացել» եք Արցախից ու գիտեք մարսելո՞ւ եք։ Պատմության դատաստանի առաջ բոլորդ կանգնելու եք հերթով ու շարքով … Մենք էլ ենք կանգնելու, որ թույլ տվեցիք ձեր նման թրքահպատակներին գալ իշխանության»։Ավելին10:2723.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն. ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա´մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա´մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն: Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել: Մյուս կողմից սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որը Ադրբեջանին միջազգային ընկալման առումով մեծ շարժի հնարավորություն էր տալիս: Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայել: Սա չի նշանակում, որ ամեն ինչ շուտով կավարտվի և կյանքն իր հուն կվերադառնա, սակայն արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլ միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը»։Ավելին10:2023.01.23 -
ՔաղաքականԼաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել. Տոյվո Կլաարը Երևանում էՀարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։ Եվրոպացի պաշտոնյան այս մասին տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ․ «Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ հետագա ուղիները գտնելու համար: Եվրամիության նպատակը մնում է նույնը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորում», - գրել է նա։Ավելին10:1523.01.23 -
Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելությունը՝ 100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:1023.01.23 -
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:0423.01.23 -
ՍպորտԵս մի քիչ նման եմ Օբելիքսին․ ԿլոպՅուրգեն Կլոպը հայտարարել է, որ պատրաստ է ևս 10 տարի աշխատել «Լիվերպուլում»:Ավելին10:0023.01.23 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր, Գեղարքունիք բնակավայրերի, Սարուխան բնակավայրի մի հատվածի գազասպառողների, «Կարիշ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:Ավելին09:5023.01.23