Լրահոս
Տարածաշրջան
16:52
23.01.23
135

Էրդողանի ամենավճռական ճակատամարտը. Թուրքիայում ընտրություններն ավելի շուտ կլինեն

Թուրքիայի նախագահը ասել է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները կլինեն ոչ թե հունիսի 18-ին, այլ մեկ ամիս շուտ: Բրիտանական «Դի Էքոնոմիստը» գրում է, որ եթե ընտրությունները Թուրքիայում արդար անցնեն, Էրդողանը միանշանակ կպարտվի: Հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարող է կորցնել նախագահի պաշտոնը չորս ամսից, եթե ընդդիմությունը համախմբվի իր ամենահայտնի թեկնածուի՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ: