Լրահոս
Իրավական
17:15
23.01.23
136

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ

Img default alt hy

Հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները, զննություն են իրականացրել հիմնարկի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ  քրեակատարողական ծառայությունից, տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված:

Нет описания фото.

Нет описания фото.