Լրահոս
Իրավական
17:00
23.01.23
103

«ՈՒԱԶ-3152»-ի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ

Img default alt hy

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 22-ին շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Կարմրաքար ճանապարհի 14-րդ կմ-ին կանգնեցրել են «ՈՒԱԶ-3152» մակնիշի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ փայտանյութ: 57-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: