Լրահոս

2023-01-27
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել
    ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: «Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է», - ասել է Պատելը: Լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման առնչությամբ: «Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրավված չէր նոյեմբերի 20-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա խիստ կարևոր է պետքարտուղարի համար՝ մի բան, որի վրա նա մեծ ուշադրություն է դարձրել և որում խորապես ներգրավված է եղել», - եզրափակել է Պատելը:
    10:50
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԱԾ-ն կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համացանցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սոցիալական կայքերի էջերով տարածվում է գովազդային տեսահոլովակ, որ ՀՀ քաղաքացիները «գազի վաճառքով» զբաղվելու և «Գազպրոմ Հայաստան» ընկերության «արժեթղթերում» ֆինանսական փոքր ներդրումներ կատարելու դիմաց, իբրև թե կարող են մեծ գումարներ աշխատել։ Բացի այդ, պարզվել է նաև, որ վերոնշյալ գործողություններից զատ, ՀՀ քաղաքացիները «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի «Way to success» («Հաջողության ուղին») անվանումով էջում նկատելով «Գազպրոմ» ընկերության կողմից առաջարկվող բարձր աշխատավարձով աշխատանքի մասին տարածվող գովազդային հոլովակը, «շահավետ» առաջարկից օգտվելու համար տրամադրել են իրենց անձնական տվյալները, որից հետո վերջիններիս հետ «Whatsapp» հավելվածով կապ են հաստատել իբրև թե «Գազպրոմ»-ի աշխատակիցները՝ աշխատանքի մանրամասները քննարկելու նպատակով։ Դեռևս 2022 թվականի հունիսի 6-ին ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշել էր․ «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են Հայաստանի Հանրապետությունում հաճախորդներ ներգրավել, առաջարկելով՝ ներդրումային ծրագրեր։ Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և չարձագանքել նման առաջարկների՝ զերծ մնալով նշված առաջարկի ներքո ցանկացած գործարար հարաբերություն հաստատելուց»։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները, ցույց են տվել նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի տարածած նախազգուշացնող հայտարարությունից հետո էլ, օգտատերերը շարունակում են տրամադրել իրենց անձնական տվյալները՝ հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բանկային հաշիվ։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ միջազգային չափանիշների խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող կասկածելի ծրագրերում ներդրում կատարելու առաջարկներից, ինչպես նաև չտրամադրել անձնական և բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ՝ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով։
    10:45
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած
    Սուրեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած, հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:
    10:42
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Արծվաբերդ գյուղում. այրվել է մոտ 250 հակ անասնակեր
    Հունվարի 27-ին, ժամը 00:14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:43-ին, մարվել՝ 03:00-ին։ Այրվել է մոտ 250 հակ անասնակեր:
    10:35
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԽԽՎ-ն քննարկելու է Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը
    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա հստակ ըմբռնում, որ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Քննարկման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։ Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,- գրել է Ռուբինյանը։ Ռուբինյանը նաև ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկման ժամանակ: Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահը ստորագրել է թղթի տակ, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է բեռնափոխադրումների, մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: «Հիմա մենք չունենք այս իրավիճակը: Այս ճանապարհն արգելափակված է արդեն 46 օր: Բացի այդ, չկա գազ և էլեկտրականություն, որովհետև Ադրբեջանը դրանց մատակարարումը խափանել է: Իհարկե, ինչպես նշեցին խոսնակներից ոմանք, Ադրբեջանը կհերքի սա: Մեր ադրբեջանցի գործընկերները նախ կասեն, որ շրջափակում չկա, երկրորդ՝ նրանք կսկսեն արդարացնել շրջափակումը, որը նրանց խոսքերով այնտեղ չկա, այսպես կոչված էկոակտիվիստներով»,- նշել է Ռուբինյանը: Նա հավելել է, որ դա ստուգելու միայն մեկ ճանապարհ կա: «Եկեք ենթադրենք, որ կա աշխարհով տարածված հայկական դավադրություն, որը ինչ-որ կերպ կարողացել է բոլորին խաբել և համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, թե կա շրջափակում, որը իրականում գոյություն չունի: Սա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է համաձայնվի, որպեսզի այս կազմակերպությունն անմիջապես փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որովհետև դա մեր ադրբեջանցի գործընկերների համար միակ ճանապարհը կլինի ապացուցել, որ մենք կեղծ մեղադրանքներ ենք ներկայացնում: Մենք ասելով՝ նկատի ունեմ ինձ, իմ հայ գործընկերներին և բոլոր այն գործընկերներին, որոնք հայ չեն, բայց խոսեցին այսօր: Եթե մեր ադրբեջանցի գործընկերները համաձայն չեն սրան, սա նշանակում է, որ նրանք ունեն ցեղասպանական մտադրություն, նրանց մտադրությունն է մաքրել Լեռնային Ղարաբաղը հայ բնակչությունից, և սա նշանակում է, որ այս կազմակերպությունը պետք է գործի անմիջապես և պետք է քայլեր ձեռնարկի դա կանխելու համար»,- ասել է Ռուբինյանը:
    10:31
    27.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Սահմանամերձ գյուղում գիշերն էլ չեն վախենա. Գեղարքունիքի Վանեվանը լուսավորվել է
    Սահմանամերձ Վանեվանը 60 տոկոսով լուսվորվել է, երբ Վիվա ՄՏՍ-ը և վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 42 լեդ լուսարձակներ են տեղադրել գյուղի փողոցներում:
    10:27
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ուղարկված հումանիտար բեռն անհնար է հասցնել Արցախ. այն դեռ Գորիսում է
    Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախի ժողովրդին նվիրաբերած 100 տոննա պարենամթերքը, ՀՀ և արտասահմանյան մի շարք բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 250 տոննա հումանիտար բեռը, ինչպես նաև Արցախի երեխաների համար նախատեսված ամանորյա նվերները ցավոք սրտի շարունակում են գտնվել Գորիս քաղաքում և դեռևս անհնարին է հասցնել Արցախ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով։ «Տեղեկացնում ենք նաև, որ շարունակվում են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ: Բարեգործական բեռն Արցախ տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշխվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների»,- ասված է հաղորդագրության մեջ:
    10:22
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաչիկ Դաշտենցի փողոցում այրվել է ավտոմեքենա
    Հունվարի 26-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի փողոցի 60 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։58-ին։ Այրվել է «VAZ-2108» մակնիշի ավտոմեքենան։
    10:20
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինվորական կացարանի հրդեհի գործով ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը կալանավորվել է
    ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազության հանրային կապերի բաժինը: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ին որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 2023 թվականի հունվարի 26-ին Գ.Ա.-ն ձերբակալվել էր: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:15
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հուսով եմ՝ թիմի մի մասնիկը կկազմեմ․ Ռաֆայել Կարիոկան՝ Ուրարտուի մասին
    «Ուրարտուի» բրազիլացի նորեկ Ռաֆայել Կարիոկան խոսել է թիմից ստացած տպավորությունների մասին։
    10:10
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որոշ շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
    10:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Սուր պերիտոնիտը կարող է հանգեցնել մահվան. հիվանդության առաջացումն ու ախտանիշները
    Ինքնաբուխ (սպոնտան) բակտերիալ պերիտոնիտ. Երբեմն պերիտոնիտը զարգանում է որպես լյարդային հիվանդության, օրինակ՝ ցիռոզի կամ երիկամային հիվանդության բարդություն
    09:50
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բրազիլիայում աջակցել են Վինիսիուսին Ատլետիկոյի երկրպագուների վիրավորանքից հետո
    Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի նկատմամբ «Ատլետիկոյի» երկրպագուների վիրավորական ժեստերի վերաբերյալ։
    09:40
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության միջոցառումները ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ
    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
    09:30
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    «Հրապարակ» Հրահանգ է իջեցվել բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին՝ «Արցախ» բառը չասել: «Ժողովուրդ» Հայաստանում հավատարմագրված մի քանի դեսպաններ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ եթե Քրիստիննե Գրիգորյանը նշանակվի Արտաքին հետախուզական ծառայության պետ, իրենք կօգնեն Հայաստանին: «Հրապարակ» ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ «Ժողովուրդ» ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին է: «Հրապարակ» Էդուարդ Աղաջանյանը կհրաժարվի մանդատից: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ:
    09:25
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մայք Թայսոնը նորից մեղադրվում է 90-ական թվականներին բռնաբարություն կատարելու մեջ
    Բռնցքամարտի ծանր քաշային կարգում Աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին դատի են տվել բռնաբարության համար։
    00:08
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    00:00
    27.01.23
    Ավելին
2023-01-26