Լրահոս
Հասարակական
15:29
27.01.23
120

Մարզպետարանը՝ Հրազդանի դպրոցներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին

Img default alt hy

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի կողմից Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել աշակերտներից մի քանիսի ինքնազգացողության վատացման առնչությամբ:

Դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։
Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ որոշ ծնողներ ապահովության նկատառումներից ելնելով՝ երեխաներին Հրազդանի բժշկական կենտրոն են ուղեկցում՝ բուժզննության, սակայն լուրջ խնդիրներ չկան: