Լրահոս
14:00
27.01.23
99

Գյուղին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Հունվարի 27-ին, ժամը 08։53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաթև գյուղին հարակից սարալանջում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով:

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ: