Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:30
27.01.23
117

Ռուսաստանը քննադատում է, ԱՄՆ-ը՝ ողջունում. Եվրամիության դիտորդներ՝ Հայաստանում

«Միացյալ Նահանգները ողջունում է Եվրամիության ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ստեղծելու հարցում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը այսպես է արձագանքել Հայաստանում Եվրամիության դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության քննադատությանը։ 

Հինգշաբթի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, թե ԵՄ առաքելության հայտնվելը սահմանին կարող է աշխարհաքաղաքական առճակատման բերել: