Լրահոս
Սպորտ
21:00
30.01.23
104

Հաջորդ խաղերում նա խաղադաշտ դուրս չի գա․ Մոուրինյուն՝ Ձանիոլոյի մասին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ձմռանը չի հեռանա թիմից։

«Ցավոք, Ձանիոլոն մնում է «Ռոմայում»: Ես սա ասում եմ, քանի որ այս խաղացողն ավելի վաղ բոլորիս ասել էր, որ չի ցանկանում մարզվել և խաղալ «Ռոմայում»: Հաջորդ խաղերում նա խաղադաշտ դուրս չի գա։ Ինչո՞ւ։ Ես չեմ կարող բացահայտել բոլոր մանրամասները»,- ասել է Մոուրինյուն: