Լրահոս
Տարածաշրջան
20:10
01.02.23
75

ՌԴ փոխվարչապետը գնահատել է նավթի շուկայում տիրող իրավիճակը

Img default alt hy

Իրավիճակը նավթի շուկայում այժմ բավականին կայուն է, նավթի գները ընդունելի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Քննարկումը ցույց տվեց՝ բոլորը համակարծիք են, որ շուկայում իրավիճակը բավականին կայուն է, ընդունելի գներ են ձևավորվում առաջարկի և պահանջարկի հիման վրա: Մենք տեսնում ենք, որ  շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են OPEC +-ի շրջանակներում արտադրությունը կրճատելու վերաբերյալ, ձևավորվել է հավասարակշռված շուկա»,-ասել է Նովակը:

«Իհարկե, մենք նաև նկատում ենք մեծ թվով անորոշություններ, որոնք անընդհատ վերլուծվում են: Մասնավորապես, դրանք համաշխարհային տնտեսության, առաջարկի  կամ պահանջարկի աճի հետ կապված խնդիրներ են: Օրինակ, այժմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը վերականգնվում է COVID 19-ից և մենք ակնկալում ենք սպառման աճ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։