Լրահոս
Հասարակական
19:40
01.02.23
89

«Մենք ընկել ենք էս թիրախի տակ». դատարկ են Մալաթիա տոնավաճառի տաղավարները

Մալաթիա տոնավաճառն այսօրվանից չի գործում: Հարյուրավոր աշխատակիցներ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են սկսել տոնավաճառը փակելու որոշման դեմ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի 17 խախտում է արձանագրել: 

Տոնավաճառի տնօրենը պնդում է, որ միայն 5-ը այս պահին վերացված չեն: Բողոքի դուրս եկած աշխատակիցները լրագրողներին հատուկ զգուշացրել են ակցիան չքաղաքականացնել, ասել են՝ հո Փաշինյանը չի ասում գնացեք-փակեք տոնավաճառը: