Լրահոս
Քաղաքական
18:50
01.02.23
81

Լաչինի միջանցքի փակման մասին ընդդիմությունը փաստաթուղթ կներկայացնի

Իշխանության թեզը, թե Լաչինի միջանցքը բացելու պատասխանատուն ռուսական կողմն է, վտանգավոր է, կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: 

Ընդդիմադիր խմբակցությունը վաղը խորհրդարանում Լաչինի միջանցքի թեմայով քննարկում է հրավիրել: Գեղամ Մանուկյանի խոսքերով՝  ներկայացված փաստաթղթի հիմքում հայտարարության այն տեքստն է, որը Լաչինի միջանցքը փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ: Սակայն ՔՊ-ականները մերժեցին այն և, ընդդիմադիրների ձևակերպմամբ, «անատամ» հայտարարություն ընդունեցին: 

Հույս կա՞, որ այս անգամ իշխանականները կմասնակցեն ընդդիմության առաջարկած քննարկմանը: