Լրահոս
2023-02-06
-
ԱրցախԾնողները կլեպներն են ուտում, նարինջը՝ երեխային տալիս. Արցախի բլոկադայի 57-րդ օրն էԱրցախի բլոկադայի 57-րդ օրը Ադրբեջանը կրկին փակել է Հայաստանից Արցախ գնացող միակ գազատարը: Արցախում այս պահին գազ չկա այնպես, ինչպես գրեթե չկա դիզվառելիք, հոսանք, դեղորայք, սնունդ: «Հայլուր»-ի հետ զրուցած արցախցիներն ասում են՝ մարդիկ գիտեն, որ նարնջի կճեպ իրենք են ուտում, միջինը՝ երեխեքին տալիս: Բազուկն էլ խանութներում վաճառում են 4 մասի բաժանելուց հետո:Ավելին23:0006.02.23 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1133 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 31-ից փետրվարի 6-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1133 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 15 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 56-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։Ավելին22:5006.02.23 -
ՀասարակականՀրդեհի պահին «երեխեքը եղել են մահճակալի վրա». զոհվածի հայրը չի հավատում զինդատախազությանըԲանակային աննախադեպ ողբերգության շուրջ ծնողների կասկածների կծիկը ավելի է խճճվում: Ըստ զինդատախազության՝ փրկարար ծառայության գնդապետը հերքել է նախկինում իր արած հայտարարությունը ու ասել, որ զինվորների մարմինները ննջարանի տարբեր հատվածներում են հայտնաբերվել: Ավելի վաղ, նա վստահեցրել էր, որ 15 տղաներից 14-ի մարմինները եղել են մահճակալների վրա: Հրդեհի զոհերից մեկի՝ Միշա Դումիկյանի հայրը, որ ողբերգությունից հետո եղել է դեպքի վայրում, վստահ է, որ տղաները մահճակալների վրա են եղել, հրդեհի պահին՝ անգիտակից վիճակում:Ավելին22:4006.02.23 -
ՔաղաքականՀատուկ հանձնարարություններով դեսպան՝ Սահմանադրական դատարանում․ «168.am»168.am-ը գրում է․ Այսօր Սահմանադրական դատարանի (ՍԴ) հիմնադրման 27-րդ տարին է: Արդեն 27 տարի ՀՀ-ն ունի Բարձր դատարան, որ այսուհետ միայն իներցիայով է այդպիսին համարվելու: Սահմանադրական դատարանը, ցավոք, 2023թ. հունվարի 10-ից առ այսօր ամեն օր ապացուցում է՝ ՍԴ դատավորներն այդ շենք գնում են միայն բարձր աշխատավարձ ու համարյա թե երաշխավորված պաշտոնավարում ունենալու համար, եթե, իհարկե, քաղաքական առաջնահերթություններն այլ բան չպարտադրեն: «Շնորհավորում ենք Սահմանադրական դատարանի հիմնադրման կապակցությամբ բարձր դատարանի բոլոր անդամներին և աշխատակազմին»,- այսպես էր Բարձրագույն դատական խորհրդի՝ (ԲԴԽ) դատական համակարգի սկզբունքային դատավորների համար կառափնարան դարձած կառույցի ղեկավար Կարեն Անդրեասյանը շնորհավորել ՍԴ տարեդարձը՝ հրապարակելով լուսանկար: Լուսանկարում երջանիկ ժպտում են ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, ԲԴԽ նախագահը, արդարադատության նախարարը, Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և իհարկե, Նիկոլ Փաշինյանը: Վերջինս գոհ է. ՍԴ-ն ունի գրեթե այն տեսքը, ինչին հասնելու համար նա ոչ մի ջանք չխնայեց:Ավելին22:3006.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-իԹուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ տուժել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:Ավելին22:3006.02.23 -
ՀասարակականԹուրքիայի երկրաշարժը չի ազդի Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա, բայց ցնցումներ զգացվել են ԵրևանումԹեև թուրքական Քահրամանմարաշում ուժգին հետցնցումը զգացվել է նաև Երևանում 3 բալ, Գյումրիում՝ 3-4 բալ ուժգնությամբ, հայ սեյսմոլոգները «Հայլուր»-ի թղթակից Արփի Սուքիասյանի հետ զրույցում ասել են՝ մեր երկրում ավերածությունների վտանգ չկա, սեյսմիկ իրավիճակը կայուն է: Ի դեպ, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մոտ մեկ մագնիտուդով գերազանցում է 88-ի Սպիտակի երկրաշարժի ուժգնությանը:Ավելին22:2006.02.23 -
ՏարածաշրջանԵրկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷԱյս պահին Թուրքիայի միջուկային անվտանգության վրա երկրաշարժերը ոչ մի ազդեցություն չեն թողել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ): «Այս պահին երկրաշարժերը չեն ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա»,- ՄԱԳԱՏԷ-ին հայտնել է թուրքական միջուկային կարգավորիչն ու հավելել՝ ռադիոլոգիական անվտանգության և ռադիոակտիվ աղբյուրների պահպանության հետ կապված խնդիրներ չեն ծագել, իսկ երկրում կառուցվող ատոմային էլեկտրակայանը չի տուժել:Ավելին22:1006.02.23 -
Սպորտ«Արարատ»-ը հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքումԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդիպումները կանցկացնի Աբովյան քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկային տնային հանդիպումներն «Արարատը» չի կարողանա անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հավաքականի հանդիպումներին ընդառաջ այնտեղ կատարվող նախապատրաստական աշխատանքների հետ կապված: Այդ ժամանակահատվածում «Արարատն» իր տնային հանդիպումները կանցկացնի Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Այդ ընթացքում «Արարատն» ունի երկու տնային հանդիպում: Փետրվարի 27-ին կկայանա «Արարատ» - «Արարատ-Արմենիա», իսկ մարտի 9-ին «Արարատ» - «Վան» հանդիպումը:Ավելին22:0006.02.23 -
ԱրցախՄարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արցախի ՀԿ-ների զեկույցը կուղարկվի միջազգային իրավապաշտպան կազմակերպություններինԱրցախի 23 ՀԿ-ներ զեկույց են պատրաստել, որում ներկայացված են Արդբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով մարդու իրավունքների խախտումների բազմաթիվ փաստեր։ Զեկույցը Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ուղարկելու է միջազգային կառույցներին։ «Արցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բազմաթիվ հիմնավոր փաստեր։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, հասարակական կազմակերպությունների հետ համաձայնեցված, սույն զեկույցը՝ որպես այլընտրանքային զեկույց ուղարկել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Այն հասանելի է նաև Արցախի ՄԻՊ պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/991»,- սոցցանցի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը։Ավելին21:5006.02.23 -
ԱրցախԲաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին բնաջնջելու քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ հայտարարությունըԱրցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել գազամատակարարման հերթական խափանման կապակցությամբ․ «2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը, Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ, փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։ Ադրբեջանի գործողությունների պատճառով հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։ Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։ Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։ Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։ Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը, պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։ Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։ Այս պայմաններում Արցախի ժողովրդի ոչնչացումը կանխելու համար անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունն իր ջանքերն ուղղի ոչ միայն Արցախի շրջափակումը դադարեցնելուն, այլ նաև՝ ձեռնարկի հրատապ միջոցներ, որոնք կներառեն նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վաղ նախազգուշացման, գնահատման և արձագանքման մեխանիզմների կիրառում»։Ավելին21:4006.02.23 -
ՏարածաշրջանՍիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-իՍիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 538-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սիրիայի առողջապահության նախարարությունն ու հավելում, որ տուժածների թիվը 1353 է: Գերատեսչությունն ընդգծում է, որ հրապարակված տվյալները վերջնական չեն:Ավելին21:3006.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում և Սիրիայում հազարավոր տներ են հողին հավասարվել. վերջին 84 տարվա ամենաավերիչ երկրաշարժըժամ առ ժամ աճում է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը: Վերջին տվյալով՝ Թուրքիայում 1000-ից ավելի մարդ է զոհվել: Հարևան Սիրիայում զոհերի թիվը անցնում է 400-ը: Տեղեկություններ կան, որ Հալեպում մասսայաբար տարհանում են բնակչությանը՝ խուսափելով հետցնցումային վնասներից: Սակայն «Հայլուրի» հետ զրույցում այդ լուրը հերքել է Հալեպի «Գանձասար» պարբերականի խմբագիրը: Ի դեպ, Թուրքիայի կենտրոնական հատվածում ևս մեկ ուժեղ հետցնցում է եղել կեսօրից հետո, որը զգացվել է նաև մայրաքաղաք Անկարայում, սիրիական Հալեպում: Վերջին 9 ժամում 170 հետցնցում է եղել: Սեյսմոլոգները կարծում են՝ հետցնցումները կարող են մինչև մեկ ամիս շարունակվել:Ավելին21:2006.02.23 -
ՏարածաշրջանԱվելի քան 2000 մարդկային կորուստ․ վերջին տվյալները ԹուրքիայիցԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, փետրվարի 6-ին «Իզվեստիա»- ին հայտնել է բժշկական ծառայությունների աղբյուրը: Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակել է երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, զոհվել է 1541 մարդ, ևս 9733-ը տուժել են: Բացի այդ, ըստ նրա, ավերվել է 3471 շենք։Ավելին21:1006.02.23 -
ՀասարակականՔննարկվում է Թուրքիային և Սիրիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակՀայկական կողմն արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր պատրաստակամության մասին, «Արմենպրես»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Վահան Հունանյանը: «Այժմ քննարկվում է տուժած երկրներին մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը», - ասել է նա:Ավելին21:0006.02.23 -
ԱշխարհՍիրիայում երկրաշարժի պատճառով բոլոր դպրոցներում մինչև շաբաթվա վերջ դասերը հետաձգվել ենՍիրիայի բոլոր դպրոցներում մինչև շաբաթվա վերջ դասերը չեղարկվել են երկուշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Սիրիայի կրթության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին20:5006.02.23 -
ՀասարակականՁյունե բլոկադա՝ Հայաստանում. փակ ճանապարհներ կանՍևան-Երևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով այսօր ավտոմեքենաներ են արգելափակվել, ճանապարհի տարբեր հատվածներում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ուժեղ բքի պատճառով դժվարանցանելի է եղել նաև Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը։Ավելին20:4506.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի փոխնախագահը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի զոհերի թվի աճինԹուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճին: Նա նշել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, 1541 է, 9733 մարդ վիրավոր է։ «Այն թվերը, որոնք ներկայացնում եմ, այս պահին են: Չէի ցանկանա այդ մասին խոսել, բայց, ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք զոհերի ու վիրավորների թվի աճին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասել է Օքթայը:Ավելին20:4206.02.23 -
Հասարակական8 ամսական երեխային փրկարարներն են օգնել տեղափոխել բուժհաստատությունՓետրվարի 6-ին, ժամը 16:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփան գյուղում երեխան (8 ամսական) ունի բարձր ջերմություն, շտապօգնության ավտոմեքենան առատ ձյան պատճառով չի կարողանում մոտենալ հիվանդին․ բժիշկներին երեխային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բժիշկներին փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդի տուն։ Այնուհետև հիվանդին հոսպիտալացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ փրկարարները երեխային և բժիշկներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. երեխան հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։Ավելին20:4006.02.23 -
Արտաքին քաղաքականությունԻշխան Սաղաթելյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի հետՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ: Իշխան Սաղաթելյանը տիկին դեսպանին իր ցավակցություններն է փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին։Ավելին20:3706.02.23 -
Արտաքին քաղաքականությունՎարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Էմանուել Մակրոնն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարևորությունը և նշել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության շուրջ:Ավելին20:3506.02.23