Լրահոս
2023-02-06
-
ԱշխարհՍիրիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել էՍիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է Սիրիայի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ տուժել է 1315 մարդ։ Նախարարությունը նշել է, որ տուժածների մասին տեղեկությունները վերջնական չեն:Ավելին20:2706.02.23 -
ԱշխարհՂազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՂազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։ «Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին20:2406.02.23 -
ՔաղաքականԴաշնակցական երիտասարդների համաշխարհային հավաք՝ Հայաստանում. որոշում են 4 տարվա անելիքըԹուրքիայի պահանջներին ենթարկվող Հայաստանը, ըստ դաշնակցական երիտասարդների, մեր երկիրը դարձնելու է թուրքական վիլայեթ: Երևանում այսօր մեկնարկել է ՀոՀիԴա Երիտասարդականի համաշխարհային համագումարը, որը նախատեսվում էր անցկացնել Արցախում: Աշխարհի 4 տասնյակ երկրից են եկել երիտասարդները:Ավելին20:2006.02.23 -
Կրթություն և գիտությունՓետրվարի 7-ից կդադարեցվի դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների ուսումնական գործընթացըԱրցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով փետրվարի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և 1-8-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) ու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Գազով ջեռուցվող դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտներն ուսումնական պարապմունքները կշարունակեն համարժեք այլ պայմաններում։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Ավելին20:1506.02.23 -
ՄիջազգայինԵՄ-ում ակնկալում են, որ օրական 300 մլն եվրոյով կնվազեն էներգապաշարների վաճառքից ՌԴ-ի եկամուտներԵվրամիությունն ակնկալում է, որ էներգապաշարների վաճառքից Ռուսաստանի եկամուտը կարող է կրճատվել օրական 300 միլիոն եվրոյով այն պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են` ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրադրության։ Նման պնդմամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իսպանական La Vanguardia թերթում հրապարակված հոդվածում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «ԵՄ-ն նաև աշխատում է պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա, և ընդամենը մի քանի ամսում մենք արդեն նվազեցրել ենք մեր կախվածությունը ռուսական էներգակիրների ներկրումից: Ռուսական նավթը վաճառվում Է Brent-ի նկատմամբ 40 դոլար դիսկոնտով, և ակնկալվում Է, որ Էներգիայից նրա օրական եկամուտն 800 միլիոն եվրոյից կնվազի մինչև 500 միլիոն եվրո այն բանից հետո, երբ այս ամսին ուժի մեջ մտնեն մեր վերջին միջոցները», - նշել է նա: «Ոմանք փաստարկներ կբերեն, թե ավելի մեծ քանակությամբ զենքը կերկարաձգի պատերազմը և կմեծացնի հետագա էսկալացիայի վտանգը, և որ միակ լուծումը դիվանագիտական բանակցություններն ենե, - նշել է Բորելը: Նա պնդել Է, որ Եվրոպան միշտ «ընկալումով կմոտենա յուրաքանչյուրին, ով լրջորեն ձգտում է» հակամարտության «արդարացի դադարեցման» բանակցությունների միջոցով, իսկ Ռուսաստանը մինչև հիմա պարզորոշ հասկացրել է», որ մտադիր է այսուհետ Էլ շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև հիշեցրել է, որ Եվրամիությունը Կիևին ցուցաբերում է ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման ամենամեծ օգնությունը։ Փետրվարի 5-ից Եվրամիությունը Մեծ յոթնյակի (G7) և Ավստրալիայի հետ համատեղ սահմանել Է ծովով փոխադրվող ռուսական նավթամթերքի գների սահմանափակումներ՝ 100 և 45 դոլար մեկ բարելի դիմաց՝ կախված դրանց կատեգորիայից։ Սահմանաչափերը կգործեն արևմտյան բիզնեսի և Արևմուտքի կողմից վերահսկվող լոգիստիկ ընկերությունների և տարածքների համար: Բացի դրանից, փետրվարի 5-ից ԵՄ երկրներում ուժի մեջ է մտել ծովային ճանապարհով ռուսական նավթամթերքի մատակարարման արգելքը, որը համաձայնեցվել էր անցյալ տարվա հունիսին։ Նավթի մատակարարումները խողովակաշարերով սահմանափակված չեն:Ավելին20:1006.02.23 -
Թալինի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Ամասիա-Եղնաջուր, Ամասիա-Բերդաշեն, Գյումրի-Ամասիա, Լանջիկ-Մաստարա (բուք) և Լանջիկ-Թալին (բուք) ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածի, Ապարանի, Ամասիայի, Բաղրամյանի տարածաշրջաններում, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր և Քաջարան քաղաքներում տեղում է ձյուն։ Թալինի, Արագածի, Աշոցքի և Ամասիայի (ցածր տեսանելիություն) տարածաշրջաններում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին20:0506.02.23 -
ԱշխարհԻսրայելի զինվորականները Հորդանան գետի արևմտյան ափին 5 պաղեստինցի զինյալի են սպանելՀորդանան գետի արևմտյան ափին գտնվող փախստականների ճամբարում իսրայելական ուժերը սպանել են 5 պաղեստինցի զինյալների, որոնք կապված են իսլամական «Համաս» խմբավորման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հավելելով, որ այս վերջին արյունահեղությունը, հավանաբար, է՛լ ավելի կսրի լարվածությունը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը բռնությունն անվանել է հանցագործություն՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ զսպելու նման ներխուժումները: Աբբասի գրասենյակից նաև հայտնել են, որ Իսրայելի նոր կառավարությունը «շարունակում է իր հանցագործությունների շարքը պաղեստինցի ժողովրդի դեմ»: Ըստ իսրայելական կողմի՝ զինվորականները գործողություն են իրականացրել «Աքաբաթ Ջաբր» փախստականների ճամբարում, որպեսզի ձերբակալեն անցյալ ամիս Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերից մեկի ռեստորանում հարձակման փորձ իրականացրած անձանց: Նշվում է, որ հրաձգությունը չէր հաջողվել, ենթադրաբար, զենքի անսարքության պատճառով: Ըստ իսրայելցի զինվորականների՝ ձախողված հարձակումից հետո կասկածյալները փախել էին դեպքի վայրից: «Համաս»-ը հաստատել է, որ սպանված 5 զինյալները խմբավորման անդամներ էին: «Համաս»-ի խոսնակ Հազեմ Քասեմը նշել է, որ հարձակումն անպատասխան չի մնա: Իսրայելի նոր կառավարության պաշտոնավարման առաջին շաբաթների ընթացքում իսրայելապաղեստինյան հակամարտությունը սրվել է: Օրեր առաջ Ջենինում իսրայելցի զինվորականների գործողության հետևանքով 10 պաղեստինցի էր սպանվել: Այդ գործողությունից հետո մի պաղեստինցի կրակ էր բացել Արևելյան Երուսաղեմի սինագոգներից մեկում՝ սպանելով 7 մարդու:Ավելին20:0006.02.23 -
ԱշխարհԲայդենը հրահանգել է օգնություն տրամադրել ԹուրքիայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրահանգել է փետրվարի 6-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժերի հետևանքների հաղթահարման հարցում օգնություն տրամադրել Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում: «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով մարդկային կորուստների և ավերածությունների լուրից: Ես հանձնարարել եմ իմ թիմին ուշադիր հետևել իրավիճակին՝ համաձայնեցնելով Թուրքիայի հետ և շարունակել ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- նշել ԱՄՆ նախագահը:Ավելին19:5006.02.23 -
ՔաղաքականՎարկով ու ոստիկանությունով պահվող իշխանություն․ «7or.am»7or.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ գերցածր վարկանիշ ունի։ Նա իր իշխանությունն այժմ պահում է ուժային, մասնավորապես՝ ոստիկանական լծակով ու մարդկանց կաշառելով։ Ոստիկանությանը բյուջեից հատկացվող գումարները հսկայական են։ Բանակին, սահմաններին, մեր երկրի անվտանգությանը սրանք մնացորդային մեթոդով են ֆինանսական միջոցներ հատկացնում։ Պատահական չէ, որ նախորդ տարի բանակի համար նախատեսված ծախսերը թերակատարվել են շուրջ 30 տոկոսի չափով։ Մինչդեռ ոստիկանության աշխատավարձերն ու պարգևավճարները կայուն աճում են։ Ոստիկանությունը քանակական առումով էլ է աճում։ Նիկոլը գիտի, որ ինքը կարող է տեղաշարժվել միայն ոստիկանական պատնեշի ուղեկցությամբ։ Գիտի ու ձևեր չի թափում, ժողովրդի մեջ այլևս չի մտնում 2018–ի կամ 2019–ի պես։ Ինչ մնում է իշխանությունը պահելու մյուս գործիքին, ապա այն կոռուպցիան է։ Նիկոլն իր թիմակիցներին դրդել է համատեղ հանցանքի՝ փող աշխատելուն։ Մեկին ասֆալտի տենդեր է շահել տալիս, մյուսին բյուջեի միջոցով այլ գործ անելու հնարավորություն է տալիս, երրորդին՝ բիզնեսի ճանապարհ բացում, չորրորդներին՝ պարգևավճարներով կերակրում, հինգերորդներին՝ առանց մրցույթի պետությանը մատակարար դարձնում, վեցերորդներին՝ բյուջեից հսկայական միջոցներ հատկացնում․․․ Նույնիսկ անզեն աչքով է տեսանելի, որ 2018–ին աղքատ ու սոված տղաներն ու աղջիկները հիմա դարձել են փողատերեր, բնակարանատերեր, ավտոմեքենայատերեր, բիզնեսատերեր։ Քայլարածներից ոմանք արդեն նորաթուխ օլիգարխներ են՝ դոլարային միլիոնատերեր։ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, նիոկալան նախարաները, մարզպետները, առանձին ոլորտների բարձրաստիճան չինովնիկները, որոշ պատգամավորներն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը հսկայական միջոցների տեր են դարձել։ Փողն ու համատեղ հարստանալու մոլուցքն է սրանց միավորում։ Նիկոլն ու թիմակիցները գիտեն, որ իշխանությունից զրկվելուց հետո հազար ու մի հարցի պետք է պատասխան տան, այդ թվում՝ թալանի մասով։ Դրա համար էլ ատամներով են պահում աթոռները։ Նիկոլն իր թիմակիցներին թալանելու հնարավորություն է տվել, որպեսզի նրանք իրենց իսկ շահերից ելնելով պահեն իր իշխանությունը։ Թիմակիցները Նիկոլի կողքին ոչինչ են, առանց Նիկոլ՝ ոչնչություն։ Դրա համար էլ կառչել են նրանից։ Նիկոլն էլ թիմից է կառչել։ Համատեղ հանցանքն ու պատժվելու վախն է նրանց միավորում։ Ի դեպ, Նիկոլն իշխանությունը պահելու այլ մեթոդ էլ է կիրառում։ Նրա ապիկար կառավարման ամեն մի տարին ՀՀ քաղաքացիների վրա նստել է 1 միլիարդ դոլար վարկ։ Այսինքն՝ 2018–ից հետո Նիկոլը պետական պարտքն ավելացրել է 4–5 միլիարդ դոլարով։ Վարկ վերցնելու միջոցով իշխանությունը պահելու այլ մեթոդ էլ է կիրառվում։ Նիկոլն իր թիմակիցներին դրդրում է, որ նրանք վարկ վերցնեն՝ անձնական ախորժակները բավարարելու համար։ Վարկի տակ նրանց մտցնելով՝ կրկին լուծվում է իշխանությունը պահելու հարցը։ Դղյակամոլ Արարատ Միրզոյանը եզակի դեպք չէ, երբ նիկոլականը հսկայական վարկ է վերցնում։ Այդ վարկը Նիկոլի թիմակիցներին կառչած է պահում աթոռներից ու ստիպում նրանց պահել նաև Նիկոլի աթոռը, քանզի գիտեն, որ իշխանափոխության դեպքում վարկի տակ կմնան ու կկորցնեն վարկով ձեռք բերածը։ Ահա այսպես՝ հարուստների, թալանի, դղյակաշինության դեմ կոկորդ պատռող նիկոլենք խրվել են թալանի ու դղյակաշինության մեջ՝ վերածվելով հեղափոխական օլիգարխների։Ավելին19:4006.02.23 -
ԱշխարհԷր Ռիադը նախազգուշացրել Է նավթի դեֆիցիտի մասինՆավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցները միայն նավթի դեֆիցիտի կհանգեցնեն պահանջարկի աճի ժամանակաշրջանում, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Բոլոր այդ պատժամիջոցները, էմբարգոները հանգեցնում են միայն ու միայն մեկ բանի՝ բոլոր տեսակի էներգապաշարների մատակարարումների պակասի, երբ դրանք ամենից շատ են հարկավոր: Դա անհանգստություն Է առաջացնում ինձ մոտ»,- մեջբերել է Bloomberg գործակալությունը նախարարի խոսքը: Նա նշել է, որ թագավորությունը զգուշորեն որոշումներ կընդունի նավթի արդյունահանման վերաբերյալ՝ չնայած վերլուծաբանների այն կանխատեսումներին, որ 2023 թ.-ին Brent տեսակի նավթի գինը, հնարավոր է, գերազանցի մեկ բարելի դիմաց 100 դոլարը՝ պահանջարկի մեծացման պատճառով: «Ես դրան կհավատամ, երբ տեսնեմ, և նոր միայն միջոցներ կձեռնարկեմ», - ասել Է նախարարը։ «Եթե մարդիկ այն ժամանակ մեզ վստահեին, մենք չէինք ենթարկվի այն ռիսկերին, որոնց ենթարկվեցինք», - ասել Է նա՝ նկատի ունենալով գների կտրուկ աճն այն բանից հետո, երբ հոկտեմբերին ՕՊԵԿ+-ը որոշեց կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով: 2022 թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և G7 երկրների կողմից ռուսական նավթի գնման արգելքը, իսկ 2023 թ. փետրվարի 5-ից՝ նավթամթերքների ներմուծման արգելքը։ Բացի այդ, նույն ժամկետներում սկսել Է գործել ռուսական նավթի և նավթամթերքների ծովային փոխադրումների արգելքը, եթե դրանք վաճառվեն սահմանված առավելագույն գնից ավելի բարձր գնով: Նավթի համար գնի վերին շեմն առայժմ սահմանվել է 1 բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, նավթամթերքի համար՝ 1 բարելի դիմաց 100 դոլարի մակարդակով (դիզելային վառելիքի և բենզինի տեսակների համար)։Ավելին19:3006.02.23 -
ՔաղաքականՍուրի՛կ, ե՞րբ ենք քո թափած արյունը տեսնելու ձեր կողմից թուրքին տված հողերը հետ բերելիս․ Գագիկ ՀամբարյանԳագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՊՆ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող "ասֆալտ" Սուրիկը զորամասերից մեկն այցելելուց հայտարարել է." Պիտի երդվենք, որ մեր հայրենիքի ամեն մի միլիմետրը պատրաստ ենք պահել մեր արյան գնով"... Նախ, "մեր" ասելով, ու՞մ նկատի ունի... Մեր զինվորները միշտ էլ պատրաստ են իրենց արյան գնով պահել մեր հայրենիքի անեն մի միլիմետրը ու դա բազմիցս են ապացուցել ի տարբերություն ազգակործան և դիտավորյալ պատերազմ հրահրող և հազարավոր զինվորների մահվան պատճառ դարձած Նիկոլի և նրա թայֆայի, որի ակտիվ անդամներից է նաև սպային դանակահարած "ասֆալտ" Սուրիկը... Երկրորդը`"ասֆալտ" Սուրի'կ, այս քարտեզին նայի ու պատասխանի թե, ձեր ապիկար իշխանության օրոք հենց Հայաստանի օկուպացված տարածքներն ո՞վ է հետ բերելու... "Ասֆալտ" Սուրի'կ, քայլիստներդ ոչ միայն Արցախի 75 տոկոսը տվեցիք թուրքերին, այլև Երևանի "չափ" տարածք է թուրքը գրավել Հայաստանից... Սուրի'կ, չմոռանաս, որ հենց ձեր ապիկար ու դավաճանական թայֆան է բանակը տարել դիտավորյալ պարտության, որից հետո արդեն 2 տարի էլ մի փամփուշտ չի գնել բանակի համար, իսկ զինվորներին էլ պահում է խայտառակ պայմաններում ու լոկալ պատեևազմներով Հայաստանի տարածքներն է հանձնում թշնամի թուրքերին...Ու այս ամենից հետո քո նմանը մարդկանց "երդվել է տաիս" ու խոսում "արյան գնով հայրենիքի ամեն մի միլիմետրը" պահելու մասին... Սուրի'կ, ե՞րբ ենք քո թափած արյունը տեսնելու ձեր կողմից թուրքին տված հողերը հետ բերելիս.Ավելին19:2006.02.23 -
ՔաղաքականԱրմեն Արզումանյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնիցԱրմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանը երկրորդ ընթերցմամբ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումից առաջ հայտնեց, որ այդ հարցով հիմնական զեկուցող էր հանդիսանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: «Սակայն մենք րոպեներ առաջ տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից: Այսպիսով նախագիծը կզեկուցի նախարարի մյուս տեղակալ Ռաֆայել Գևորգյանը»,-ասաց Հակոբյանը: Արմեն Արզումանյանին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում:Ավելին19:1006.02.23 -
ՏնտեսականՍևանա լճի մակարդակը հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ովՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի 30-ից փետրվարի 5-ը. «Սևանա լճի մակարդակը հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.25մ (05.02.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով: Արփա-Սևան ջրատարով հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից փետրվարի 5-ը ներառյալ՝ 3․096մլն. մ³»:Ավելին19:0006.02.23 -
ԱշխարհԶելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և զորահավաքըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել ռազմական դրության երկարաձգման և զորահավաքի մասին հրամանագրերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ուկրաինական UNN պարբերականից: Գերագույն Ռադայի կայքում նշվում է, որ «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագրերը հաստատելու մասին օրենքի համապատասխան նախագծերը փետրվարի 6-ին գրանցվել են համապատասխանաբար 8419 և 8420 համարներով: Առաջին հրամանագրով առաջարկվում է 2023 թ. փետրվարի 19-ի ժամը 05:30-ից Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել 90 օր ժամկետով։ Նշվում է, որ երկրորդ հրամանագրով ընդհանուր զորահավաքի ժամկետը 2023 թ. փետրվարի 19-ից երկարացվել է 90 օրով։ Պատերազմի սկզբից ի վեր սա կլինի վեցերորդ խորհրդարանական քվեարկությունը ռազմական դրության օգտին: Մինչ այս Ռադան արդեն հաստատել է նման որոշումները 2022 թ. փետրվարի 24-ին, մարտի 15-ին, ապրիլի 21-ին, օգոստոսի 15-ին և նոյեմբերի 16-ին։Ավելին18:5006.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժերից զոհվածների թիվը հասել է 1498-իԹուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժերից զոհվածների թիվը հասել է 1498-ի, վիրավորները 7634 են, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։Ավելին18:4006.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ Է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիաԹուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը շատ ավելի ուժգին է եղել, քան 1988 թվականին հայկական Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական գեոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը: Թուրքիայում մի քանի օր կկրկնվեն շուրջ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, գործակալությանը հայտնել Է Շեբալինը: Թուրքիայի հարավային շրջաններում ուշ գիշերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում անջատվել են էլեկտրականությունն ու ինտերնետ կապը, հետևում է NetBlocks ծառայության տվյալներից։ «Հաստատված է, որ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ԷլեկտրաԷներգիայի և ինտերնետ կապի անջատումների Է հանգեցրել Թուրքիայի հարավային շրջաններում. կապի միջոցների բացակայությունը կարող է ազդել բնակչության՝ օգնության դիմելու հնարավորության վրա», - ասվում է ծառայության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1014 մարդ, վիրավորվել՝ 5385-ը: Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին։ Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:Ավելին18:3006.02.23 -
ՔաղաքականԱլիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության ջատագովներ․ ՕհանյանՀարգելի՛ հայրենակիցներ Մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերածները, Ալիևի ու Էրդողանի առաջ խոնարհվածները, Հայաստանն ու Արցախն ուրացողները փորձում են ներկայանալ որպես հայրենասիրության, օրինականության ջատագովներ։ Միջնորդությունը ջանասիրաբար ներկայացնող դատախազը ինչու չի ներկայացնում հենց դատաիրավական համակարգի բացթողումները պատերազմի ժամանակ, երբ համապատասխան օղակները մատը մատին չէին տալիս մարտի դաշտում և թիկունքում կարգ ու կանոն հաստատելու համար: Եթե մեզ՝ ընդդիմադիր գործիչներիս, պատկերավոր ասած, դատ և քննադատություն է հասնում, ապա միայն այն բանի համար, որ դեռևս չենք կարողացել վռնդել այս ապազգային իշխանություններին, ինչը մեր երկրի անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։ Համոզված եմ, մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն ու ազգային իշխանության ձևավորումն են, նոր որակի կառավարության կազմավորմամբ։Ավելին18:2306.02.23 -
ՀասարակականՀարձակման իմիտացիա. Մարտունի 3-ի վաշտը Ջրականի գործողության օրը գրավել է թշնամու դիրքը․ «Hetq.am»2020թ. հոկտեմբերի սկզբին Արցախի հարավում իրավիճակը ծանր էր. ադրբեջանական բանակն իր ուժերը կենտրոնացրել էր այդ ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ին Արցախի պաշտպանության բանակը սկսել էր Ջրականի (Ջաբրայիլ) գործողությունը: Կենտրոնական դիրք զբաղեցնող Արցախի 3-րդ պաշտպանական շրջանի (Մարտունի) 3-րդ գումարտակի հրամանատարը հոկտեմբերի 7-ին հրաման է ստանում հարձակման իմիտիացիա ստեղծել, որ թշնամին իր զորքը հետ քաշի հարավից՝ Ջրականի հատվածից դեպի կենտրոն։ Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան, գործողության արդյունքում հայկական կողմը ոչ միայն կարողացավ վերցնել հակառակորդի դիրքը, այլև իր վերահսկողության տակ վերցրեց 1 կմ ճակատային հատված։ Սակայն հայկական կողմին հրաման տրվեց հետ քաշվել գրաված դիրքից։ Գործողության ժամանակ զոհվեց կրտսեր սերժանտ Նաիրի Աբրահամյանը։ Պատերազմի ընթացքում Մարտունի 3-րդ ՊՇ-ի ոչ մի մարտական դիրք հակառակորդը չի կարողացել գրավել, նոյեմբերի 9-ի զինադադարից հետո այն պայմանագրով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020թ. հոկտեմբերի 8 առավատյան` ժամը 04-ին, Արցախի 3-րդ պաշտպանական շրջանի Մարտունու 3-րդ գումարտակը հրաման է ստացել գրավել հակառակորդի դիրքը: Արթուր Առաքելյան (գումարտակի 8-րդ վաշտի` կրակով աջակցող դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ). «Հարձակման իմիտացիա պետք է ստեղծեինք, հակառակորդը մտածեր, որ կենտրոնով ուզում ենք ճեղքել, որ Ջրական տարած իրենց զորքը նորից բերեին մեր դեմ: Ուզում էինք ծանրությունը մեր վրա քաշել, թեթևացնել հարավային թևի վիճակը: Ոգեւորվել էինք, որ կարող ենք մերոնց օգնել»։ Գործողությանը կամավորության սկզբունքով մասնակցել է 8-րդ վաշտից և ՄՈԲ-ից կազմված 25 հոգանոց խումբը: Արթուր Առաքելյանի մոտ կա այդ գործողության ժամանակ դիրքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունը, կոնկրետ՝ հարձակման պահը: Տեսագրությունն ու մանրամասները՝ տեսանյութում Գործողությունը սկսվել է վաղ առավոտյան՝ 05-ի կողմերը։ Արթուրը պատմում է, որ վատ կանխազգացում է ունեցել կամավորագրված Նաիրի Աբրահամյանի հետ կապված, կանչել է նրան և ասել, որ չգնա, քանի որ լավ ականանետորդ էր, առաջարկել է իրեն փոխարինել, սակայն նա չի համաձայնել, շղթան տվել է հրամանատարին և խնդրել փոխանցել տնեցիներին, եթե իրեն ինչ-որ բան պատահի։ Գործողությունը, Արթուր Առաքելյանի գնահատմամբ, փայլուն էր ստացվել, բայց Նաիրին ծանր վիրավորվել էր: Գրաված դիրքից հանելիս Նաիրին մահացել է: «Նաիրիկը միշտ սիրում էր առաջինը լինել, էս դեպքն էլ բացառություն չեղավ։ Ինքն առաջինը գնաց, մտավ թշնամու կացարանը»,-պատմում է Արթուր Առաքելյանը։ Գործողության ժամանակ հայկական կողմը վերցրել էր ոչ միայն 137 դիրքի դիմացի՝ թշնամու դիրքը, այլև 1կմ ճակատային հատված։ Ժամը 08:00-ին գնդի հրամանատարը զորքը հետ քաշելու հրաման է տվել, ինչը զորքի մի մասի շրջանում դժգոհության պատճառ է դարձել։ «Տղաներն ուզում էին գրաված դիրքը պահեին։ Հետո ասեցին, որ մերն էդ խնդիրը չէր, մեր խնդիրը հարձակման իմիտացիա ստեղծելն էր, որ հակառակորդը Ջրականի կողմից զորք բերի մեր կողմ, էնտեղ վիճակը թեթևանա»,-պատմում է Ա. Առաքելյանը։ Իրենք հետ են քաշվել, ամրացրել են իրենց դիրքը, քանի որ գիտեին, որ իրենց դիրքի ուղղությամբ կարող էին պատասխան գործողություններ լինել։ «Մարտունու պաշտպանության խնդիր կար։ Մարտունի 2-րդ-ի թևն արդեն գրավել էին, Վարանդան՝ գրավված, Մարտունի 2-րդը՝ գրավված, գալիս էին Մարտունի քաղաքի վրա։ Մեր զորքը կիսվեց. կեսը գնաց արդեն Մարտունու պաշտպանությանը մասնակցելու։ Հետո եղավ էն, ինչ բոլորս գիտենք. պայմանագրից հետո մնացած դիրքերն էլ տվեցին..»,- պատմում է Արթուրը: Արթուր Առաքելյանն ասում է, որ իրենց դիրքը շատ լավ կահավորված էր, և թշնամին այն չէր կարողանա գրավել, եթե պայմանագրով չհանձնեին. «Մարտունի 3-ի դիրքերը էնքան լավ է եղել կահավորված՝ ինժեներական առումով, նույնիսկ եթե իրենք (հակառակորդը) իրենց բանակի ամբողջ ներուժը դնեին էդտեղով ճեղքելու, չէին կարա, անհնար է։ Մարտունի 3-ը կռվի ժամանակ բացի առաջ գնալուց՝ ոչ մի դիրք, ոչ մի մետր, ոչ մի միլիմետր չի հեռացել, երբեք»։ Պատերազմի ընթացքում Արթուր Առաքելյանի դասակից զոհվել է 5 զինծառայող՝ Նաիրի Աբրահամյանը, Արայիկ Դավթյանը, Հովհաննես Բաքոյանը, Կոլյա Խաչատրյանը, Սուրեն Դեմիրճյանը: 2020թ. հոկտեմբերի 7-ի գործողության ժամանակ զոհված Նաիրի Աբրահամյանը Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից էր։ Նա հետմահու արժանացել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։ Պարտադիր զինվորական ծառայությունը 2018թ․ ավարտելուց հետո Նաիրին պայմանագրային զինվորական ծառայության է անցել 3-րդ պաշտպանական շրջանի 3-րդ գումարտակի 8-րդ վաշտի կրակային աջակցման դասակում որպես ականանետորդ` կրտսեր սերժանտի կոչումով:Ավելին18:2006.02.23